Սովորական խայտառակություն

Ռուսաստանը մեզ փող չի տա

Դեկտեմբերի 10, 2014
Ռուսաստանը մեզ փող չի տա

«Սփյուռքը մեզ կփրկի» թեզի սիրահարները սովորաբար փրկություն բառի ներքո հասկանում են այն գումարները, որ տարբեր առիթներով սփյուռքահայ անհատներն ու կազմակերպությունները նվիրաբերում են Հայաստանին: Սակայն այս տարին շատերին է ստիպել վերանայել իրենց համոզմունքը և լրջորեն խորհել փրկության այլ միջոցների մասին: Սկզբում հիասթափվելու առիթ տվեց Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնը, որը բոյկոտեց ամերիկահայերի մի մասը, և արդյունքում հավաքված գումարը զգալիորեն զիջում էր սպասելիքները: Իսկ հիմա էլ Ռուսաստանն է սառը ջուր լցնում հիմնադրամի գլխին: Դեռ բավական չէր, որ հեռուստամարթոնը չունեցավ ռուսական «ակցենտ», այժմ էլ պարզվում է, որ ի չիք է դարձել գլխավոր սպասելիքը` Մոսկվայում կազմակերպվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը: Այն այս տարի տեղի չի ունենա։

 

Իհարկե, շարժառիթների մասին կարելի է տարատեսակ հետևություններ անել ու հավանաբար դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ չափով մոտ կլինի ճշմարտությանը, սակայն պաշտոնական վարկածն այսպիսին է. «Պատճառը Ռուսաստանի Դաշնությունում տիրող հայտնի վիճակն է»:

 

Դեռ անցած տարի, Մոսկվայում հայկական եկեղեցու բացման օրը, նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հասցրել էին «ոտքի վրա» պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ և միայն ՌԴ-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվեց 12 միլիոն 350 հազար դոլար: Հազիվ թե հիմա վիճակն այնքան ծանր լինի մեր հայրենակից մեծահարուստների համար, որ նրանք որոշեն ոչ մի քոռ կոպեկ չնվիրաբերել հայրենիքին: Ամենայն հավանականությամբ սրանք էլ ամերիկահայերի պես արդեն հոգնել ու ձանձրացել են այն բանից, որ պարբերաբար ստիպված են լինում թեթևացնել իրենց գրպանները` հաստատ իմանալով, որ դա էլ ջուրը նետեցին, քանի որ բարեգործ լինելը կույր լինել չի նշանակում, ու մարդիկ հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստան երկիր մուտք գործող գումարների հետ:

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին նման դեպքն է, երբ Ռուսաստանի հայերն իրենց ձեռքերը լվանում ու մի կողմ են քաշվում: Վտակների ջուրը նվազում է: Ցամաքելու վտանգ կա:







Դիտումների քանակ 6817


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վստահության պատը ճաքեր է տալիս

Վստահության պատը ճաքեր է տալիս

Հուլիսի 9, 2018


Երբ ԱԱԾ-ն բերման ենթարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին և պարզվեց, որ Վարդանյանը հիմնադրամի բանկայի...

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Դեկտեմբերի 14, 2017


Ամեն կարգի և ամեն գույնի սեմինարների, քննարկումների, թրեյնինգների առատության մեջ որևէ անսովոր բան չկա, որ այսօր էլ կազմակերպել ...

Երբ լռությունը խոսքից թանկ է

Երբ լռությունը խոսքից թանկ է

Հոկտեմբերի 23, 2017


Այսօր «Հոգևոր Հայաստան» անունը կրող շարժումը, որի անդամներից դատելով պիտի ենթադրել, որ այն մշակութային շարժում է, մի կոչ էր հրա...

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Հուլիսի 12, 2017


Կարելի է դժգոհել ամեն ինչից: Կարելի է պահանջել ամեն բան: Կարելի է ինչ-որ նպատակի համար ստորագրահավաք կազմակերպել: Դա յուրաքանչյ...

ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարության կապակցությամբ

ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարության կապակցությամբ

Հունվարի 18, 2015
3

Որոշ ժամանակ առաջ սփյուռքի նախարարի բուռն գործունեության մեջ, որը, բացի իրենից, ուրիշ ոչ մեկին պետք չէ, սխալմունք տեղի ունեցավ։...

5-րդ համազգային ջուրծեծոցին

5-րդ համազգային ջուրծեծոցին

Սեպտեմբերի 18, 2014
1

Սեպտեմբերի 18-ին մեկնարկելու է ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը: Ասում ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ