Ազգային խայտառակություն

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Փետրվարի 3, 2015
Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Ջհանգիր Լֆիկյան

 

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունն արդեն հասցրեց սևեռել Հայաստանի և միջազգային հանրության ուշադրությունը: Բոլոր վարկածները հանգում են նրան, որ պրն Հակոբյանը դարձավ իր նկարահանած ֆիլմի զոհը, իսկ աշխարհահռչակ Ռոման Պոլանսկին այսօր նրան անվանեց «աշխարհի առաջին մշակութային բանտարկյալ»:

 

Սակայն ռեժիմի վարկածը լրիվ այլ բան է, այն է` Հակոբ Հակոբյանը կասկածվում է ծանր տնտեսական իրավախախտումների մեջ, ունի հարկային պարտավորություններ, որոնք չի ցանկանում կատարել: Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ նա ձերբակալվել է «2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով»: 

 

Որքանով է լուրջ այս մեղադրանքը` ցույց կտա ժամանակը: Բնական է, որ ցանկության դեպքում ՀՀ ցանկացած բնակչին հնարավոր է ներկայացնել տնտեսական բնույթի մեղադրանքներ: Բայց ինչո՞ւ Հակոբյանին և հենց հիմա:

 

Ինչևէ, տեղեկություններ կան, որ օրերս Հայաստանում սպասվում են ակցիաներ` ի պաշտպանություն Հակոբ Հակոբյանի: Առաջին ակցիայի կազմակերպիչները ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր սկզբունքորեն դեմ են հարկ վճարելու պարտավորություններին, ովքեր համարում են, թե Հայաստանն է նրանց պարտք, այլ ոչ թե նրանք Հայաստանին, և արդարացիորեն կասկածում են, որ մի օր էլ նրանք կարժանանան պրն Հակոբյանի ճակատագրին: Եվ դա է պատճառը, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորությամբ մի շարք պատգամավորներ «Մենք բոլորս Ճոյտ ենք» կարգախոսով ակցիա են պատրաստվում անցկացնել մայրաքաղաքում: Նախաձեռնող խմբի կազմում են՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան (որպես խոշոր ոչ հարկատու, հատկապես երթուղային գծերի մասով), ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան (որպես բոլոր ոլորտների խոշոր ոչ հարկատու), Սամվել Ալեքսանյան (որպես ամենաարտոնյալ ոչ հարկատու), Մանվել Գրիգորյան (Աստծո կողմից օժտված և արտոնված ոչ հարկատու), Մհեր Սեդրակյան (որպես իրեն չափից ավելի հարկային արտոնություններ վերապահող ոչ հարկատու): Նախաձեռնող խումբը մտադիր է լուռ երթ անցկացնել Երևանում` ֆինանսների նախարարության շենքից մինչև Ազգային ժողով:

 

Երկրորդ ակցիայի նախաձեռնողները ազգային մտավորականության շարքերից են: Նրանց թվում են ճանաչված գիտնականներ ու գիտությունների դոկտորներ Սուրիկ Խաչատրյանը և Արթուր Բաղդասարյանը, գիտնական-գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանը, ճանաչված ռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը, ազգագրագետ և գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Վերջին երեքը ներկայացնում են ՀՀ Հիմնադիր խորհրդարանը, և տեղեկություններ կան, որ ակցիայի մասնակիցները կոչով պաշտոնապես դիմելու են ՀՀ Հիմնադիր խորհրդարանին` օգտվել իր Հիմնադիր օրենսդրի լիազորություններից՝ ազատություն վերադարձնելու Հակոբ Հակոբյանին: Ակցիան տեղի կունենա նույն կարգախոսով` «Մենք բոլորս Ճոյտ ենք»:

 

Կհետևենք գալիք դրամատիկ իրադարձություններին: Ի վերջո, մարդիկ պայքար են մղում մեր հայրենակցի համար, իրենց լուսավոր ապագայի համար, այնպես որ՝  հաջողություն է պետք մաղթել նրանց:

 

 

Հետգրություն
Ստորև առաջարկում ենք դիտել Հակոբ Հակոբյանի առաջին փորձերից մեկը կինոաշխարհում` «Ընտեք ինձի» փոքր ֆիլմը, որը նկարահանվել է 2012 թվականին և նվիրված է ՀՀ ԱԺ պատգամավորների կասկածելի բարքերին: 
 
http://old.n-idea.am/video.php?id=7






Դիտումների քանակ 11376


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞ւմ դեմ է բողոքում Չուգասզյանը

Ո՞ւմ դեմ է բողոքում Չուգասզյանը

Մայիսի 10, 2018


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանն արդեն 15-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Այսմասին հայտ...

Վախեցիր քո ցանկությունից

Վախեցիր քո ցանկությունից

Մայիսի 4, 2018


Վախեցիր քո ցանկություններից, դրանք կարող են իրականություն դառնալ: Այս հանրահայտ ճշմարտությունը հիմա սեփական կաշվի վրա է զգում Ա...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Մանվել, կողմնորոշվիր

Մանվել, կողմնորոշվիր

Մայիսի 1, 2018


ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ընտր...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 28, 2018


Գագիկ Ծառուկյանն այսօր հնարավորություն ուներ կատարել իր կյանքի ամենաօգտակար քայլը Հայաստանի համար, սակայն չարեց դա: Նա չառաջադր...

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ապրիլի 27, 2018


«Ծառուկյան» դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպո...

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Ապրիլի 25, 2018


Այսօր բացահայտել էինք հեղափոխության առաջին երկու զոհերի ինքնությունը: Այժմ մեզ հայտնի է երրորդ զոհը` Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի ա...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Որտեղ է կռվել պրն Լֆիկը

Որտեղ է կռվել պրն Լֆիկը

Ապրիլի 9, 2018


Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, լրագրողի այն դիտարկմանը, թե՝ հանրությունն անընդհատ հարց է բարձրացնում, որ կան մա...

Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին

Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին

Ապրիլի 4, 2018


Բոլորիս համար պարզ է, որ արտաքին գործերի նախարարության ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանը շատ անգամ խայտառակվել է մի...

Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին

Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին

Ապրիլի 3, 2018


Արդեն մի քանի օր է` ԲՀԿ-ամետ կայքերն ու լրատվամիջոցները իրար հերթ չտալով տարածում են լրատվություն այն մասին, որ «Ծառուկյան» դաշ...

Ծառուկյանը փողոցում ի՞նչ է անելու

Ծառուկյանը փողոցում ի՞նչ է անելու

Մարտի 15, 2018


«Ծառուկյան» դաշինքը իշխանության դեմ փողոցային պայքար կսկսի տարեվերջին, եթե մինչ այդ իշխանությունը տեսանելի առաջընթաց չափահովի մ...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ