Սովորական խայտառակություն

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Փետրվարի 12, 2015
Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Օսկան Քոչարյան

 

Պարզվում է, Ֆրանսիայում ստեղծվել է Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտե, և այդ կառույցը կոչ է անում այդ երկրի ղեկավարությանը միջամտել և հասնել Հայաստանում դատապարտված հայտնի դերասանի ազատ արձակմանը: Այս մասին գրում է NEWS.am-ը` վկայակոչելով Nouvelles d'Arménie պարբերականին:

 

«Հայաստանի դատարանն անմեղ դերասանին և Ֆրանսիայի քաղաքացուն դատապարտել է 5 տարվա ազատազրկման ճանապարհային վթարի համար, որում նա մահից փրկվեց, իսկ ֆրանսիական իշխանություններին դա չի անհանգստացնում: Մինչև ե՞րբ պետք է Ֆրանսիան սատարի այս դիմակահանդեսը, որում կանխամտածված կերպով վտանգի է ենթարկվում իր հայրենակիցը, որին նա պետք է պաշտպանի»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում:

 

Ուշադրություն դարձնենք, որ այսպես կոչված «կոմիտեն» ընդհանրապես չի խոսում վթարի արդյունքում զոհված երկու անչափահասի մասին (այս փաստը նրանց չի հետաքրքրում): Ավելին, կոմիտեն հայտարարում է «դերասանի» անմեղության մասին: Այսինքն, այս կազմակերպությունը ստանձնել է և քննչական մարմնի դերը, որը պարզել է կատարվածի բոլոր մանրուքները, և դատականի, որն իրավասու է որոշել կամ հերքել անմեղությունը: Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ այս «մութ» գործի առնչությամբ Ֆրանսիայի լռությունն այլևս չի կարող արդարացված լինել՝ չվերածվելով մեղսակցության: «Եվ հիմա ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Հայաստանում, ոչ ոք մեր երկրին չի խանգարում նրան օգնության հասնել: 2015 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը Հայաստանում է լինելու՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այդ առիթով Ֆրանսիան պետք է վերջապես պաշտոնական աջակցություն հայտնի Վարդան Պետրոսյանին և պահանջի, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացին կրկին ազատություն ստանա», - հայտարարել է կոմիտեն:

 

«Դերասան» Պետրոսյանի փրկության «կոմիտեի» հայտարարությունը զզվանք է առաջացնում: Հասկանում ենք, որ հայերի իրավական գիտակցությունը չափազանց ցածր նակարդակի վրա է, բայց սա արդեն ճայրահեղ աստիճանն է: Վաղը Պետրոսյանին կհռչակեն խղճի կալանավոր և քաղբանտարկյալ, իսկ դիակները` իշխանությունների կեղծիք: Կամ վթարի մեղքը կվերագրեն նրանց: Սա լիովին հնարավոր է. եթե բազում մարդիկ 2013թ. նախագահական ընտրությունների հաղթող ճանաչեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա ի՞նչն է խանգարում «դերասան» Պետրոսյանին հայտարարել քաղբանտարկյալ: Զարմացնում է նաև այն, որ արվեստի սիրահարների մարդասիրությունը հիմնված է բացառապես երկակի ստանդարտների վրա. այսպես, դեռ ոչ ոք հանդես չեկավ ի պաշտպանություն փետրվարի 2-ին կասկածելի հիմնավորումներով ձերբակալված Հակոբ Հակոբյանին (Ճոյտ):

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի արդյունքում 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:







Դիտումների քանակ 4363


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Դեկտեմբերի 7, 2017


Վերջին ամիսների անկառավարելի գնաճը լուրջ խնդիրներ է ստեղծել հատկապես սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների ...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Ապրիլի 15, 2017


Պարզվում է, որ եթե մարդը շուրջ 20 տարի պատգամավոր է լինում, ապա նրա մտածողության ու ընկալումների հետ ինչ-որ բան կատարվում է` ան...

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Ապրիլի 8, 2017


Մեր մեծահարուստները, որոնք ժամանակ առ ժամանակ հավակնում են դերակատարություն ունենալ քաղաքական կյանքում, շատ հաճախ ներկայանում ե...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Մարտի 8, 2016


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը որոշել է վերջակետ դնել իր կինոկարիերային: Համարելով, որ արդեն անգնահատելի ...

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Հոկտեմբերի 6, 2015


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին օլիգարխ Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ նկարելու մտահղացում ունի: Հիշեցնենք, որ Հակոբյանի առաջին կինոն...

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Հուլիսի 11, 2015


Ազատագրված Ճոյտը՝ գործարար Հակոբ Հակոբյանն այս օրերին հաճույքով պատմում է այն մասին, թե ինչպես իրեն հաջողվեց մարել հարկային պար...

Ճոյտը երազում է ցմահ նստել

Ճոյտը երազում է ցմահ նստել

Մայիսի 6, 2015


ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի վրա ազատությունը վատ անդրադարձ է ունեցել: Ընդամենը երկու օր առաջ էր, որ նրա...

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Մայիսի 5, 2015


Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի առաջին մշակութային բանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ երեկոյան ազատ արձակվեց, իսկ այ...

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Մայիսի 1, 2015


Հայտնի է, որ Հակոբյանը որոշել էր ֆիլմ նկարահանել Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին և մանրամասն ցույց տալ, թե պատգամավորներից ով ինչ...

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ապրիլի 29, 2015


Գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին փակեցին ճաղերի ետևում այն բանի համար, որ համարձակվել էր ֆիլմ նկարահանել ցե...

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Մարտի 28, 2015


ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով դժբախտություն ունեցավ իրեն կինոբեմադրիչ երևակայել, ինչից հետո ճաղերի հետևում...

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Մարտի 21, 2015


Հայաստանից անսպասելի անհետացած, իսկ հետո Ամերիկայից նամակներ ու հրահանգներ գրող Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին գրությամբ խոստացել է...

Տարան, միլիոնը տարան…

Տարան, միլիոնը տարան…

Փետրվարի 10, 2015


Լույսը դեռ չբացված ծանր լուրը ցնցել է արվեստասեր հասարակությանը: Պարզվել է, որ ինչ-որ մարդիկ «առգրավել» են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պ...

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Փետրվարի 9, 2015


Եթե կա հիմնարկ, ուրեմն անպայման պետք է լինեն աշխատողներ: Ճոյտն ուներ հիմնարկ: Հիմնարկը զբաղված էր կինոարտադրությամբ: Հիմնարկն ո...

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Փետրվարի 5, 2015
1

Իրականացան ամենավատ սպասելիքները. իբր թե հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող, Ազգային ժողովի նախկին պատգամավո...

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Փետրվարի 3, 2015
5

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունն արդեն հասցրեց սևեռել Հայաստանի և միջազգային հանրության ուշադրությունը: Բոլոր...

Ռոման Պոլանսկի. «Մենք բոլորս Ճոյտ ենք»

Ռոման Պոլանսկի. «Մենք բոլորս Ճոյտ ենք»

Փետրվարի 3, 2015


Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին, ով անձամբ է տեսել կյանքում բանտի դառնությունը, սրտի խորին կսկիծով ու ցավով է արձագանք...

Արվեստը զոհեր է պահանջում, կամ` ինչո՞ւ նստեց պրն Ճոյտը

Արվեստը զոհեր է պահանջում, կամ` ինչո՞ւ նստեց պրն Ճոյտը

Փետրվարի 3, 2015


Բազմիցս տարբեր առիթներով գրել ենք, որ ՀՀ էլիտայի գիտական-ստեղծագործական գործունեությունը սպառնում է հային և Հայաստանին: Այն առո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը