Միջազգային խայտառակություն

Լոնդոնն ընդդեմ Հրանուշի և Էդիկի

Դեկտեմբերի 20, 2014
Լոնդոնն ընդդեմ Հրանուշի և Էդիկի
Օրերս ականատեսը դարձանք մի մեծ անակնկալի. Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հանկարծ որոշեց տարբեր երկրներում հայկական սփյուռքի գործունեության թեմայով վերլուծական զեկույց հրապարակել: Դժվար է կռահել, թե պաշտոնական Լոնդոնին ի՞նչը դրդեց հայացք դարձնել մեր ժողովրդի և հատկապես նրա արտերկրյա հատվածի վրա, բայց ամեն դեպքում այդ ճանաչողական և ընդհանուր առմամբ պարզունակ փաստաթղթում գծագրվում էր հայկական գաղթօջախների և Հայաստանի առնչությունների հիմնական ոլորտները` շեշտադրումներ կատարելով տնտեսական ներդրումների, համագործակցության, լոբբիստական խմբերի, ինչպես նաև առկա հակասությունների վրա: Մասնավորապես հիշատակվում էր տարաձայնությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ և նույնիսկ վկայակոչված Երևանի և Սփյուռքի կառույցների միջև հարաբերությունների սրումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք (1991-1998թթ.), ով քննադատում էր Սփյուռքին Հայաստանի հետ կապված անիրական ընկալման և մեկնաբանությունների համար:

Այս բոլորից հետո զեկուցման հեղինակները եզրակացրել էին, որ Հայաստանը չկարողացավ լիովին օգտագործել Սփյուռքի ներուժը` հատկապես տնտեսական ներդրումների առումով, ինչը մեծապես կապված է Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհների հետ: Իր հերթին Սփյուռքը դիտարկված է որպես քայքայիչ գործունեություն իրականացնող մարմին և հատկապես նա է մեղավոր, որ Հայաստանը չի կարողանում «բարեկամանալ» Ադրբեջանի հետ, լուծել Ղարաբաղի հարցը:

Հեշտ է կռահել, որ Լոնդոնի պաշտոնական տեսակետի հրապարակումից հետո Հայաստանի ԱԳ նախարարությունը մեռելային լռություն պահպանեց: Էդվարդ Նալբանդյանն իր լռությամբ կարծես համաձայնության նշան էր տալիս, որ իր ղեկավարած կառույցն իսկապես ձախողվել է այդ ոլորտում և հայ դիվանագիտության անգործությունը այս դեպքում նույնպես օրիգինալությամբ աչքի չի ընկնի:

Զեկույցն իր ամբողջության մեջ նաև շառաչուն ապտակ էր Սփյուռքի նախարարությանը` հանձին նրա միանձնյա ղեկավար Հրանուշ Հակոբյանի, ով տարիներ շարունակ բոլորին ջանում է համոզել, թե իր շնորհիվ Հայաստան-Սփյուռք կապերը գերազանցապես ամրապնդվում են: Փաստորեն Լոնդոնի պաշտոնյաներին Հրանուշը համոզել չի կարողացել:

Անկեղծ ասած, Մեծ Բրիտանիան մեզ համար անաչառության ու անկեղծության չափանիշ չէ, եթե հաշվի առնենք նաև, թե տարիներ շարունակ նրա պրոադրբեջանական պահվածքը որքան անախորժություններ է ստեղծել մեզ համար: Սակայն եթե ցանկանում ես լսել դաժան ճշմարտությունը, ապա հարկ կա երբեմն-երբեմն ականջ դնել նաև թշնամու խոսքին:
 






Դիտումների քանակ 8094


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Ապրիլի 2, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր տրամադրությամբ և մի ճամպրուկ մեդալներով կրկին արտասահման է մեկնել: Այս անգամ նրա թի...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Փետրվարի 21, 2018


Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի երկրի «ամենաանկախ» համարվող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Հայտնի է, որ խորհ...

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Փետրվարի 9, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարո...

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հունվարի 29, 2018


Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Հակոբյանի անվան լսարանը: Ֆակուլտետում տեղ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Դեկտեմբերի 26, 2017


Թե առանձին գերատեսչություններ ինչպես են ծախսում (ճիշտ կլինի ասել` ինչպես են վատնում) պետական բյուջեի միջոցները, շատ անգամ ենք ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ