Ազգային խայտառակություն

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Փետրվարի 9, 2015
Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Ծառուկ Սարգսյան

 

Եթե կա հիմնարկ, ուրեմն անպայման պետք է լինեն աշխատողներ: Ճոյտն ուներ հիմնարկ: Հիմնարկը զբաղված էր կինոարտադրությամբ: Հիմնարկն ուներ աշխատողներ: Դրանք էին՝ Լուիզա Ղամբարյանը, Արտաշես Ալեքսանյանը և էլի մի խումբ մարդիկ, որոնց աշխարհում կոչում են դերասաններ: Ճոյտը դրանց բոլորի ղեկավարն էր: Նրանք բոլորը մշակութային գործիչներ են:

 

Կան արհեստավարժ և սիրողական կարգավիճակ ունեցող մասնագետներ: Ճոյտի հիմնարկի տնօրենը՝ նույն ինքը Ճոյտը, չուներ արհեստավարժություն, սակայն ուներ մտավորական դառնալու մեծ ցանկություն: Ապրելով և գործելով Հայաստանում՝ նա հասկացել էր, որ այստեղ մտավորական ոչ ծնվում, ոչ դաստիարակվում, ոչ էլ դառնում են: Հայաստանում մտավորական նշանակվում են այն մարդիկ, ովքեր կարողանում են այդ բառը վանկերի բաժանել՝ մտա-վոր-ական, և իրականացնել բառից վերծանված գործողությունը: Խոսքը մի գործողության մասին է, որն անհրաժեշտ է ի կատար ածել Հայաստանում գիտնական, գրող, դերասան, մի խոսքով՝ մտավորական դառնալու համար: Հենց այդպես վարվեցին հանրաճանաչ գիտնականներ Լիսկան, Տարոնը, Չոռնին, հայտնի գրող Ծաղիկը, որոնց մտավորական կարողությունների վրա կասկածողները կամ մահանում են, կամ՝ լավագույն դեպքում, անհետանում: Եվ այսպես… Ճոյտը որոշեց մտավորականանալ: Եվ քանի որ  հայաստանյան գիտությունը բավարարվել էր վերոհիշյալ գիտնականներով, իսկ գրականությունը՝ մեծն գրողով, Ճոյտը որոշեց մտավորականանալ արվեստի բնագավառում: Նա չէր կարող դառնալ նկարիչ, քանի որ կլինեին մարդիկ (այնպես, ինչպես ճանաչված գիտնական Տարոնի ղեկավարած կառույցում մարդիկ չեն տարբերում Հակոբ Հակոբյան Ճոյտին Հակոբ Հակոբյան նկարչից), որոնք կխառնեին Ճոյտի նկարներն իրենից դասով շատ ավելի ցածր կարգավիճակ ունեցող նկարիչ Հակոբ Հակոբյանի նկարների հետ: Դա էր պատճառը, որ Ճոյտը որոշեց ուժերը փորձել կինոարվեստում: Ամեն ինչ լավ էր ընթանում: Նա հսկայական գումարներ էր ծախսում: Աշխատողները բարձր վարձատրություն ունեին: Օրերն անցնում էին կերուխումի  մեջ: Կինոֆիլմը նկարահանվում էր: Գալիս է հայաստանյան պատկերացումներով մտավորականանալու ժամանակը: Ընդհանուր առմամբ, Ճոյտը գիտեր, թե դա ինչ է: Բազմիցս նա մտավորականանում էր ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին: Ավելին, քաղաքական գործիչ Ճոյտը հասել էր անհասանելի բարձունքի. որպես մտավորական աշխատելով ՀՀԿ-ում՝ նա մտավորականանում էր ԲՀԿ-ին: Սակայն մեկ բան հաշվի չէր առել (կամ փորձն էր պակաս)՝ քաղաքականությամբ զբաղվելը կինոֆիլմ նկարել չէ: Այս բնագավառում, բացի այն, որ ինքդ ես մտավորական, գործ ունես քեզ նման մտավորականների հետ: Դա շատ դժվար է: Համ քեզ են մտավորականացնում, համ էլ դու պետք է հասցնես մտավորականանալ: Եթե միայն քեզ են մտավորականացնում, ապա աստեղային հիվանդությամբ հիվանդանալու ռիսկ կա, իսկ եթե չես հասցնում մտավորականանալ, ապա կարող ես բանտում հայտնվել: Ճոյտի դեպքում երկու տարբերակն էլ իրականացվեց:

 

Նրա սխալն այն էր, որ ֆիլմ նկարելու համար աշխատանքի հրավիրեց չափից ավելի մտավորականների, մտավորականացվեց՝ հիվանդացավ աստեղային հիվանդությամբ և մոռացավ մտավորականանալ, բաց թողեց այդ գործողության համար նախատեսված ժամկետը և հայտնվեց բանտում: Ճոյտի արդեն նախկին աշխատակիցները լռեցին: Նրանք մինչև այժմ լռում են: Սա նախադեպը չունեցող երևույթ է: Կար Ճոյտը՝ կային մտավորական-աշխատողներ, չկա Ճոյտը՝ մտավորականները փնտրում են նոր Ճոյտ:

 

Այսպիսով՝ փաստում ենք, որ հայ կինոարվեստի ոլորտը անտեր է: Մտավորականները տեղում են: Շտապ Ճոյտ է պահանջվում:


Հետգրություն 1

 

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը թեև նկարահանվել է Հակոբ Հակոբյանի հեղինակած «Հիշողություն» ֆիլմի գլխավոր դերում, սակայն դեռ չի կարծում, որ սցենարի հեղինակի ձերբակալությունը պայմանավորված է այդ ֆիլմով: Ավելին, նա չի էլ պատրաստվում գոնե մի քիչ պայքարել իր առատաձեռն գործատուի համար: «Իմ կարծիքով, երեկվա ձերբակալությունն ընդհանրապես կապ չունի ստեղծագործական այն գաղափարի հետ, որը եղել է «Հիշողություն» ֆիլմում»,- ասում է հայ ազգի ամենատպավորիչ սերիալային աստղը…

 

Հետգրություն 2

 

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու առթիվ հարուցված քրեական գործով, որում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ներգրավված է որպես կասկածյալ, քննչական մարմինն աղմակահարույց «Հիշողություն» ֆիլմն առգրավելու որոշում կընդունի: «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` քննիչը մտադիր է ֆիլմը ճանաչել որպես իրեղեն ապացույց և առգրավել դրա օրինակներն ու կցել քրեական գործին՝ որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութ: Ահա այսպիսի բաներ…

 

Հետգրություն 3

 

Իրականում սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբալի չլիներ, և ողբալի կլիներ, եթե չլիներ այդքան ծիծաղելի: Պետությունը վատ ֆիլմը լայն էկրան չհանելու համար մարդուն զրկում է ազատությունից: Էլ ո՞վ է նման բան տեսել: Հնարավոր չէ՞ր կանխել նկարահանումները ժամանակին, ընդհանրապես թույլ չտալ այս գաղափարի իրականացումը: Բայց ինչպե՞ս: Բա Հակոբյանը կասի, չէ՞, թե՝ եթե Լիսկան է դառնում գիտությունների դոկտոր, բա ես ո՞նց չեմ կարողանա ֆիլմ նկարել: Նկարեց: Եվ դարձավ աշխարհի առաջին «մշակութային բանտարկյալը»:







Դիտումների քանակ 4404


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Վախեցիր քո ցանկությունից

Վախեցիր քո ցանկությունից

Մայիսի 4, 2018


Վախեցիր քո ցանկություններից, դրանք կարող են իրականություն դառնալ: Այս հանրահայտ ճշմարտությունը հիմա սեփական կաշվի վրա է զգում Ա...

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Դեկտեմբերի 7, 2017


Վերջին ամիսների անկառավարելի գնաճը լուրջ խնդիրներ է ստեղծել հատկապես սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների ...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Ապրիլի 15, 2017


Պարզվում է, որ եթե մարդը շուրջ 20 տարի պատգամավոր է լինում, ապա նրա մտածողության ու ընկալումների հետ ինչ-որ բան կատարվում է` ան...

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Ապրիլի 8, 2017


Մեր մեծահարուստները, որոնք ժամանակ առ ժամանակ հավակնում են դերակատարություն ունենալ քաղաքական կյանքում, շատ հաճախ ներկայանում ե...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Մարտի 8, 2016


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը որոշել է վերջակետ դնել իր կինոկարիերային: Համարելով, որ արդեն անգնահատելի ...

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Հոկտեմբերի 6, 2015


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին օլիգարխ Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ նկարելու մտահղացում ունի: Հիշեցնենք, որ Հակոբյանի առաջին կինոն...

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Հուլիսի 11, 2015


Ազատագրված Ճոյտը՝ գործարար Հակոբ Հակոբյանն այս օրերին հաճույքով պատմում է այն մասին, թե ինչպես իրեն հաջողվեց մարել հարկային պար...

Ճոյտը երազում է ցմահ նստել

Ճոյտը երազում է ցմահ նստել

Մայիսի 6, 2015


ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի վրա ազատությունը վատ անդրադարձ է ունեցել: Ընդամենը երկու օր առաջ էր, որ նրա...

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Մայիսի 5, 2015


Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի առաջին մշակութային բանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ երեկոյան ազատ արձակվեց, իսկ այ...

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Մայիսի 1, 2015


Հայտնի է, որ Հակոբյանը որոշել էր ֆիլմ նկարահանել Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին և մանրամասն ցույց տալ, թե պատգամավորներից ով ինչ...

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ապրիլի 29, 2015


Գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին փակեցին ճաղերի ետևում այն բանի համար, որ համարձակվել էր ֆիլմ նկարահանել ցե...

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Մարտի 28, 2015


ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով դժբախտություն ունեցավ իրեն կինոբեմադրիչ երևակայել, ինչից հետո ճաղերի հետևում...

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Մարտի 21, 2015


Հայաստանից անսպասելի անհետացած, իսկ հետո Ամերիկայից նամակներ ու հրահանգներ գրող Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին գրությամբ խոստացել է...

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Փետրվարի 12, 2015
5

Պարզվում է, Ֆրանսիայում ստեղծվել է Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտե, և այդ կառույցը կոչ է անում այդ երկրի ղեկավարությանը մի...

Տարան, միլիոնը տարան…

Տարան, միլիոնը տարան…

Փետրվարի 10, 2015


Լույսը դեռ չբացված ծանր լուրը ցնցել է արվեստասեր հասարակությանը: Պարզվել է, որ ինչ-որ մարդիկ «առգրավել» են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պ...

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Փետրվարի 5, 2015
1

Իրականացան ամենավատ սպասելիքները. իբր թե հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող, Ազգային ժողովի նախկին պատգամավո...

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Փետրվարի 3, 2015
5

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունն արդեն հասցրեց սևեռել Հայաստանի և միջազգային հանրության ուշադրությունը: Բոլոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ