Ազգային խայտառակություն

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նոյեմբերի 8, 2014
Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին
Օսկան Քոչարյան
 
 
 
Նեմեց Ռուբոն, նույն ինքը` ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դատարանի դռներն է ընկել կամ, ավելի ճիշտ կլինի ասել, դատարան է կանչվել նրա «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը:
 
Բանն այն է, որ բանկի գույքի վրա կալանք է դրվել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի կողմից, իսկ այս փաստն անչափ դուր չի եկել Նեմեցին, քանի որ նա սովոր չէ, երբ իր դեմ են, այլ սովորաբար ինքն ու իր բանկն են կալանում ու իրենցով անում քաղաքացիների գույքն ու ունեցվածքը: (Ըստ վստահելի աղբյուրների` պրն Նեմեցը օգտագործել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի էժան ռեսուրսները, իսկ այժմ խնդիր է առաջացել: Առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին, մինչ այդ ձեռնպահ կմնանք այս մութ գործի մեկնաբանումից):
 
 
Ուրիշների ունեցվածքին տեր դառնալու համար Զարգացման Հայկական Բանկում կիրառում են հեշտ ու հանգիստ մի միջոց: Այն քաղաքացիները, ովքեր դժբախտություն են ունեցել վարկեր վերցնել հիշյալ բանկից և դրա դիմաց գրավ դնել իրենց անշարժ ու շարժական գույքը, կարող են հաշված վայրկյանների ընթացքում զրկվել սեփական ունեցվածքից: Բավական է մի թեթև թերացում կամ մի քանի օրերի ուշացում, և վարկառուն ստանում է սպառնալից մի գրություն, ուր ասվում է, թե համաձայն վարկային պայմանագրի այսինչ ու այնինչ կետի, բանկը միակողմանի խզում է պայմանագիրը` պահանջելով անմիջապես մարել ողջ գումարը, իսկ հետո գալիս է սպառնալիքի ամենահետաքրքիր բաժինը: «Հակառակ դեպքում Բանկը իրավասու է ձեր պարտքը գանձել առանց դատարան դիմելու` բռնագանձում տարածելով գրավադրված անշարժ գույքի վրա»: Այսինքն, Ռուբոյի համար չկա օրենք, չկա դատ ու դատաստան և չկա սահմանադրություն, որը քաղաքացու սեփականությունը անձեձնմխելի է համարում: Նեմեց Ռուբոն ինքն է տեղով անձեռնմխելի և ինքն է միակ դատավճիռը: Նրա որոշումները վիճարկել  չի կարելի (ավելի ստույգ` կարելի է միայն գողականով), նրա կամքը դատարան պիտի չհասնի: Ահա այսպես տասնյակ խեղճ ու կրակ մարդիկ զրկվում են վերջին ունեցվածքից և այդ ունեցվածքը գնում-լցվում է Նեմեցի մեծ, անհատակ գրպանը:
 
 
Հիմա մեր հերոսն ինքն է հայտնվել նույն վիճակում, բայց արի ու տես, որ անմիջապես հիշել է դատարանների գոյության մասին ու դեռ հասցրել է դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով իսկույն ևեթ արգելանքից հանել իր գույքը: Էլ ավելի ուշագրավ է այն, որ դատարանում պատասխանող կողմը ՀՀ ֆինանսների նախարարությունն է: Այսինքն ազգային արժեք Նեմեցը պաշտպանված է պետության կողմից:
 
 
Հետգրություն
Իբրև հիշեցում ասենք, որ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 19.98 տոկոսը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, իսկ 19,52 տոկոսի սեփականատերն էլ Նեմեցի հայրն է` Ռաֆիկ Հայրապետյանը: 
 





Դիտումների քանակ 129378


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Հունվարի 10, 2018


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն...

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Դեկտեմբերի 25, 2017


Երկնային կյանքին հավատալու մի քանի եղանակներ կան: Օրինակ, մոլեռանդ հավատացյալները դա ընդունում են մի կերպ, իսկ ահա Աշտարակի քաղ...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Նոյեմբերի 6, 2017


Լինում են անցանկալի հարցեր` անցանկալի պատասխանների համար: Մարդիկ սովորաբար հակված են շրջանցել դրանք: Բայց միշտ չէ, որ դա հաջողվ...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Հազարը մեկի դիմաց

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017


Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ ք...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Սեպտեմբերի 6, 2017


Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտությունները դարձան դրա լավա...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հունվարի 12, 2017


Հետտոնական տրամադրություններն իրենց հետքն առաջին հերթին թողեցին կառավարության որոշումների վրա: Այսօր շարունակվեց կադրային ու կա...

Երկու վտանգի արանքում

Երկու վտանգի արանքում

Դեկտեմբերի 26, 2016


Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմում է շուրջ 5.6 միլիարդ դոլար, որը շարունակել է աճել՝ կազմելով ՀՆԱ-ի...

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Դեկտեմբերի 26, 2016


Բավականին երկար ժամանակ է, ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՀրաչյաՌոստոմյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախա...

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Դեկտեմբերի 23, 2016


Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժա...

Հրանտն ու իր միլիոնանոց հեքիաթը

Հրանտն ու իր միլիոնանոց հեքիաթը

Նոյեմբերի 22, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին վստահաբար կարելի է դասել այն մարդկանց թվին, ովքեր երջանիկ...

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Նոյեմբերի 3, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր սահմաններն արդեն անցել է: Այսօր Արթուր Պետրոսյանին որպես Հայաս...

Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում

Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում

Հոկտեմբերի 31, 2016


Իշխանության ներսում հաճախ կարելի է լսել, որ իրենք կողմ են առողջ քննադատությանը: Գոնե այդպես ասում են: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախ...

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հոկտեմբերի 8, 2016


Մի քանի օր առաջ Երևանում մի անսովոր լուր տարածվեց: Ոմանք պնդում էին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները ...

Նեմեց Ռուբոյի կտակը

Նեմեց Ռուբոյի կտակը

Սեպտեմբերի 17, 2016


Հայկական ֆուտբոլի վիճակը նախկինում էլ առանձնապես նախանձելի չէր, բայց վերջին շրջանում այդ մարզաձևը մեր երկրում ապրում է իր ամենա...

Բուրժուազիայի գազանանոց կամ գազանանոցի բուրժուաներ

Բուրժուազիայի գազանանոց կամ գազանանոցի բուրժուաներ

Սեպտեմբերի 5, 2016


Հայ օլիգարխիան նոր զվարճանք է գտել իր համար: Ամեն ինչից կշտացած ու հագեցած մեծահարուստները նորանոր բաներ են մոգոնում իրար հետ մ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ