Ազգային խայտառակություն

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Փետրվարի 22, 2015
Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Ջհանգիր Լֆիկյան


Հոկտեմբերի 27-ի և Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մի քանի ընդհանրություն կա: Առաջինն այն է, որ երկու դեպքն էլ համազգային ցնցում առաջացրին. Հոկտեմբերի 27-ը վերածվեց համազգային թաքուն ուրախության` պաշտոնական սգով համեմված, Ավետիսյանների ընտանիքի սպանությունը դարձավ համազգային ողբերգություն` առանց պաշտոնական սգի: Սա խոսում է հայ ժողովրդի և նրա պետության անհամատեղելիության մասին. այն բանի հանդեպ, ինչը ժողովրդի համար ողբերգություն է և սուգ, պետությունը մնում է անտարբեր, և հակառակը: Երկրորդ ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ իր գործն արեց պետության և նրա կառույցների ապաշնորհությունը: Մի դեպքում ամենահստակ քրեական հանցանքը, որը երբևէ կատարվել էր աշխարհում, վերածվեց առեղծվածային լեգենդի և անասելի ապօրինությունների, որոնք առ այսօր հանգիստ չեն տալիս մարդկանց: Առ այսօր փնտրում են կազմակերպիչներին, հատկապես ընդդիմադիր դաշտում, հատուկ քրեական օրենսգիրք գրեցին 2003թ., որպեսզի դրանով 1999-ին կատարված հանցանքի մասնակիցներին պատժի առավելագույն չափի դատապարտեն, թույլ տվեցին ամենաստոր խախտումները, դիմեցին ամենաանընդունելի քայլերին` գեստապոյական կտտանքների և այլն: Երկրորդ դեպքում փառապանծ ոստիկանությունն ի վիճակի չեղավ իր պարտականությունները պատշաճ կերպով կատարել, և հանցագործը բաժին հասավ ռուսներին, որոնք էլ չեն ուզում իրենց վիժվածքին հանձնել Հայաստանին, և այդպիսով սկիզբ առան տհաճ պրոցեսներ, որոնց վերջը և հետևանքները դեռ տեսանելի չեն:

 

Հիմա անդրադառնանք հայկական կողմի խայտառակություններին: Ոմն Պերմյակով, ըստ նախնական տվյալների, սպանում է մի ամբողջ ընտանիք: Դեպքի վայրում թողնում է իր զենքն ու հագուստը, փախչում դեպի հայ-թուրքական սահման: Հայ ոստիկանները, իմանալով, որ հանցագործի մոտ կա երեք բջջային հեռախոս, չեն ֆայմել, որ հնարավոր է դրանցով հանցագործի գտնվելու վայրը պարզել և ձերբակալել նրան, դա ֆայմում են ռուսական զորամասում, որտեղ, ինչպես հայտնի է, ոստիկաններ չկան: Չկան, բայց, այնուամենայնիվ, հայերից օպերատիվ են լինում, պարզում են իրենց վիժվածքի գտնվելու վայրը, գնում են դեպի սահման և տանում դրան իրենց զորամաս: Ռուսներն այսպիսով խախտում են Հայաստանի օրենսդրությունը և միջպետական պայմանագրերը, ինչն արտացոլում է ՀՀ պետական մարմինների անկարողությունն ու ողորմելիությունը և առաջացնում մարդկանց ցասումը: Թե ռուսների ինչին է պետք ևս մեկ վիժվածք, որ չեն տալիս հայերին, այն դեպքում, երբ իրենց երկրում առնվազն մեկ միլիոն պերմյակով ունեն, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ դա քաղաքական դրդապատճառ ունի: Ասենք, գյումրեցիներն ասում են, թե Պուտինը չի տալիս Պերմյակովին, որովհետև չի սիրում Սարգսյանին՝ այդպիսով վերջինիս համար գլխացավ ստեղծելով: Ասում են նաև, թե Պերմյակովին չեն տալիս հայերին, քանզի գործի մեջ բարդ և կարևոր նրբություններ կան, որոնց մեջ թափանցելը հայերի խելքի բանը չէ:

 

Պետության անզորությունը դրդեց նրա ծառայողներին հիմար և երեխայական քայլերի: Օրինակ, ազգովի խայտառակվեց գլխավոր դատախազը. սկզբում ասաց, թե Պերմյակովին մեզ տալը քննարկման ենթակա չէ, այնուհետև տղամարդու խոսք տվեց, թե կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի Պերմյակովի գործը հանձնեն հայկական կողմին: Անցավ որոշ ժամանակ, և կարճ հաղորդագրություն տարածվեց, թե պրն Կոստանյանը վերջապես դիմել է պրն Չայկային: Լրագրողները փորձեցին ստանալ այդ նամակի տեքստը, բայց ապարդյուն: Դիմեցին ՌԴ գլխավոր դատախազություն և պարզեցին, որ որևէ նամակ պրն Չայկային պրն Կոստանյանը չի ուղարկել: Մի խոսքով` մանկապարտեզ…

 

Տեսնելով սեփական պետության անճարությունը՝ մարդիկ սկսեցին ինքնուրույն փորձեր ձեռնարկել Պերմյակովին ստանալու համար: Շիրակի թեմի առաջնորդը դիմեց ռուսական եկեղեցու հովվին, որպեսզի նա դիմի պատրիարք Կիրիլին հայ ժողովրդի խնդրանքով: Եթե այս հարցը եկեղեցական հարթություն պիտի մտներ, ապա ճիշտ կլիներ, որ վեհափառ Գարեգինն անմիջապես դիմեր Կիրիլին, բայց նա ժամանակ չուներ` ցավակցական հեռագրեր էր գրում ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» շաբաթաթերթի զոհերի համար: Ոտքի ելավ ժողովուրդը. կատաղած ամբոխը հարձակվեց ռուսական հյուպատոսարանի վրա, հայ ոստիկանները քարերով ծեծ կերան, մի քանի ցուցարարներ ենթարկվեցին քրեական պատասխանատվության: Եվ այս ամենն իրականություն դարձավ միայն այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ իրեն որպես պետություն դրսևորել:

 

Հիմա բանը հասել է նրան, որ Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է զբաղվում Պերմյակովին ստանալու գործով, այն էլ` պետդումայի միջոցով: Նրա խոսքով` ԲՀԿ պատվիրակության կազմում պետդումա այցելած ժամանակ նա խոսել է ինչ-որ պատգամավորների հետ, խնդրել է նրանց, որպեսզի Պերմյակովին հանձնեն Հայաստանին: Ինչպես հայտնի է, պետդուման իրավապահ մարմին չէ և ընդհանրապես հեռու է այսօրինակ գործերից, բայց, այնուամենայնիվ, ճարը կտրված հայ պատգամավորը գնաց այդ քայլին:

 

Հերթը գողերինն է և գողականներինը: Մոսկվայում ունենք լուրջ, ազդեցիկ դեմքեր, և հնարավոր է, որ շուտով լսենք նաև Պերմյակովին հայերին հանձնելու նրանց ջանքերի մասին: Հերթը կհասնի նաև արվեստագետներին: Բացառված չէ, որ այս կամպանիային միանան Հայաստանի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, թատերական գործիչների միությունները` համապատասխանաբար դիմելով իրենց ռուս գործընկերներին:  Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ Վալերի Պերմյակովը և նրա հանձնումը հայկական կողմին չդառնան Հայաստանի ազգային գաղափար: Դե, իսկ ով որ պետք է իրականում զբաղվի Պերմյակովին ստանալու գործով, լռում է, մատը մատին չի տալիս: Դա նախագահ Սարգսյանն է…

 

Հետգրություն


Երեկ Ավետիսյանների ընտանիքի քառասունքն էր: Ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, պատգամավորներ, լրագրողներ, հազարավոր քաղաքացիներ: Բնականաբար, Պերմյակովին հանձնելը խոսակցությունների գլխավոր թեման էր: Եվ այս կապակցությամբ կուզենայի ասել, որ եթե հայերն իրոք ուզում են, որ Վալերի Պերմյակովի մեղքն ապացուցվի, այլ ներգրավված անձինք բացահայտվեն (եթե կան), Վալերի Պերմյակովը ենթարկվի իրեն արժանի  պատժին և տառապի շան պես, ինչպես տառապեց և ռուսական բանտում սատկեց Սալման Ռադուևը, ապա պետք է պայքարել, որ այդ վիժվածքին չհանձնեն հայկական կողմին, պետք է ռուսներին խնդրել, որ նրանք տեսնեն դրա դատն ու դատաստանը: Ինչո՞ւ: Որովհետև, եթե դրան այստեղ դատեն և տանեն Նուբարաշեն, ապա Հայաստանը սրա համար կապահովի ամենալավ պայմանները` առանձին խցով, բոլոր հարմարություններով, իսկ այս վիժվածքի սնունդը կմատակարարվի անձամբ նախագահ Սարգսյանի սեղանից: Որպեսզի Վալերի Պերմյակովին հանկարծ չսատկացնեն, հանկարծ ստամոքսի խանգարում չստանա, հանկարծ չդժգոհի ոչ մի բանից: Հակառակ դեպքում Ռուսաց հողի Խազեինին ՀՀ իշխանություններն ի՞նչ պատասխան են տալու: Եվ ուրեմն, թողնենք ռուսներին իրենց վիժվածքին` հույսով, որ նրանք ըստ արժանվույն և դաժան կվարվեն դրա հետ, ի տարբերություն հայերի, որոնք մեր հաշվին մի պանսիոնատ կկառուցեն Վալերի Պերմյակովի համար` Խազեինին դժգոհելու առիթ չտալու համար…

 






Դիտումների քանակ 9074


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017


Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքն...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Անպատասխան նամակի հետքերով

Անպատասխան նամակի հետքերով

Հուլիսի 7, 2016


Օրվա պաշտոնական լրահոսի անհետաքրքիր շղթայի մեջ մի լուր, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց: Այստեղ խոսքն այն մասին էր, որ Մոս...

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Մայիսի 25, 2016
1

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռես...

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Հունվարի 18, 2016


Այսօր Գյումիում տեղակայված ռուսական ռազմաբազայում շարունակվում էր Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինվորական Վալերի Պերմյակ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Հոկտեմբերի 27, 2015


Հոկտեմբերի 27-ին ամեն ոք իր պարտքն է համարում խոսել անմեղ զոհերի, հանցանքի չբացահայտվելու, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ...

Գալուստը վտանգավոր է դառնում

Գալուստը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 27, 2015


Փաստորեն, Սահակյանն առանց հասկանալու կամ միտումնավոր դեմ է դուրս գալիս Սերժ Սարգսյանին: Նա ասում է, թե` չեմ հավատում քեզ ու քո ...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Հոկտեմբերի 19, 2015
2

Հայաստանում ընդդիմադիր ավանդույթներն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Ընդդիմության օբյեկտիվ պահանջն այստեղ ի հայտ եկավ այն...

Պերմյակովի աղանդը Հայաստանում է

Պերմյակովի աղանդը Հայաստանում է

Սեպտեմբերի 24, 2015


Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստան նոր ներթափանցած աղանդն անմիջական կապ ունի Գյումրի...

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Սեպտեմբերի 20, 2015


Երբեմն Հայաստանն իր քաղաքացիների համար կարող է վերածվել դժոխքի: Դա լինում է այն ժամանակ, երբ երկրի ղեկավարության մեջ ցանկությու...

Պերմյակովն ընդդեմ 6,93 դրամի

Պերմյակովն ընդդեմ 6,93 դրամի

Հունիսի 26, 2015


Այսօր նախագահականում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքս...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Մայիսի 12, 2015


Ուղիղ 4 ամիս է անցել այն օրից, երբ Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը: Եվ արդեն իրականություն են...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ