Միջազգային խայտառակություն

Չինացի գեներալի 12 բեռնատար կաշառքը

Նոյեմբերի 26, 2014
Չինացի գեներալի 12 բեռնատար կաշառքը

Երբ իրավապահ մարմինները խուզարկեցին Սյույ Ցայխոուի (Xu Caihou)՝ բարձր պաշտոն զբաղեցնող չինացի գեներալներից մեկի ռեզիդենցիան, այնքան շատ կանխիկ դրամ և թանկարժեք քարեր գտան, որ այդ հարստության հաշվառումը տևեց մեկ շաբաթ, իսկ այն դուրս բերեցին 12 բեռնատարով, տեղեկացնում է Financial Times-ը։

 

Կանխիկ դրամը խնամքով դասավորված էր տուփերում, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված էր նոր կոչում ստանալու համար կաշառք վճարած զինվորականի անունը։ Ինչպես տեղեկացրել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, այդ տուփերից շատերը, որոնցից յուրաքանչյուրում միլիոններով յուան կար, մինչ այդ ոչ մի անգամ չէին բացել։

 

Խուզարկությունը տեղի էր ունեցել մարտին, բայց գեներալի անհավանական հարստության մասին տեղեկատվությունն ի հայտ եկավ միայն այս շաբաթ։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարեցին, թե միայն կանխիկ դրամը մեկ տոննայից ավելի էր կշռում։

 

Գեներալը դարձել է 2012թ. դեկտեմբերին սկսված հակակոռուպցիոն կամպանիայի ամենաբարձրաստիճան թիրախներից մեկը։ Հակակոռուպցիոն առանցքային գերատեսչության՝ Կարգուկանոնի ստուգման կենտրոնական հանձնաժողովի կայքի համաձայն՝ մինչև սեպտեմբեր չինական իշխանությունները պատասխանատվության են ենթարկել 74 հազար պաշտոնյայի։

 

ՉԺՀ նախագահ Սի Ձինփինը խոստացել է, որ իր հակակոռուցիոն պայքարը կհարվածի «ինչպես վագրերին, այնպես էլ ճանճերին», բայց հարուցված գործերի ճնշող մեծամասնությունը հենց երկրորդ տեսակի էր. պաշտոնյաներին զանգվածաբար պատժել են անձնական նպատակներով ծառայողական մեքենաներն օգտագործելու համար։ Սակայն այս անգամ իշխանությունները զգալի հարստություն կուտակած վագր են բռնել, ինչն անհամեմատ ավելի հազվադեպ է պատահում և ուժայինների համար բավական մեծ դժվարությւոնների հետ էր կապված։

 

Չինական փողը բարձր անվանական արժեքով դրամանիշներ չունի։ Ամենամեծ թղթադրամը 100 յուանն է (մոտ 16 դոլար կամ 756 ռուբլի)։ Guokr.com գիտատեխնիկական պորտալի հաշվարկների համաձայն՝ նման թղթադրամների մեկ տոննան կկազմի մոտ 100 մլն յուան։

 

Միևնույն ժամանակ, գեներալ Սյույի գաղտնի կուտակածը բնավ էլ խոշոր հարստություն չէ, որն առգրավվել է հակակոռուպցիոն կամպանիայի ժամանակ։ Մայիսին ուժային կառույցները բռնել էին Վեյ Փենյուանին (Wei Pengyuan)՝ Պետական էներգետիկ հանձնաժողովի ածխային գերատեսչության պետի տեղակալին։ Ինչպես գրում է «Սինհուան», ավելի քան 200 մլն յուան հաշվելու համար, որը չինովնիկը պահել էր իր տանը, օգտագործվել է թղթադրամ հաշվող 16 սարք։ Տեղեկացվում է, որ այդ մեքենաներից չորսը շարքից դուրս է եկել ծանրաբեռնվածությունից։

 

«Սինհուա»-ի մեկ այլ նյութում խոսվել է Մա Չաոցյունի (Ma Chaoqun)՝ Խեբեյ նահանգի ջրամատակարարման պետական ընկերության նախկին կառավարչի մասին։ Նրա բնակարանում իրավապահ մարմինները գտել են ավելի քան 100 մլն յուան կանխիկ և 37 կգ ոսկի։ Այն պահին, երբ նրանով հետաքրքրվել են համապատասխան մարմինները, պրն Ման հասցրել էր ունենալ անշարժ գույքի 68 օբյեկտ։

 

Պրն Ման, որին մեղադրում են կաշառակերության և բյուջեից խարդախությամբ միջոցներ կորզելու մեջ, ղեկավարում էր ծովափնյա հանգստավայր Բայդայխեի ջրամատակարարման գործը։ Այս վայրը դեռ Մաո Ցզեդունի ժամանակներից Չինաստանի կոմունիստական կուսակցության էլիտայի սիրած հանգստավայրն է։ Ավելացնենք, որ գեներալ Սյույը, որը Չինաստանի բանակում զբաղվում էր ծառայության մեջ զինվորականներին առաջ տանելու հարցերով, իր ստացած փողերի մի մասը տալիս էր աղախնին և վարորդին։ Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ աղախինն այդ փողերի մի մասն օգտագործել է տուն կառուցելու համար։ Այդ տան պատերի մեջ նույնպես փողով տուփեր են գտել։

 

Ինչպես տեսնում ենք, Չինաստանում կա զինվորական օլիգարխիա, թեև միանգամայն այլ ուղղվածության։ Գործարարության իրականացումը չինացի կոռումպացված գեներալները մի բան էլ ավելիով փոխհատուցում են հսկայական կաշառքներով՝ ավելի շատ դիվիդենդներ ստանալով, քան իրենց հետխորհրդային գործընկերները։        







Դիտումների քանակ 5539


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Դեկտեմբերի 8, 2017


Զարմանալի օրենքներ են ընդունվում մեր երկրում, այնքան զարմանալի, որ նույնիսկ այդ օրենքների հեղինակներն են դժվարանում մեկնաբանել ...

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Նոյեմբերի 29, 2017


Սաուդյան Արաբիան թեև շատ հարուստ, բայց իրականում բարբարոս ու բռնապետական երկիր է: Եվ ահա այս երկրում, որտեղ ոչ ոք չի հարգում ժո...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Հուլիսի 26, 2017


Շատերն են դեռ հիշում, թե ինչպիսի բուռն քննարկում ծավալվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկում էր «Կոռուպցիայի կանխար...

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտո...

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Հունիսի 15, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը շատերի պես խրախուսում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ինքն էլ խոր...

ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին

ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին

Նոյեմբերի 26, 2016


Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակ...

Հրանտն ու իր միլիոնանոց հեքիաթը

Հրանտն ու իր միլիոնանոց հեքիաթը

Նոյեմբերի 22, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին վստահաբար կարելի է դասել այն մարդկանց թվին, ովքեր երջանիկ...

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Նոյեմբերի 9, 2016


Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ է. սա մի կառույց է, որտեղ ոչինչ չեն անում:...

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Հոկտեմբերի 28, 2016


Կասկածից վեր է, որ այս շրջանում Հանրապետական կուսակցության գլխավոր անելիքներից մեկը տպավորություն ստեղծելն է, թե երկրում սկսվել...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Մաքսանենգությունն այժմ անփութություն է

Մաքսանենգությունն այժմ անփութություն է

Սեպտեմբերի 5, 2016


Մեր մաքսային ծառայության աշխատակիցների բազում «քաջագործությունների» մասին շատ առիթներ ենք ունեցել լսելու: Հիմա դրանցից մեկն էլ ...

Փող տամ, որ փող չվերցնես

Փող տամ, որ փող չվերցնես

Հուլիսի 5, 2016


Այն, որ մեր դերասանները այս դաշտում կարող են հրաշքներ գործել, դա Սվիտալսկին մի օր կիմանա: Հիմա նրան մնում է տեսականորեն հիանալ...

Կամ օկուլիստ, կամ ստի դետեկտոր

Կամ օկուլիստ, կամ ստի դետեկտոր

Մայիսի 21, 2016


Երբ մի քանի օր առաջ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կուռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությա...

Ասում է՝ ինչքան բերեց, չի ասում՝ ինչքան տարավ

Ասում է՝ ինչքան բերեց, չի ասում՝ ինչքան տարավ

Մայիսի 17, 2016


Վարդան Այվազյանի զայրույթն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ: Բայց շատ անհասկանալի պիտի մնա նրա լռությունը, որովհետև որքան բարձր...

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Մայիսի 17, 2016


Մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողությունների մասին զեկուցող պաշտոնյաներին, չգիտես ինչու, այնպես է թվում, թե բ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը