Ազգային խայտառակություն

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Մարտի 10, 2015
Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը Հայաստանի բացակայությունը հիմնավորելու պատասխանատու գործը հանձնարարվել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: Ասել էին` գնա, ոնց կուզես` էշը ցեխից հանիր, բայց լրագրողներին մի պատասխան տուր: Ու սա էլ գտել էր իր կարծիքով ամենահարմար մեկնաբանությունը, որն ավելի ապշեցուցիչ էր, քան 2013-ի ամռանն արվածը (հիշու՞մ եք, որ ասում էր, թե Եվրամիության հետ ասոցիացիան էլ մեր բիզնեսն է, իբր, եթե ռուսները բիզնեսի ձևով զենք են ծախում Ադրբեջանին, մենք էլ բիզնեսի ձևով կմտնենք ԵՄ). «Հայկական կողմը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ»։


Փայլուն պատասխան: Ցնցող պատճառաբանություն: Մի նախադասությամբ ասված է ամեն բան: Մի քանի բառերի մեջ ամբողջ երկիրն է` իր արտաքին քաղաքականությամբ հանդերձ: «Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք ԵՏՄ անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ` կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ»,- իր միտքն էր շարունակել Շավարշ Քոչարյանը` մոռացության տալով միանգամից այնքան շատ բան, որ սկսում ես մտածել, թե հիշողությունը նունպես վերածվել է դիվանագիտական կատեգորիայի:


Նախ, անհնար է հավատալ, որ մեր երկիրը որևէ խնդիր չունի ոչ Բելառուսի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ղազախստանի հետ: Երկրի ամենաշարքային քաղաքացին` իր իմացության համեստ մակարդակով, մեկ տասնյակից ավել պրոբլեմներ կթվարկի նրանցից յուրաքանչյուրի մասով: Եվ հետո, կարելի է կարծել, որ երբ Հայաստանը ներկայանում է ՄԱԿ-ի համաժողովին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին և կամ ԵԱՀԿ նստաշրջաններին, այս բոլոր կառույցների հետ միշտ խնդիրներ է ունեցել: Ուրեմն, ոչ թե խնդիրներ չկան, այլ չկա դրանց մասին բարձրաձայնելու կամք ու համարձակություն: Լռելը նպաստավոր է: Չմասնակցելը` նույնպես:


Այսօր մարդիկ դեռ չեն մոռացել, որ երբ ԵՏՄ ղեկավարների ներկայությամբ Նազարբաևն ընթերցում էր Ալիևի նամակը, այն ժամանակ էլ ոչ մի պատասխան չհնչեց: Սա ի՞նչ է նշանակում` կրկի՞ն տարաձայնություններ չկային: Ալիևի հետ լիովին համաձա՞յն էինք: Կամ գուցե Լուկաշենկոյի հե՞տ տարաձայնություններ չկային, երբ վերջինս ժամանակին պնդում էր, թե Հայաստանն իր հետ ավելի շատ տնտեսական խնդիրներ է բերում, քան օգուտ: Իսկ ցավալի իրականությունն այն է, որ լռելու քաղաքականությունը Հայաստանը որդեգրեց ԵՏՄ մուտք գործելու հենց առաջին օրը, հանդիսավոր այն պահին, երբ ձայնը տվեցին Սերժ Սարգսյանին: Հայաստանի նախագահն իր խոսքին սպասող ներկաներին ընդամենը ասաց. «Ինձ մնում է միայն երախտագիտություն հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ղեկավարներին: Այսքանը»:


Այսքանը, ուրեմն այսքանը: Ոչ մի տեղ չենք գնում, ոչ մեկի հետ չենք վիճում, ոչ մի բանի չենք արձագանքում: Եվ ի գիտություն ենք ընդունում, որ աշխարհի լավագույն քաղաքական գործիչն այսուհետ գլուխն ավազի մեջ թաղած ջայլամն է:







Դիտումների քանակ 21733


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Հունվարի 11, 2018


Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և քրեական հեղինակության անուն վաստակած Ռուբեն Թաթուլյանի` Ռոբսոնի թեման այսօր նոր թափ հավաքեց այ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Նոյեմբերի 17, 2017


Այսօր նախագահի հրամանագրով Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակել է Ռումինիայում ՀՀ դեսպան: Ինքը` նո...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Էշության արտահանումը

Էշության արտահանումը

Հոկտեմբերի 6, 2017


ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների և վնասների անվերջանալի բանավեճի ֆոնին արդեն հայտնի է դարձել, որ ավելացել են 6 հազար 3...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Սեպտեմբերի 14, 2017


ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության արձագանքները հասել են Ռուսաստան: Վերաբերմունքն այդ երկրում միանշանակ չէ, և դա հ...

Աստված պահպանի պահպանողականներին

Աստված պահպանի պահպանողականներին

Սեպտեմբերի 13, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացրեց, որ պետք է որդեգրել ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ,...

«Ելքի» դեգերումները ԵՄ պատերի տակ

«Ելքի» դեգերումները ԵՄ պատերի տակ

Սեպտեմբերի 8, 2017


«Ելք» դաշինքը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ: Ասել, որ սա անսպասելի քայլ է, մեղմ կլինի...

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հուլիսի 22, 2017


Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնքան էլ գոհ չէ, որ բոլորն իրենց քննադատում են: ԱԳՆ-ում կարծում են, որ աշխատում ե...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Աչքը տեսածից է վախենում

Աչքը տեսածից է վախենում

Մայիսի 13, 2017


Արդեն մեկ ամիս է՝ հայկական արտադրության պանիրը դժվարությամբ է Ռուսաստանի Դաշնության տարածք մտնում: Ռուսական կողմը կասկածում է, ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Տիգրան Սարգսյանի «թրենդոտ» պատմուճանը

Տիգրան Սարգսյանի «թրենդոտ» պատմուճանը

Սեպտեմբերի 21, 2016


Նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Անկախության օրը նշել է ոչ ...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Չճանաչողը չճանաչվածին կճանաչի՞

Չճանաչողը չճանաչվածին կճանաչի՞

Հունիսի 7, 2016
1

Դեռևս այս տարվա սկզբին Պակիստանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում էր ուղարկել: Այժմ պաշտոնական Իսլ...

Մեզ կփրկի թաիլանդական body massage-ը

Մեզ կփրկի թաիլանդական body massage-ը

Մայիսի 23, 2016


Թաիլանդի Թագավորությունը պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, հայտում է ТАСС-ը՝ հղում կատարելով Nation թերթին: ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ