Տիեզերական խայտառակություն

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Օգոստոսի 31, 2014
Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Ջհանգիր ԼՖԻԿՅԱՆ

Հայրենի կառավարությունը վերջերս նոր ու հետաքրքիր զբաղմունք է գտել. կուտակված պարտքերի դիմաց վերցնում է այս կամ այն շինությունն ու հանձնում որևէ նախարարության: Օրեր առաջ այդպես եղավ մարզահամերգային համալիրի հետ: Հիմա հերթը «Միկա» մարզադաշտինն է: 12 միլիարդ դրամ նախնական արժեքով մարզադաշտը, որ հայտնի գործարար Միկա Բաղդասարովի սնանկացման գործընթացի շրջանակներում դրվել էր աճուրդի, արժեզրկվեց մինչև 9 միլիարդ 45 միլիոնի սահմանը, իսկ այնուհետև ամրագրվեց ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում: Թե ինչ ընդհանուր բան կարող է ունենալ ֆիննախը մարզադաշտի հետ, այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել: Մի բան հաստատ է. նախարարության աշխատակիցները ոչ մկանոտ մարզիկներ են, ոչ էլ առանձնապես ընդգծված հակում ունեն ֆուտբոլի նկատմամբ: Բայց քանի որ հիմնավորում անհրաժեշտ է, ապա կարելի է հորինել ոչինչ չասող ու ոչինչ չնշանակող բառերի մի խմբաքանակ, որը կհնչի մոտավորապես այս կերպ. «Մարզադաշտը ոչ թե նախարարության սեփականությունն է դառնում, այլ նախարարությունը լիազորված անձ է կառավարության կողմից»: Լիազորված անձ` ի՞նչ անելու համար: Մեր պատասխանն է` յուրայինի գողությունը թաքցնելու համար:

Տեսնենք, թե ինչպես են դա անում ազատ ու անկախ Հայաստանում:
Ժամանակին Բաղդասարով Միկան սեփականաշնորհեց մարզադաշտը չնչին գնով, որն անգամ կադաստրային արժեքից էր շատ հեռու` մոտավորապես 30 հազար դոլարով: Այն ժամանակ, ինչպեսև հիմա, Միկան սերտ կապերի մեջ էր այսօրվա և նախորդ նախագահների հետ, այնպես որ` որևէ խնդիր որևէ բան լափելու համար նա տեսականորեն չէր կարող ունենալ: Հետո նա դարձավ ազգային ավիափոխադրիչի սեփականատեր և աշխատեց գերշահույթով, մի խոսքով` խժռեց թե՛ մեծ եկամուտներ, թե՛ ՀՀ բնակիչների նյարդերը։ Վերջինները զզվանք էին ապրում, երբ հարկադրաբար օգտվում էին Միկայի օդանավերից, որոնք շահագործվում էին չափից դուրս շատ, չվերթները միշտ ուշանում էին դրա պատճառով, իսկ տոմսերն ամենաթանկերից մեկն էին Հայաստանում: Զարմանալի պատճառներով «Արմավիան» սնանկ ճանաչվեց՝ առանց որևէ տնտեսագիտական կամ ֆինանսական մեկնաբանության: Բայց մենք գոնե հասկացանք պատճառը: Այն, որ Բաղդասարով Միկան ուղղակի չի կարող աշխատել քաղաքակիրթ շահույթով, նրան հարկավոր է միայն գերշահույթ, իսկ երբ գերշահույթն աստիճանաբար սկսեց մոտենալ քաղաքակիրթ շահույթի, Միկան զգաց վտանգն ու սնանկացավ:

Ինչևէ, հիմա այս հմայիչ տղամարդը, որը ցանկացած ճաշակով կնոջ երազանքը կարող է լինել, պարտք ունի պետությանը` 24 մլրդ: Դրա կեսը որոշել է փակել իր մարզադաշտով, այսինքն` 30 հազար դոլարով նա փակում է 30 միլիոն: Էլ ո՞վ կարող էր հասնել նման ֆենոմենալ արդյունքի: Էլ ո՞ւմ մտքով կանցներ նման տնտեսաֆինանսական հրաշք: Էլ ո՞ր երկրում կարող էր նման բան պատահել: Իհարկե, միայն Հայաստանում և Հայաստանի ղեկավարության ու նրա մերձավորների մասնակցությամբ:

Սակայն մարզադաշտը չհաջողվեց վաճառել անգամ 9 միլիարդ 45 միլիոնով, և ՀՀ կառավարությունը ստիպված այն վերցրեց իրեն, որպեսզի ազատի Միկա Բաղդասարովին հետագա գլխացավանքից՝ նրա պարտքերի ողջ բեռը փաթափելով մեր նման հարիֆների վզին:

Դե, ինչ ասենք, հայ ժողովուրդը դժգոհելու տեղ չունի: Եթե փորձես պատասխանատվության ենթարկել կառավարությանն ու Միկային՝ վերջինիս նստեցնելով խոտակեր դիետայի, ապա կարճ ու կոնկրետ այնտեղից կհուշեն, որ Բաղդասարով Միկայի լափածի փայատեր է ողջ ազգը, և կհիշեցնեն 2003, 2007, 2008, 2012, 2013 թվականների համապետական ընտրությունների ժամանակ հայ ժողովրդի ստացած դիվիդենդների մասին: Սա է Հայաստանը, և վերջ:






Դիտումների քանակ 9702


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Հունիսի 9, 2018


Վերջին քաղաքական ցնցումները արթնացրեցին նույնիսկ «ննջեցյալներին»: Հանրային հիշողության անդրշիրիմյան խորխորատներից հերթով դուրս ...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Դեկտեմբերի 8, 2017


Զարմանալի օրենքներ են ընդունվում մեր երկրում, այնքան զարմանալի, որ նույնիսկ այդ օրենքների հեղինակներն են դժվարանում մեկնաբանել ...

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Նոյեմբերի 29, 2017


Սաուդյան Արաբիան թեև շատ հարուստ, բայց իրականում բարբարոս ու բռնապետական երկիր է: Եվ ահա այս երկրում, որտեղ ոչ ոք չի հարգում ժո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Հուլիսի 26, 2017


Շատերն են դեռ հիշում, թե ինչպիսի բուռն քննարկում ծավալվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկում էր «Կոռուպցիայի կանխար...

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտո...

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Հունիսի 15, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը շատերի պես խրախուսում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ինքն էլ խոր...

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Նոյեմբերի 9, 2016


Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ է. սա մի կառույց է, որտեղ ոչինչ չեն անում:...

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Հոկտեմբերի 28, 2016


Կասկածից վեր է, որ այս շրջանում Հանրապետական կուսակցության գլխավոր անելիքներից մեկը տպավորություն ստեղծելն է, թե երկրում սկսվել...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Մաքսանենգությունն այժմ անփութություն է

Մաքսանենգությունն այժմ անփութություն է

Սեպտեմբերի 5, 2016


Մեր մաքսային ծառայության աշխատակիցների բազում «քաջագործությունների» մասին շատ առիթներ ենք ունեցել լսելու: Հիմա դրանցից մեկն էլ ...

Փող տամ, որ փող չվերցնես

Փող տամ, որ փող չվերցնես

Հուլիսի 5, 2016


Այն, որ մեր դերասանները այս դաշտում կարող են հրաշքներ գործել, դա Սվիտալսկին մի օր կիմանա: Հիմա նրան մնում է տեսականորեն հիանալ...

Կամ օկուլիստ, կամ ստի դետեկտոր

Կամ օկուլիստ, կամ ստի դետեկտոր

Մայիսի 21, 2016


Երբ մի քանի օր առաջ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կուռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությա...

Ասում է՝ ինչքան բերեց, չի ասում՝ ինչքան տարավ

Ասում է՝ ինչքան բերեց, չի ասում՝ ինչքան տարավ

Մայիսի 17, 2016


Վարդան Այվազյանի զայրույթն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ: Բայց շատ անհասկանալի պիտի մնա նրա լռությունը, որովհետև որքան բարձր...

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Մայիսի 17, 2016


Մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողությունների մասին զեկուցող պաշտոնյաներին, չգիտես ինչու, այնպես է թվում, թե բ...

Սրբապիղծ խարդախն ու ճորտ պաշտոնյաները

Սրբապիղծ խարդախն ու ճորտ պաշտոնյաները

Մայիսի 16, 2016
1

Իրավապահները մի քաղաքացու են ձերբակալել՝ Գագիկ Սաֆարյանին: Նա մեղադրվում է խարդախության համար: Փորձել է մարդկանցից խաբեությամբ ...

Ի պաշտպանություն մեր հաճախորդների. Տարոն Մարգարյանը կոռուպցիոներ չէ

Ի պաշտպանություն մեր հաճախորդների. Տարոն Մարգարյանը կոռուպցիոներ չէ

Մայիսի 16, 2016


Հայաստանում իրարանցում է: Եվրոպան հակակոռուպցիոն քայլերի համար մեծ գումարներ է խոստանում: Եվ իրոք, գումարն այնքան մեծ է, որ բոլ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ