Ռետրո խայտառակություն
Ոսկե ասֆալտ
Հունվարի 27, 2015
Լուսինե Կեսոյան
«Ազատամտություն» օրաթերթ,
30 մարտի 2009թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 24-ին անսպասելի այցելեց Խորենացու փողոցի ոսկու շուկա: Վարչապետը տեսածից զարմացավ ու զայրացավ` շուկայի տնօրենին խիստ նկատողություն անելով նման պայմաններում առևտուր կազմակերպելու համար: Սարգսյանը զայրացել էր, որ սանիտարահիգիենիկ պայմանները պահպանված չէին, օդափոխման համակարգ չկար և այլն, և այլն: Վարչապետը հայտարարեց և շարունակում է հայտարարել, որ իրենց քայլերն ուղղված են ոչ թե փոքր ու միջին բիզնեսի դեմ, այլ խոշոր, ոչ թե շուկաներում ու տոնավաճառներում առևտուր անողների, այլ դրանց տերերի, որոնք միայն մտահոգ գերշահույթներով` աչքաթող են անում աշխատողների իրավունքները: Վարչապետը զարմացել էր ու զայրացել ոսկու շուկայի և աշխատողների վիճակի առիթով, բայց նրա զարմանքն ու զայրույթը կտասնապատկվի, եթե մի օր այցելի նաև «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառ, մի վայր, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն գործում են բուռնաշյան օրենքները:
Հայը միշտ բարձր է գնահատվել քարից հաց քամելու իր ունակությամբ: Խորենացին ասում է, որ Արտաշես Մեծի թագավորության ժամանակ Հայաստանում անմշակ հող չէր մնացել: 21-րդ դարում Աշոտ Աղաբաբյանը` նույն ինքը Բուռնաշը, կատարելագործելով քարից հաց քամելու ավանդույթը, սկսեց ասֆալտից միլիոններ քամել: Արտաշես Մեծից էլ ընդօրինակեց ոչ մի մետր «անմշակ»` բայց ասֆալտի քաղաքականությունը: Թե ո՞ր արժանիքների համար են «Հրազդան» մարզադաշտն ու հարակից տարածքը տվել Աղաբաբյանին, այլ հարց է: Թե ինչպիսի հմտությամբ է կարողանում չեղած տեղից միլիոններ դիզել տնտեսագետի դիպլոմավոր Աղաբաբյանը, կշարժեր անգամ մեծն Ադամ Սմիթի նախանձը. աշխարհում թերևս անհնար է գտնել մեկ այլ նման երևույթ, երբ առանց մի դրամ ծախսելու, առանց որևէ ջանք գործադրելու մարդը կարողանա հսկայական կապիտալ ստեղծել. այդ ամենին Հայաստանի երրորդ հանրապետությունում կարողացավ հասնել Աշոտ Աղաբաբյանը:
«Հրազդան» մարզադաշտի տարածքում գործում է երկու շուկա: Մեկը` ամենօրյա շուկան է, մյուսը` մեծածախ առևտրինը: Ընդհանուր առմամբ, «Հրազդանը» համարվում էր քաղաքի թիվ մեկ տոնավաճառը: Մինչև «Տաշիրի» հայտնվելը, այն, ամեն դեպքում, առաջատարն էր: «Հրազդանը» քաղաքացուն պարտադրում է նաև համապատասխան գներ` շատ հաճախ չհիմնավորված ու աբսուրդային: Բայց երբ խորանում ես պատճառների մեջ, սկսում ես հասկանալ, որ դրանում այդքան էլ մեծ չէ առևտրով զբաղվող անհատ ձեռներեցների մեղքը: Ներկրված, շատ հաճախ էժանագին ապրանքը վաճառվում է հնգապատիկ կամ տասնապատիկ թանկ գներով, որովհետև այդպես է ուզում Աշոտ Աղաբաբյանը: Նա է միանձնյա որոշել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտական է իրեն ու պարտավոր է մուծվել ամենաբարձր սակագներով: Ինչպե՞ս: Շատ հասարակ: Աշոտ Աղաբաբյանի հատուկ հրովարտակով, հագուստի ամենօրյա շուկայի յուրաքանչյուր տաղավար ամսական վճարում է 200-240 հազար դրամ: Նման գին գանձում է միայն Աղաբաբյանը: Եվ որպեսզի կարողանան ամիսը նման գումար վճարել ու չսնանկանալ, առևտրականները ստիպված բարձրացնում են ապրանքների գները: Այսօր «Հրազդանը» նախկինը չէ, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գնորդների թիվը խիստ նվազել է: «Չեք կարում փողը տաք, տակներիդ ավտոները ծախեք, տվեք»,- հայտարարում է Բուռնաշը: Տալու հետևանքն էլ լինում է այն, որ աստիճանաբար սկսում են ավելի վատ որակի ապրանք ներկրել ու ցածրորակ ապրանքը բարձրորակի տեղ ներկայացնելով` խաբել քաղաքացիներին` հենց նման քայլերով էլ աստիճանաբար կորցնելով գնորդներին:
Սահմանելով ամենաբարձր վարձավճարը` Աղաբաբյանն այս տարիների ընթացքում մտքով չի էլ անցկացրել բարելավելու առևտուր անողների պայմանները: Սա, ըստ էության, բացօթյա շուկա է. հասարակ տաղավարներ են դրված և խոսել ձմռանը ջեռուցման կամ ամռանը հովացման համակարգերի մասին, ուղղակի ծիծաղելի է: Բուռնաշյան սանձարձակության դժոխային պատկերը, սակայն, մեծածախ առևտրի տոնավաճառում է: Հենց սրանով է Բուռնաշը աշխարհում առաջին տեղը զբաղեցնում` «ասֆալտից միլիոններ կորզելու» տաղանդով: Առևտուրն այստեղ կազմակերպվում է շաբաթը միայն երկու օր. ուրբաթ երեկոյան տասից մինչև հաջորդ օրվա ժամը երեքը: Նույնը կրկնվում է շաբաթ - կիրակի գիշերվա ընթացքում: Այստեղ առևտուրն ընթանում է ուղղակի անմարդկային պայմաններում:
Հիմա ներկայացնեմ «ասֆալտից միլիոն ստանալու» բուռնաշյան տեխնոլոգիան: Վերցնում եք չորացած վրձինը, ամենաէժան ներկն ու ասֆալտի վրա գծեր եք քաշում. հենց այդ գծերն էլ պատգամավոր Աղաբաբյանին ապահովում են ամսական մեկ միլիոն դոլար մաքուր շահույթ: Գծերով նշվում են տոնավաճառում առևտուր անողների տեղերը. այստեղ տաղավարներ չկան. տրվում է ընդամենը 7 քմ տարածք, սակայն վճարը գանձվում է իննի դիմաց: Այդտեղ առևտուր անողն ինքն է հոգում տաղավարատիպ կառույցի կազմակերպումը: Իսկ ասֆալտի վրա չորացած վրձնով գիծ քաշելը գնահատվում է ամիսը 170 հազար դրամ: Ամսավճար, սակայն, ամիսը միայն ութ օրվա համար, ութ` գիշերվա համար` դաժան ցրտի, անձրևի, կարկուտի, քամու և եղանակային այլ պայմանների դեմ կատարյալ անպաշտպանվածության համար:
Այս եղանակով կարելի է հաշվել, թե միայն այստեղից ինչպիսի եկամուտներ է ունենում Աղաբաբյան Աշոտը: Մեծածախ առևտրի շուկայում գործում է շուրջ 1000, այսպես կոչված, առևտրի կետ, եթե դա կարելի է առևտրի կետ անվանել: Միայն այստեղից ամիսը հավաքվում է 170 միլիոն դրամ: Կողքի ամենօրյա շուկայում գործում է շուրջ 600 տաղավար: Սրանից էլ եթե ամիսը հաշվենք միջինը 220 հազար դրամ, ստացվում է 132 միլիոն դրամ: Միասին 302 միլիոն դրամ, այսինքն` շուրջ 1 միլիոն դոլար անցած տարվա փոխարժեքով: Սա իսկապես Պանիկովսկու երկնագույն երազն էր…
Ասֆալտից ապահովելով ամսական մեկ միլիոն դոլար շահույթ` Աղաբաբյանը չի բավարարվում դրանով: Մեծածախ առևտրի տոնավաճառը բարքերով հիշեցնում է համակենտրոնացման ճամբար: Աղաբաբյանի միանձնյա որոշմամբ, այստեղ արգելված է ավտոմեքենաների ելքն ու մուտքը: Հիմա բացատրեմ: Մեծածախ առևտուրը ենթադրում է ապրանքների որոշակի քանակ, ինչը ձեռքով տեղափոխելն ուղղակի անհնար է: Սակայն, հասկանալով, որ միլիոնի կողքին կարելի է մի միլիոն էլ ձեռք գցել, Աղաբաբյանը մի օր որոշեց, որ առևտուր անողներն այլևս իրավունք չունեն սեփական ավտոմեքենայով մտնել տոնավաճառի տարածք: Ավտոմեքենայի մուտքը թույլատրվում է միայն ամիսը հավելյալ 60 հազար դրամ մուծելու դեպքում, այլապես պարտավոր են օգտվել միայն Աղաբաբյանին պատկանող «Hrazdan-Expo» բեռնատար տաքսու ծառայությունից: Առևտրով զբաղվողները, ավտոմեքենան թողած դրսում, ապրանքը հավաքելու կամ տեղավորվելու ժամանակ այն տեղափոխում են սայլակներով` անընդհատ գնալ-գալով: Եթե որևէ մեկը համարձակվում է խախտել հրամանը, պատժվում է խստագույնս: Կիրակի օրը «Գազելի» մի վարորդ սխալմամբ, թե ինչպես, մտել էր տոնավաճառ, ինչը պատճառ էր դարձել, որ Աշոտ Աղաբաբյանի որդին թիկնապահ, թե անվտանգության աշխատակից կոչվածների հրոսակախմբի հետ ծեծել էր նրան` հաշվեհարդար տեսնելով կարգազանցի հետ: «Hrazdan-Expo»-ի տնօրինությունը Աղաբաբյանը հանձնել է հենց որդուն:
Մեծածախ առևտրի այս տոնավաճառը զբաղեցնում է ոչ միայն ամենօրյա շուկայի հարակից հարթ տարածքը, այլև ընդարձակվելով ընդգրկել է դեպի մարզադաշտ իջնող աստիճանները: Տեղերը բաժանված են նաև այստեղ: Ցուրտն այստեղ անտանելի է: Սանիտարահիգիենիկ տարրական պայմանների մասին խոսելն անգամ ծիծաղելի է. օգտվում են մարզադաշտի զուգարանից. մուտքը հնարավոր է միայն ՕԶԿ հակագազով:
Կարող է հարց առաջանալ, իսկ ինչի՞ վրա է ծախսվում ասֆալտից հավաքվող 1 միլիոն դոլարը: Գուցե աղբահանությա՞ն: Առևտուր անողները պատմեցին, որ իրենք են բահերով մաքրում շրջակայքը ձնակույտերից: Իսկ էլ ինչի՞ վրա են ուրեմն ծախսվում գումարները: Դա հայտնի է միայն Բուռնաշին:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը համարձակվեց ոտք մեկնել «Հրազդանի» տիրոջ հետ ու կողքը կառուցեց «Գորիս» առևտրի կենտրոնը, որտեղ կարելի էր նույն առևտուրն իրականցնել քաղաքակիրթ ու շատ ավելի մատչելի պայմաններում: Եվ ի՞նչ: «Լիցկան» Բուռնաշի կողքը նույնիսկ մի օր չկարողացավ աշխատել. այսօր 50մ հեռավորության վրա գտնվող հարմարավետ առևտրի կենտրոնը փակ է, իսկ «Հրազդան» մարզադաշտի տարածքը շարունակում է եռալ ու անաշխատ փողեր բերել տիրոջը ավտոկայանատեղիներից ու առևտրի կետերից:
Թե՜ ամենօրյա շուկայի, թե՜ տոնավաճառի աշխատողներն ավելի քան անպաշտպան են ու խեղճ: Երբ շուկայում պարտադրվեցին հսկիչ-դրամարկղային մեքենաներ, ու առևտուր անողները տրտնջացել էին, Աղաբաբյանը դաստիարակչական հատուկ դաս կազմակերպեց իր բունկերում (եվրաստանդարտներով կառուցված բունկերը խոսում է քաղաքականության մեջ Բուռնաշի իդեալի մասին ու փոքր-ինչ հասկանալի դարձնում տոնավաճառը համակենտրոնացման ճամբարի վերածելու նրա մոլուցքը): Հավաքում է այնտեղ առևտուր անողներին ու սկսում հայհոյանքների տարափ. «Տո դուք ո՞վ եք, որ հլը ձեն էլ հանում եք, որ փակեցի, սատկելու եք, սաղիդ սատկցնելու եմ…»: Աշխատողները լռում են ու շարունակում գլուխները կախ աշխատել: Այլևս ոչ ոք չի համարձակվում որևէ պահանջ կամ տրտունջ թույլ տալ. նման անզգուշության դեպքում ուղղակի կզրկվեն ընտանիքի օրվա հացը վաստակելու հնարավորությունից:
«Հրազդան» տոնավաճառն անհնար է համեմատել առևտրի մյուս կենտրոնների հետ: Ամենահարմարավետը այսօր կարելի է իրավամբ կոչել «Տաշիրը»: Քաղաքի կենտրոնում, գեղագիտական տեսակետից աչք շոյող, շատրվաններով զարդարված, կոմունալ հարմարություններով, ջեռուցմամբ ու օդափոխմամբ կազմակերպվող առևտուրը բոլոր առումներով անհամեմատելի է: Եթե Բուռնաշը ասֆալտի համար ամիսը 8 օր կանգնողից վերցնում է 170 հազար դրամ, մեքենայի մուտքի վճարի դեպքում 230 հազար, ապա առևտրի համար նախատեսված իդեալական այս տաղավարները «Տաշիրում» տրվում են 1քմ` ամսական մոտավորապես 40 դոլար վարձավճարով: Եթե Սամվել և Կարեն Կարապետյանները միլիոնավոր դոլարներ ներդրեցին նախկին «ԳՈՒՄ»-ին նոր շունչ տալու համար, ապա Աղաբաբյանն այսքան տարիներ ամսական հավաքելով մեկ միլիոն դոլարի կարգի գումար, չբարեհաճեց անգամ դրա 10 տոկոսը ծախսել` բարելավելու իրեն միլիոններ բերողների աշխատանքային պայմանները:
Մեզ շատ հետաքրքիր էր պարզել Աշոտ Աղաբաբյանի հարկային պարտավորությունները: Արդյո՞ք նման գումարների տիրապետողը մտել է խոշոր հարկատուների ցուցակը: Պարզվեց, որ նա 139-րդ տեղում է: Իհարկե, չի կարելի չկասկածել, որ Բուռնաշի կապերն ու հնարավորություններն ունեցողը չի փորձի հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով շրջանցել հարկահավաքման հայաստանյան մեխանիզմը: Օրինակ` տարեկան 12 միլիոն դոլար հավաքողը իբրև շահութահարկ և եկամտահարկ 2008թ. պետական բյուջե է մուծել ընդամենը 15462000 դրամ, այսինքն` մոտ 50 հազար դոլար, այնինչ միայն շահութահարկը պետք է գերազանցեր… երկու միլիոնը:
Ինչևէ, բոլորովին չեմ հավակնում ֆինանսիստի հմտություններ դրսևորել ու բացահայտել աղաբաբյանական մեքենայությունների ողջ ծավալը. դա առանց իմ օգնության էլ կարող են անել հարկային մարմինները` կամքի ու ցանկության դեպքում: Իսկ նրանց կամքի ու ցանկության վրա չեմ էլ ուզում կասկածել, հատկապես այն բանից հետո, երբ մեծարգո վարչապետն իր այցով որոշի պատվել քաղաքի ամենախայտառակ տոնավաճառը:
Բայց գլխավորը մեկ այլ բան է: Հայաստանի էլիտան որոշակի ռոտացիայի ենթարկվեց տարիների ընթացքում: Սակայն այնտեղ առ այսօր պահպանվել են խորթ էլեմենտներ, որոնցից ազատվելու կամք չկա, իսկ նրանց հասցրած վնասը դժվար է չափել: Օրինակ` էլիտայի շարքերում պահպանվել էին Ջհանգիրյանի տիպի ռուդիմենտներ: Եվ ի՞նչ եղավ արդյունքում: Այդպիսի մի ռուդիմենտ էլ Բուռնաշն է` Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի արտադրանք: Պետությունը դրան յոլա է տանում, իսկ նա լկտիանում է: Վազգեն Սարգսյանն այլևս չկա, որ դարձյալ քացու տակ առնի ու դաստիարակի: Իսկ Բուռնաշի կենսագործունեության հետևանքն այն է, որ հազարավոր քաղաքացիներ միջնադարյան ճորտի կարգավիճակում են հայտնվել և ամեն օր անիծում են այս իշխանությանը, իսկ պետությունը կրում է բազմամիլիոն վնասներ: Ու՞մ է ձեռնտու այս վիճակը: Համենայնդեպս, ոչ այսօրվա իշխանությանը:
Հետգրություն
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում ենք այս հոդվածն ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին: Հանցակազմը` խոշոր չափերով շահույթներ թաքցնելն է պետությունից:
Դիտումների քանակ 328052
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Բուռնաշի պատահաբարը
«Քուչի տղա» Բուռնաշը
Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում
Բուռնաշը որոշել է խորտակվել
ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ
Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս
Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները
Գագոների վատությունը
Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը
Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ
Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին
Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜
Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը
Օլիգարխիան խժռում է իր զավակներին
Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը
Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը
Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին
Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում
Շմայսն անցավ Նիկոլի կողմը
Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում
Ում վրա եք ձեր հույսը դրել
Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել
Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները
Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր
«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց
Փախել է Արման Բաբաջանյանը
Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք
Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Թամարն ինչքան կուզի` թող գոռա
Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծռերը նորից ծռվեցին
Օրհնվի էն սհաթը
Լոքյանից Լենին չստացվեց
Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում
Փաշինյանը և մյուսները
Բուռնաշի պատահաբարը
Պետք էր սխալ գտնել` գտան
Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի
Շմայսը` հրեշտակի կերպարում
Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք...
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին
Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ
Դավիթը դասականից էլ էր դժգոհ
Մարգոյի բերդի պաշարումը
Ծաղիկներ անծանոթ բարեկամից
Աբրահամյանին ի ցույց են դրել
Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս
Տարոնի կնոջ թուրքական հետքը
Ուրացել են Գագիկին
Ինչո՞ւ է աղմկում բաղնիքը
Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը
Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը
Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը
Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Սպասենք դժբախտության
Նիկոլը փոշմանել է
Գումարելիների տեղերը փոխելիս
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2...
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել
Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսա...
Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի
Սահմանին կանգնած հերոս Սահակյանը
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Արա Աբրահամյանի խորովածանոցը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին