Սովորական խայտառակություն

Ինչպես խաբեցին ժողովրդին

Փետրվարի 28, 2015
Ինչպես խաբեցին ժողովրդին

Այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խորհրդարանում հայտարարեց, որ ներկայումս ռուսական կողմի հետ բանակցություն է տարվում գազի սակագինը չբարձրացնելու համար, մարդիկ շունչները պահած սպասում են դրանց արդյունքներին` նախապես հավատացած, որ թանկացումներն անխուսափելի են: Միայն թե հիմա մտահոգությունները երկու արմատ ունեն, և գազի գնի թանկացումը այդ երկու չարիքներից նվազագույնն է, որքան էլ դա պիտի տարօրինակ հնչի: Մարդկանց մի ստվար զանգված, ովքեր դեռ միամտաբար շարունակում են հավատալ բարոյականությանը, խոսքի արժեքին, խոստումներն ու պայմանավորվածությունները չդրժելու սկզբունքայնությանը, ապշած են այն թեթևությունից ու հանգստությունից, որով իշխանությունները խաբեցին իրենց:

 

Այնքան էլ երկար ժամանակ չի անցել, և բոլորն էլ հիշում են, որ երբ 2013թ. ստորագրվում էր հայ-ռուսական գազային պայմանագրերը,  պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ Հայաստան մատակարարվող գազի սակագինը առնվազն մինչև 2018թ. փոփոխության չի ենթարկվի: Եվ այս որոշումը միանշանակ էր այնքանով, որ չէր կապվում ոչ արտաքին ազդակների, ոչ տնտեսական ճգնաժամերի, ոչ արտարժույթի գնի փոփոխության հետ: Այսօր կարելի է մեջբերել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքը, ով երկրի ղեկավարի անունից հավաստիացնում էր. «Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանա»: Ավելորդ չէ հիշել նաև այն օրերին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` Ազգային Ժողովում կայացած լսումների ժամանակ տված հաշվետվությունը, ով նույնպես պնդում էր, թե առաջիկա հինգ տարիների ընթացքում գները փոփոխության չեն ենթարկվելու:

 

Ստացվեց, որ այս մարդիկ և նրանց ձայնակցողները ուղղակի խաբում էին ժողովրդին: Այս պահին Մոսկվայում ընթացող բանակցությունները դրա ապացույցն են: Կնքելով նվաստացուցիչ պայմանագիր, ռուսական «Գազպրոմ»-ին հանձնելով «Հայռուսգազարդին» պատկանող 20 տոկոս բաժնեմասը, Հայաստանը ոչ միայն չստացավ իր ցանկալի արդյունքը, այլև հայտնվեց երիցս խաբվածի ու խաբողի դերում: Դե հիմա, այսքանից հետո ո՞ր պաշտոնյան կարող է ասել, թե իր խոսքը գրոշի արժեք ունի ու մարդիկ պարտավոր են իրեն հավատալ:







Դիտումների քանակ 9041


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Դեկտեմբերի 28, 2017


Կառավարության նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տհաճ իրավիճակում է հայտն...

«Գազպրոմ Արմենիան» ձևեր է թափում

«Գազպրոմ Արմենիան» ձևեր է թափում

Դեկտեմբերի 13, 2017


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ երկու տարիներին 32 մլն 396 հազար դրամի ներդրումային ծրագիր կիրականացնի: Հանրային ծառայու...

«Գազպրոմ Արմենիա»-ի քրեական խրոնիկան

«Գազպրոմ Արմենիա»-ի քրեական խրոնիկան

Սեպտեմբերի 25, 2017


Բաներ կան, որ քեզնից անկախ աչքի են զարնում ու դու չգիտես` դա պատահականությո՞ւն համարել, թե՞ ձևավորվող օրինաչափություն: Ճիշտ այդ...

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Մարտի 17, 2017


Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական առանձին ուժերի առավել հաճախ խաղարկվող խոստումներից մեկը վերաբերում է էներգակիրների գների նվ...

Անհարմար բան է ստացվում

Անհարմար բան է ստացվում

Սեպտեմբերի 15, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շարքային քաղաքացիների համար ուրախալի մի լուր հնչեցրեց՝ հանձնարարական տա...

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Հուլիսի 12, 2016
1

Զուգարանի մասով կդժվարանանք առարկություններ ներկայացնել, քանի որ մարդիկ ինչքան շատ են ուտում, այնքան հաճախ եմ հոգում իրենց բնակ...

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Մայիսի 18, 2016
1

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյա...

«Գազպրոմ»-ի բարեգործական հաշվիչը

«Գազպրոմ»-ի բարեգործական հաշվիչը

Ապրիլի 9, 2016
1

Հիմա բոլորը կհիշեն, որ դեռ ապրիլի 4-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ի լուր ամենքի հայտարարեց, թե ընկերության բոլոր աշխատակիցներն իրե...

Գազի գողությունը` վերնախավի մենաշնորհ

Գազի գողությունը` վերնախավի մենաշնորհ

Մարտի 2, 2016


«Ժողովուրդ» թերթը հայտնագործություն է արել և զարմացել: Պարզվում է, ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական հանձնաժողովի նախագահ Մարտուն ...

Նամակ խմբագրությանը «Գազպրոմի» լկտի թալանի վերաբերյալ

Նամակ խմբագրությանը «Գազպրոմի» լկտի թալանի վերաբերյալ

Փետրվարի 8, 2016


Դիմում եմ ձեզ՝ հույսով, որ կկանխեք մի անօրինականություն, ինչը մասսայական բնույթ է կրում: Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն...

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Սեպտեմբերի 17, 2015


Հատկանշական է նաև, որ նախկինում Նազարյանը երբեք չի խոսել այն մասին, թե առաջներում ինչ նվերներ էր ստանում նույն Բիբինից: Կասկածի...

Փողը գազ դարձավ, ցնդեց

Փողը գազ դարձավ, ցնդեց

Սեպտեմբերի 12, 2015


Ամեն տարի հսկայական գումարներ են մուտք գործում մեր երկիր՝ զանազան դրամաշնորհների տեսքով: Դրանք տրամադրվում են ինչպես միջազգային...

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Սեպտեմբերի 8, 2015


Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այն բանի համար, ո...

Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը

Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը

Հունիսի 24, 2015


«Մենք հավատում ենք Հայաստանի ղեկավարության առողջ բանականությանը և խելամտությանը»,- նշել է Կարասինը, չնշելով, թե ով, որտեղ և երբ...

Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից

Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից

Հունիսի 17, 2015


«Հայտնում եմ 17.06 ՀԾԿՀ նիստին մասնակցելու անհնարինության մասին մի շարք հանգամանքներով: Խնդրում եմ երեկ ՀԾԿՀ ուղարկած գրությո...

Բիբինը թքել է Հայաստանի վրա

Բիբինը թքել է Հայաստանի վրա

Հունիսի 12, 2015


«Եվգենի, ապոմնիս»,- խորհրդարանի դահլիճում այսօր բացականչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ազդարարելով այն մասին, որ ՀԷՑ-ի գլխավ...

Ռոբերտ Նազարյանն իրեն ու՞մ տեղն է դրել

Ռոբերտ Նազարյանն իրեն ու՞մ տեղն է դրել

Հունիսի 8, 2015


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եթերից ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե էլեկտրաէներգ...

Ռոբերտ Նազարյանն իր կնոջից տոկոսով փո՞ղ է վերցնում

Ռոբերտ Նազարյանն իր կնոջից տոկոսով փո՞ղ է վերցնում

Ապրիլի 23, 2015


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի վերջին տարիների գործունեությունը սահմանափակվում է...

Պայծառ ապագայում հովհարային անջատումներ են սպասվում

Պայծառ ապագայում հովհարային անջատումներ են սպասվում

Փետրվարի 25, 2015


Ազգային ժողովը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հանձ...

«Գազպրոմ Արմենիա»-ն որոշեց կողմնորոշվել

«Գազպրոմ Արմենիա»-ն որոշեց կողմնորոշվել

Դեկտեմբերի 25, 2014


Երբ դեկտեմբերի կեսին գազալցակայաններում գազը թանկացավ` առիթ տալով ինչպես վարորդների գործադուլի, այնպես էլ ուղեվարձերը բարձրացնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ