Ազգային խայտառակություն

Հայաստանը` միջազգային գժանոց

Փետրվարի 7, 2015
Հայաստանը` միջազգային գժանոց

Ջհանգիր Լֆիկյան

 

Պերմյակովը  հիվանդ է: Նա բուժվել է հոգեբուժարանում: Նրան բանակ են զորակոչել հոգեբուժարանից: Ստացվում է, որ նա Հայաստան է ժամանել բուժվելու նպատակով: Սա դժվար է պատկերացնել, սակայն պնդում են, որ իրողությունը հենց այդ է: Սա՝ միայն Պերմյակովի պարագայում: Իսկ Հայաստան ուղարկված «պերմյակովները» շատ են: Որոշակի թիվ չգիտեմ: Ենթադրում եմ, որ շատ են: Դրանք տարբեր ոլորտներից են և տարբեր երկրներից: Հայեր են կամ օտարազգիներ: Դրանց զբաղմունքները ևս տարբեր են: Մեկը տնօրինում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ խոշոր ձեռնարկությունը, մյուսը՝ օդանավակայանը, երրորդը՝ ինչ-որ երկրի դեսպանությունը: Դրանցից ոմանք Հայաստանում կուսակցություններ ունեն, մի քանիսը հանապազօրյա հաց են վաստակում՝ լինելով շարժական կապի օպերատորներ: Մեկն ասում է, թե Հայաստանի նախագահ է ընտրվել, մյուսներն էլ՝ ավտոմեքենաների մեջ խորհրդարան են ստեղծում: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Նրանց միավորում է այն, որ նրանք բոլորը «պերմյակով» են  և Հայաստանում են բուժման նպատակով: Երկիրը ձեռնբաց ընդունում է հիվանդներին: Հայաստանում բուժումն իրականացվում է յուրօրինակ եղանակով՝ հիվանդը չի պառկում հիվանդանոցում: Հիվանդությամբ  տառապողներից շատերին վստահվում է ինչ-որ կառույցի կամ ենթակառուցվածքի ղեկավարում: Օրինակ՝ մեզ մոտ բժշկական պրակտիկայում ընդունված սկզբունք է, որ պեդոֆիլին պետք է ՀՀ վարչապետի խորհրդական նշանակել: Միայն այդ դեպքում նա կբուժվի պեդոֆիլիայից: Ծերունական մարազմով տառապողի փրկությունն  օդանավակայանում աշխատելն է, իսկ խմբակային շիզոֆրենիայից բուժվելու լավագույն միջոցը՝ ավտոմեքենաներում Հիմնադիր խորհրդարան ստեղծելը:

 

Ապաքինվելու հին ձևերից է ներշնչանքը՝ ինքդ քեզ ներշնչում ես, որ, օրինակ, նախագահ ես ընտրվել ու վերջ՝ բուժվում ես: Պերմյակովի պարագայում գտել են, որ երիտասարդի բուժվելը հնարավոր է միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, որտեղ դրա համար ստեղծված են լավագույն պայմանները, ինչից ելնելով նրան հոգեբուժարանից ուղարկեցին բանակ: Չգիտեմ, թե ինչքանով Հայաստանում ապաքինվեց Պերմյակովը, սակայն նրա բուժման հետագա հոգսն իր վրա վերցրեց այն երկիրը, որտեղից նա եկել էր բուժվելու: Լավ կլիներ մնացածին էլ իրենց երկրները հետ տանեին՝ անկախ առողջացման աստիճանից: Թե չէ ստացվում է այն պատկերը, ինչ ունենք: Կիսով չափ ապաքինվածները դառնում են «պերմյակով» և անչափ վտանգավոր են  առողջ մնացած բնիկ հայաստանցիների համար: Մնացածն առողջանում են, սակայն կամ անառողջ սերունդ են թողնում, կամ իրենց՝ արդեն նախկին հիվանդությամբ վարակում են հասարակությանը: Կան նաև բացառություններ: Հայ հայտնի «քաղբանտարկյալի» քաղբանտարկյալության առիթ հանդիսացած արարքը կինոթատրոններից մեկում նստատեղերի փչացումն էր: Հետագայում «քաղբանտարկյալը» մեր հասարակությանը սերունդ թողեց որդուն՝ հանրաճանաչ «գիտնական»-քաղաքապետին: Եվ հակառակը՝ 70-ականներից հանցագործ, այժմյան մեծ «գիտնական»-մարզպետը Հայաստանին կթողնի խոր և համապարփակ բուժման կարիք ունեցող զավակին: Առաջին նախագահը Հայաստան բուժելու բերեց երկրորդին, որն էլ, իր հերթին՝ երրորդին: Եվ այսպես շարունակ... Պերմյակովի «լավն» այն էր, որ ի տարբերություն մնացածի, նրա բուժումն այլ երկրում է կազմակերպվելու: Մենք էլ դեմ առ դեմ կմնանք մնացածի հետ:







Դիտումների քանակ 3817


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Ազգային հերոսին կարաս է պետք

Ազգային հերոսին կարաս է պետք

Դեկտեմբերի 15, 2017


Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մի առավոտ արթնացավ ու տեղեկացավ, որ ինքը դարձել է Հայաստանի ազգային հերոս, հավանաբ...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Հուլիսի 8, 2016


Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ «Զվարթնոց» օդանավակայանի...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Հունվարի 18, 2016


Այսօր Գյումիում տեղակայված ռուսական ռազմաբազայում շարունակվում էր Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինվորական Վալերի Պերմյակ...

Պերմյակովի աղանդը Հայաստանում է

Պերմյակովի աղանդը Հայաստանում է

Սեպտեմբերի 24, 2015


Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստան նոր ներթափանցած աղանդն անմիջական կապ ունի Գյումրի...

Պերմյակովն ընդդեմ 6,93 դրամի

Պերմյակովն ընդդեմ 6,93 դրամի

Հունիսի 26, 2015


Այսօր նախագահականում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքս...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Մայիսի 12, 2015


Ուղիղ 4 ամիս է անցել այն օրից, երբ Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը: Եվ արդեն իրականություն են...

Կուսությունը խոչընդոտում է քաղաքական ակտիվությանը

Կուսությունը խոչընդոտում է քաղաքական ակտիվությանը

Մարտի 14, 2015


Վերջին օրվա ամենաքննարկելի թեման դարձել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի նշանադրության արարողությ...

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Փետրվարի 22, 2015


Ազգովի խայտառակվեց գլխավոր դատախազը. սկզբում ասաց, թե Պերմյակովին մեզ տալը քննարկման ենթակա չէ, այնուհետև տղամարդու խոսք տվեց, ...

Պերմյակով + Կոստանյան = հանցագործություն

Պերմյակով + Կոստանյան = հանցագործություն

Փետրվարի 21, 2015
2

Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է ուղիղ 40 օր: Այսօր զոհվածների քառասունքն է: Նրանց տանը կրկին հավաքվել...

Գևորգ Կոստանյանը անբան է

Գևորգ Կոստանյանը անբան է

Փետրվարի 18, 2015
3

Կես ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ...

Ամեն մեկն իր Պերմյակովին է դատում

Ամեն մեկն իր Պերմյակովին է դատում

Փետրվարի 12, 2015


Գյումրիում Ավետիսանների ընտանիքի յոթ անդամներին սպանած զինվորական Վալերի Պերմյակովի գործի նախաքննության ընթացքը ոչ միայն գաղտնի...

Կոստանյանի նամակը տանձի տեղ չեն դնում

Կոստանյանի նամակը տանձի տեղ չեն դնում

Փետրվարի 9, 2015
4

Մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակով դիմեց Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա...

Րաֆֆի Հովհաննիսյան. ոչխա՞ր, թե՞ դիվերսանտ

Րաֆֆի Հովհաննիսյան. ոչխա՞ր, թե՞ դիվերսանտ

Փետրվարի 8, 2015
2

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է ամենամոդայիկ գործը։ Ժամանակի ընթացքում քաղաքականության որակն ընկավ քաղաքական պրո...

Էռնեկյանը փոշմանել է

Էռնեկյանը փոշմանել է

Փետրվարի 7, 2015


Լուրեր են պտտվում, որ արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը փոշմանել է և այլևս չի պատրաստվում գնել Արտաքին գործերի նա...

Պերմյակովը Տիգրան Խզմալյանն է

Պերմյակովը Տիգրան Խզմալյանն է

Փետրվարի 4, 2015


Նախկին Նախախորհրդարանի, այժմյան Հիմնադիր խորհրդարանի անդամները, պարզվում է, լուրջ հումորի զգացում ունեն և պետական շինարարության...

Եթե քեզ ապտակել են և չես ուզում վճարել պարտքերդ` մտիր քաղաքական դաշտ

Եթե քեզ ապտակել են և չես ուզում վճարել պարտքերդ` մտիր քաղաքական դաշտ

Հունվարի 29, 2015


Հայ քաղաքական դաշտում բոլորովին նոր որակական հատկանիշներ են ի հայտ գալիս: Պարզվում է` ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու կարևոր ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ