Տիեզերական խայտառակություն

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Հունվարի 29, 2015
Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը
Օսկան Քոչարյան
 
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ  Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ որպես երրորդ կողմ ներգրավված էր Հայաստանը: Արդյունքների մասին կիմանանք ամիսներ անց, սակայն այսօր` դիտարկելով ընդհանուր պատկերը, փոքր-ինչ դժվար է կիսել շատերի լավատեսությունը, ովքեր արդեն իսկ ակնկալում են խնդրի դրական լուծումը:
 
Հոռետեսության համար լիովին բավական էր Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներկայությունն այդ պատասխանատու դահլիճում, որտեղ ներկաները չարչարանքի դժվարին րոպեներ ապրեցին` ունկնդրելով նրա ճառը և դիտելով հռետորի աններդաշնակ շարժուձևը:
 
Դեռ նիստի նախօրեին Կոստանյանն այնքան էր համոզված սեփական անձի անդիմադրելի հրապույրներով, որ անհրաժեշտ էր համարել վաղաժամ մամլո ասուլիս հրավիրել Ստրասբուրգում և առատաձեռնորեն լրագրողներին բաժին հանել միջազգային իրավական դրույթների իր տեսլականը:
 
Մի քանի ծեծված տափակություններ իբրև նախաբան արտասանելուց հետո Կոստանյանն այնտեղ ասել էր, թե հայկական կողմը այս դատավարությունից ունի երեք կարևոր ակնկալիք. «Առաջին՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող որևէ գնահատական ՄԻԵԴ-ի պես հեղինակավոր կառույցի վճռում չպետք է տեղ գտնի։ Երկրորդ նպատակն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ենթատեքստում անհնարին դարձնել ՄԻԵԴ գնահատականների անհարկի շահարկումները ցեղասպանությունը ժխտողների կողմից անբարոյական նպատակներով, և ուստի հայկական կողմի խնդիրն է` տարանջատել այս երկու գործընթացները։ Եվ երրորդ՝ նկատի ունենալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վիժեցումը, հայկական կողմը նաև ակնկալում է, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու, մեղանչելու և կատարելու է հայերի առաջ իր պարտականությունները»: Այստեղ գլխավոր դատախազը չէր զսպել իրեն ու ներկաներին հայտնել էր, թե ՄԻԵԴ վճիռը, «իր խորին համոզմամբ», կարող է արագացնել այդ գործընթացը։
 
Խորին համոզմունքը, որ նույնն էր, թե` տղամարդու խոսքը, հաջորդ օրը նա պատրաստվում էր ամրագրել իր դարակազմիկ ելույթով, որը պիտի հիմնակատակ ցիրուցան աներ, գետնին հավասարացներ միջազգային դատարանի հեղինակությունը, իսկ Կոստանյանի անունը ոսկե տառերով գրեր բոլոր ժամանակների իրավական մտքի տիտանների շարքում: Ու բացվեց առավոտը…
 
Պարզապես անիմաստ է մեջբերել նրա ելույթը, որ ընթերցվեց ՄԻԵԴ ամբիոնից: Նույնիսկ առանձին հատվածների հիշատակումը հուսալքությամբ է պարուրում, կարծես մարդը Ստրասբուրգ էր հասել ոչ թե հայ ժողովրդի իրավունքը պաշտպանելու, այլ խղճահարություն արթնացնելու եվրոպացի դատավորների սրտերում:
 
Փոխարենը ցանկացած հայ պատմիչ կամ պատմաբան նախանձով պիտի կարդար նրա ելույթը, որը 1915 թվականի իրադարձությունների սեղմ շարադրանքն էր (ինչ-որ դասագրքից թռցրած)` լի սրտաճմլիկ, աղեկտուր մանրամասներով, ողբանվագ ու ողբաձայն զեղումներով, հռետորական հարցումներով ու պաթետիկ պատասխաններով, մեր սրտերում ու մտքերում ապրող կսկիծի բանաստեղծական նկարագրություններով, ինչն իրավաբանական առումով նույնքան նշանակություն ուներ ՄԻԵԴ դատավորների համար, որքան Գևորգ Կոստանյանը` Հայաստանի համար:
 
Սրան հաջորդեցին դաստիարակչական, բարոյախրատական քարոզները` ուղղված ՄԻԵԴ-ին և բոլոր այն անձանց, որոնք դավանում են Կոստանյանի կարծիքից տարբերվող ճշմարտություններ: Ելույթն ամփոփվում էր մի նախադասությամբ, որն իր մեծամտությամբ թերևս հավասարը չունի: «Մենք այստեղ ենք ապահովելու նման սխալների կրկնության բացառումը մի դատարանի կողմից, որ հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների»,- խրոխտ տոնով արտասանեց Կոստանյանը` սպասելով բուռն ծափահարությունների: Բայց ծափեր չհնչեցին: Ոչ ոք ըստ արժանվույն չգնահատեց այն զոհաբերությունը, որին պատրաստ էր գնալ Հայաստանի դատախազը, միայն թե այլևս չտեսներ ճակատագրական վրիպումներ եվրոպացի իրավաբանների կողմից: Ստիպված էր ինքը գնահատել սեփական նվաճումները, և լսումների ավարտից անմիջապես հետո Գևորգ Կոստանյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմն ակնհայտորեն լավ ներկայացրեց մեր դիրքորոշումները:
 
Ասել, թե երեկ հայկական կողմը հանդես բերեց ճիշտ պահվածք, խնդրի գրագետ վերլուծություն և խելամիտ մարտավարություն, կնշանակի զբաղվել ինքնախաբերությամբ: Իսկ դառը ճշմարտությունն այն էր, որ երկրի գլխավոր դատախազը մնացել էր հոլիվուդյան աստղ Ամալ Քլունիի  հույսին, ով երեկ իր գեղեցիկ տոտիկներով ավելի շատ բանի հասավ, քան Կոստանյանն` իր մեծ գլխով: Սա, ի դեպ, դառնում է բարի ավանդույթ: Քիմ Քարդաշյանից ավելին ենք ակնկալում, քան Էդվարդ Նալբանդյանից, մերկապարուհի Վարդան ավելի հաջող Հայաստանի դեսպան կլիներ, քան Անդրանիկ Մանուկյանը և այդպես շարունակ: Ու հիմա դատախազն է մրցության մեջ մտել Ջորջ Քլունիի կնոջ հետ: Բայց ուժերն անհավասար են: Իրավաքաղաքական էժանագին սերիալների երկրորդ պլանի խեղկատակ դերասան Գևորգ Կոստանյանը աստղ ոչ եղել է, ոչ էլ կդառնա: Նա եղել և մնում է «վունդերկինդ», այլ կերպ ասած` «պառնիկային արտադրանք», Դավիթ Հարությունյանի աշակերտը, Սերժ Սարգսյանի սիրած ջահելը: Հավատացեք, որ այս հատկանիշները դեռ չափազանց քիչ են, որպեսզի հնարավոր լինի լուծել լրջագույն ազգային և աշխարհաքաղաքական խնդիրներ: Այսպիսի հատկանիշներով հնարավոր է միայն կրակը գցել մարդկանց: Օրինակ, հենց այս հատկանիշներն էին, որոնց շնորհիվ պրն Կոստանյանը «փուռը տվեց» գյումրեցիներին և գործ ստեղծեց Գասպարյան Վովային` հայտարարելով, թե Պերմյակովին Հայաստաին հանձնելը քննարկման ենթակա չէ և հրահրելով պղծված արժանապատվությամբ մարդկանց ոստիկանության հետ բախումների: Բա սա Ստրասբուրգ ուղարկելու ապրա՞նք էր:
 






Դիտումների քանակ 9919


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Թշնամու ազատությունը ո՞րն է

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018


Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պա...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017


Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքն...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Անպատասխան նամակի հետքերով

Անպատասխան նամակի հետքերով

Հուլիսի 7, 2016


Օրվա պաշտոնական լրահոսի անհետաքրքիր շղթայի մեջ մի լուր, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց: Այստեղ խոսքն այն մասին էր, որ Մոս...

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Մայիսի 25, 2016
1

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռես...

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Ապրիլի 22, 2016
1

Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս սքվերում, և Բոստոնում սադրիչ բովանդակությամբ հսկայական հակառուսական և հակահայկական պաստառներ են ի ...

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Հոկտեմբերի 19, 2015
2

Հայաստանում ընդդիմադիր ավանդույթներն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Ընդդիմության օբյեկտիվ պահանջն այստեղ ի հայտ եկավ այն...

Դոլարը Եվրո նշանակվեց

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015


Այդ հպարտ անունը նա վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարա...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

160 հազար եվրո նետեց ջուրը

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015


Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար...

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Ապրիլի 15, 2015


Այսօր Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին: Ակտիվիստների պահանջ...

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախում

Մարտի 19, 2015
1

Մենք հակված ենք այն կարծիքին, որ երկրում յուրաքանչյուր երևույթի, ցանկացած բացասական դեպքի համար պատասխանատու է պետության առաջին...

Կոստանյան, դու դեմք ես, դեմք

Կոստանյան, դու դեմք ես, դեմք

Մարտի 10, 2015
1

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարե...

Տղամարդ Կոստանյանը կին Փոստանջյան չարժե

Տղամարդ Կոստանյանը կին Փոստանջյան չարժե

Մարտի 3, 2015
2

Այսօր հրապարակվեց այն նամակի պատասխանը, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն հղել էր ՌԴ նախագահ Վլ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ