Ազգային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Օսկան Քոչարյան



Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, այդ օրը նույնիսկ պետության ղեկավարի աշխատակիցները մեծ զարմանք ապրեցին, երբ Սերժ Սարգսյանի ընդունարանում տեսան ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի անշարժացած կերպարանքը: Զարմանքի պատճառը ոչ թե այն է, որ նա նախագահական էր եկել (դա սպասելի երևույթ է), այլ այն, որ Զուրաբյանն ու ՀՀՇ-ն դեռ կան, քանի որ նրանց գոյության մասին ոմանք իսկապես արդեն մոռացել էին:


Այդ հանդիպումից հետո Արարատի այցի մասին մեկ այլ Զուրաբյան` այս անգամ Լևոնը (ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը) հայտարարեց, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»: Լևոնն անուններ չէր տվել, բայց Արարատն անմիջապես դա վերագրեց իրեն, քանի որ և սպասարկու է, և աջակցող, ու վիրավորված տոնով հայտարարեց. «Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»:


Լևոն Զուրաբյանի առողջական խնդիրների մասին մենք կարծիք չենք հայտնի, այսօր նրա օրը չէ, սակայն Արարատ Զուրաբյանի մասին կարող ենք ասել, որ նա անմեղսունակ չէ, և ինչ արել ու անում է այս պարոնը, խորապես կշռադատված, հաշվարկված ու հիմնավորված է` սեփական շահերի դիրքերից: Նախկին ՀՀՇ–ական, նախկին ՀԱԿ–ական, նախկին ազատդեմոկրատական, նախկին, հետո Նյու-ՀՀՇ-ական Զուրաբյանն իր կենսագրության տարբեր կեռմաններում երբեք չի մտածել այն մասին, որ որոշ թեմաների շուրջ ինքն ընդհանրապես բարոյական իրավունք չունի խոսելու: Այդ պատճառով էլ այսօր պատրաստ է հրապարակավ կիսել հանրության դժգոհ հատվածի տեսակետներն ու ասել. «Ես ինչ-որ տեղ հասկանում եմ այն մարդկանց, որոնք վրդովմունք են արտահայտում։ Այդ վրդովմունքը հիմք ունի, և հիմքում ընկած է հետևյալը, որ առանձին քաղաքական շերտեր, ուժեր հայտարարում են իրենց այս կամ այն սկզբունքների մասին, սակայն ժամանակի ընթացքում լրջագույն շրջադարձ են կատարում և սկսում են զինակցել նրանց, ում դեմ պայքարել են, փոխել իրենց մոտեցումներն ու հայացքները։ Բնականաբար, դա առաջացնում է մարդկային ընդվզում»։


Փաստորեն այս մարդը դժգոհ է ինքն իրենից, որ հազար գույն փոխեց, հազար շրջադարձ արեց, ում հետ ասես, որ չզինակցեց: Սակայն մի հարցում նա ստում է. Զուրաբյան Արարատը չի կարող հասկանալ շարքային քաղաքացուն: Նրա ապրած ամբողջ կյանքն է դրա վկայությունը: Արցախյան պատերազմի օրերին, երբ երկիրը կենաց ու մահու կռիվ էր մղում, Զուրաբյանը Ամերիկայում էր: Թերթ էր տպագրում այնտեղ: Տարիներ հետո իր կենսագրության մեջ պիտի գրեր, թե ազատամարտիկ է եղել, ջոկատ է ստեղծել, ԵԿՄ անդամ պիտի դառնար: Պատերազմի ավարտից հետո Երևան եկավ ու միանգամից նշանակվեց ՆԳ նախարարության Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ: 1995թ. նա արդեն «Հայմամուլ» գործակալության տնօրենն էր: Հենց այդ տարիներին էր, որ հալածանքներ էին կիրառվում ազատ մամուլի դեմ, իսկ նա էլ իր մասով էր նպաստում դրան` խոչընդոտելով թերթերի տարածմանը: Նույն թվականին դարձավ ՀՀՇ վարչության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ: Իսկ 1996-ին ընտրվեց Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ: Մինչև 1999 թիվը նրա աստեղային տարիներն էին, նրա լայնածավալ բիզնեսի հիմնադրման ու կայացման տարիները, երբ Զուրաբյանի թուրը կտրում էր աջուձախ, և նա շրջում էր հպարտ-հպարտ երդվելով իր երկու աստվածների` Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի անուններով: Այդ անունների շվաքում նա մեկը մյուսի ետևից օբյեկտներ էր բացում քաղաքի ամենանախանձելի հատվածներում և փաստացի Զուրաբյանը հիմք դրեց Երևանում զբոսայգիների ծառերը հատելու և դրանց տեղում սրճարաններ ստեղծելու կործանիչ ավանդույթին:


Այս երանելի իրավիճակը կարող էր երկար տևել, եթե վրա չհասներ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Խորհրդարանում հնչած կրակոցները ազդարարեցին նաև նրա տիրապետության վախճանը, և Զուրաբյանը սկսեց լրջորեն մտածել նոր պայմաններին հարմարվելու մասին: Նա դեռ խորապես հավատում էր, թե սև օրերը կարճ կտևեն ու մի օր վերստին կշողշողա իր արևը: Մի շրջան նա ապրում էր լուռ ու ինքնամփոփ` փակված քաղաքի կենտրոնում գտնվող իր դղյակում, հետո ընտրվեց ՀՀՇ նախագահ, փորձեց կենդանություն տալ մեռած մարմնին ու ձգեց այդպես մինչև այն օրը, երբ վրա հասավ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտնությունը:


Կրկին արյունը խաղաց Արարատ Զուրաբյանի երակներում: Մի պահ պատկերացրեց իրենց հաղթանակը, վերադարձը, լքված աթոռների վրա իրենց նստելը ու իրեն նետեց Ազատության հրապարակ: Նա կրկին թամբի վրա էր, հրահանգներ էր տալիս, ելույթներ էր ունենում, ծրագրեր էր կազմում: Այդպես շարունակվեց մինչև 2008-ի մարտի 1-ը: Իսկ մարտի 10-ին Արարատ Զուրաբյանին շատերի նման ձերբակալեցին… Նրա գտան մի նկուղում, որտեղ նա արիաբար թաքնվում էր իրավապահ մարմիններից:


Քաղբանտարկյալ լինելու հանգամանքը նրա քաղաքական կենսագրության բացերից մեկն էր, հիմա լրացվում էր, և Արարատը այնքան էլ դժգոհ չէր, որ նստեց: Բայց հետո կատարվեցին տարօրինակ բաներ: Ստացվեց այնպես, որ մինչ մյուս ընկերները բանտում էին, Արարատ Զուրաբյանին ազատեցին շատ խորհրդավոր հանգամանքներում: Ոմանք սկսեցին փսփսալ, թե նա մութ գործարքների է գնացել, իսկ թերթերից մեկը գրեց. «Արարատ Զուրաբյանը 2008թ. ամռանը ԱԱԾ մեկուսարանից ազատ էր արձակվել Սամվել Նիկոյանի գլխավորած «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջնորդությամբ»:


Թե որն էր այդ գործարքի իմաստը` պարզ դարձավ շատ արագ: Երբ ՀՀՇ-ի վերջին` 18-րդ արտահերթ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, Արարատ Զուրաբյանն առաջինն էր, որ դատապարտեց այդ փաստը, իսկ հետո հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ինքը նոր ՀՀՇ կհիմնադրի: Հին ընկերներն անմիջապես արձագանքեցին, որ ՀԱԿ-ի գոյության դեմ Ա. Զուրաբյանի սկզբունքը ի սկզբանե ոչ թե քաղաքական է, այլ՝ թելադրված գործարքով և միայն դրանով է պայմանավորված, որ «ՀՀՇ վարչության ներսում Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ դավադիր մի խումբ էր գործել Կոնգրեսի դեմ»։ Զայրացած Տեր-Պետրոսյանը նորաստեղծ ՀՀՇ-ն անվանեց «գեղի կլուբ»: Զուրաբյանը նախկին շեֆին պատասխանեց. «Գիտեք ինչ, ամեն մեկն, իր նախընտրությունների համեմատ, ունի իր կլուբը: Կլուբ կա, որը հաճախելը ավելի նախընտրելի է: Թող մերը գեղի լինի»: Իսկ շատ ավելի ուշ նա պիտի հայտարարեր. «Ես համոզված եմ եղել, որ Լևոն Տեր- Պետրոսյանը սկզբունքային մարդ է, բայց ցավոք սրտի համոզվեցի, որ նրանց միակ սկզբունքը սկզբունքի բացակայությունն է»:


Սակայն մի՞թե ինքը` Արարատ Զուրաբյանն է այնքան սկզբունքային, որ բարոյական իրավունք ունի գնահատելու ուրիշների վարքը: Եվ որտե՞ղ է արտահայտվում նրա համոզմունքների ամրությունը: Կարելի՞ է վստահել մի մարդու, ով իշխանության մեջ եղած տարիներին երդվյալ ռուսամետ էր, բայց այն օրից ի վեր, երբ զուրաբյանական ՀՀՇ-ն ինտեգրվեց մի քանի միջազգային և տարածաշրջանային լիբերալ կառույցների ու հատկապես սերտ համագործակցություն սկսեց Եվրոպական Լիբերալների Երիտասարդական կազմակերպության (LYMEC) հետ (այսինքն` ֆինանսական հոսքեր ապահովեց այնտեղից), դարձավ բոլոր տեսակների եվրոպական արժեքների նվիրյալ պաշտպանը: Հիմա նա բացեիբաց հայտարարում է. «Մենք՝ որպես ազատական ուժ, չենք ընդունում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը»: Դե արի ու մի ասա. տո այ թշվառ, քո կարծիքը մեկը հարցրե՞ց, որ դու էլ հրապարակավ խոսում ես:


Սկզբունքայի՞ն մարդ է Արարատ Զուրաբյանը, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարեց, որ իր ձայնը տալու է ՀՀԿ–ական թեկնածու Գարեգին Նուշիկյանին, ով առաջադրվել էր Զուրաբյանի հին բարեկամ Խաչատուր Սուքիասյանի դեմ։ Իր այդ վարքագիծը բացատրելու համար Զուրաբյանը գաղափարական լուրջ հիմնավորումներ ներկայացրեց. «Այն ժամանակ, երբ ես նստած եմ եղել ԱԱԾ մեկուսարանում, իմ ընտանիքը Գարեգին Նուշիկյանի մեքենայից է օգտվել», - ասաց նա։ Բայց մեքենայի մասին այս հեքիաթը ոչ մեկին չհամոզեց, քանի որ շատերը գիտեին` Կենտրոն համայնքի թաղապետ աշխատած տարիներին Զուրաբյանը բիզնես հետաքրքրություններ էր ունեցել Նուշիկյանի հետ՝ Երևանի կենտրոնում գովազդային վահանակների տեղադրման և «ատկատների» հայտնի դրվագներով: Ահա այդ փողերն էլ կողմորոշեցին նրան: Եվ հենց սա է Զուրաբյանի քաղաքական գաղափարախոսությունը:


Համոզմունքների՞ մարդ է Զուրաբյանը, ով անընդհատ խոսում է, թե պայքարում է իշխանությունների դեմ, ով ողջունելի էր համարում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությունը և խոստովանում, որ եթե խորհրդարանական լիներ, ապա կստորագրեր այդ նախաձեռնության տակ, ով նույնիսկ գնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ու ելույթ ունենում այնտեղ` իշխանափոխության պահանջներով, սակայն երբ այդ թունդ ընդդիմադիր և խիստ արևմտամետ Զուրաբյանի ծննդյան օրն էր նշվում, գիտե՞ք թե ով էր խնջույքի թամադան` մեր շատ սիրելի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Զուրաբյանին պատկանող ռեստորանում նա միայն ամենահարազատ ու գաղափարակից անձին էր վստահել նվիրական օրը իր համար կրկնակի տոն դարձնելու պատիվը, իսկ սեղանների շուրջ իրենց պատվավոր տեղերն էին զբաղեցրել բազմաթիվ ՀՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ, ՀՅԴ-ականներ: Իսկ մինչ այդ արդեն խոսակցություններ էին տարածվել, որ հենց Տիգրան Սարգսյանն է ֆինանսավորում նորացված ՀՀՇ-ն: Ի դեպ, ավելորդ չէ հիշել, որ երբ կայացավ Արարատ Զուրաբյանի դստեր հարսանիքը, Կարեն Դեմիրճյանի անվան մարդահամերգային համալիր եկած շուրջ 600 հյուրերի գերակշիռ մասը իշխանականներ էին ու նրանց կից գործարարները` ներառյալ «Բամո» ընկերության ղեկավարությունը:


Ահա այս մարդն է, որ ընդամենը երեկ ասում էր. «Բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես, եթե ցանկանայինք շատ հարուստ լինել ու չպայքարեինք իշխանության դեմ, հավատացեք, Գագիկ Ծառուկյանից ավելի հարուստ կլինեինք։ Յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը»: Զուրաբյանը և հարուստ է, և չի ցանկանում պայքարել, դրա համար էլ վազ է տալիս նախագահական, քանի որ այդ է նրա ճանապարհի ընտրությունը: Իսկ թե ինչեր է ասել դրանից առաջ ու ինչեր կասի հետո, ու՞մ է հետաքրքիր: Եվ սա այն մարդն էր, որ կարող էր ժամանակին ասել. «Չեմ գտնում, որ հենց հիմա դրոշը պիտի վերցնենք ու նետվենք բարիկադներ: Ցավոք, Հայաստանում այսօր մայդան չկա»:


Ցավոք, այսինքն Զուրաբյանի համար դժբախտություն է մայդանի բացակայությունը: Նրան արյուն է պետք, գունավոր հեղաշրջումներ, երկիրն Արևմուտքին ծախելու մեծ-մեծ գործարքներ, որտեղից պիտի պոկի իր համեղ պատառը:


Սա նույն այն մարդն է, ով պահանջում ու երազում էր, որ Հայաստանում հնարավորինս շուտ լյուստրացիա իրականացվեր: «Որովհետև դրա բացակայությունը շատ է խանգարում մեր երկրին: Մարդիկ վստահ են, որ իրենց գործողությունների համար պատասխանատվություն չեն կրելու»,- մեկնաբանում էր իր պահանջը Արարատ Զուրաբյանը, իսկ հիմա կյանքը կտա, որ այդ բանը չլինի, քանի որ, ինչ իմանաս, գուցե առաջինը հենց իր անունը դուրս լողա փակ գզրոցներից:


Նույն այդ եվրոպամետ հավատացյալն է, ով մշտապես խոսում ու բողոքում է ԵՏՄ-ին անդամակցելու դեմ, և սրա համար ունի չափազանց ծանրակշիռ պատճառներ: «Որտե՞ղ եք ուղարկելու մեր երեխաներին ու թոռներին սովորելու, որտե՞ղ են մեր ծնողները հանգստանալու, և, ի վերջո, որտե՞ղ է քաղաքակրթության սկիզբը»,- հռետորական հարց է հնչեցնում Արարատ Զուրաբյանը, և արդյունքում ստացվում է, որ այդ մարդուն Եվրոպան պետք է երկու բանի համար, որ ընտանիքով գնան հանգստանալու և որ սեփական երեխաներին այնտեղ ուսման ուղարկի:


Առանց կասկածի կարելի է պնդել, որ Արարատ Զուրաբյանը, նրա ժառանգներն ու հետագա յոթ պորտը վատ օր չեն տեսնի, կհանգստանան այնտեղ, որտեղ կցանկանան, կուտեն այն ամենն, ինչ կուզեն, քանի որ ընտանիքի հենասյունը այդ նպատակի համար արել և այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն ինչ: Ինչպես ինքն է սիրում կրկնել, «քաղաքական ուժերը հիմա պետք է հանդես գան՝ հենվելով իրենց գաղափարախոսական արժեքների վրա, կերտելով այնպիսի Հայաստան, որն իրենց պատկերացմանն է համապատասխան»: Իսկ Զուրաբյանն իր պատկերացումների երկիրը արդեն կերտում է սեփական առանձնատան սահմաններում` առաջնորդվելով մեն-մի հատիկ սկզբունքով, որի անունն է` սկզբունքների իսպառ բացակայություն:







Դիտումների քանակ 30159


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Սեպտեմբերի 15, 2016


«Գրական թերթը» գրողների միության պաշտոնաթերթն է, բայց միաժամանակ (վերջին հնգամյակում) այն գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի, գավ...

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Հուլիսի 27, 2016
1

Իհարկե, դժվար է Հայաստանում հայտնաբերել գեթ մեկ մարդու, ում անծանոթ է այս դղրդուն անունը` Կարապետիչ, նույն ինքը քաղաքագետ և կու...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Հունիսի 11, 2016
1

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Հունիսի 2, 2015
31

Սա երջանիկ կին է: Կյանքում չի ստեղծել որևէ նյութական կամ հոգևոր բարիք, բայց կյանքից ստացել է ամեն ինչ: Կյանքում սա զբաղվել է մի...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Մայիսի 4, 2015
6

Սա նորմալ մարդ չէ: Սրա գլուխը դատարկ է, անգամ կենսաբանական փորձաքննության միջոցով հնարավոր չէ սրա գանգի մեջ գտնել ուղեղ հիշեցնո...

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Ապրիլի 20, 2015
2

Մի անգամ «ArmComedy»-ն լուսանկարների շարք էր հրապարակել, որտեղ մեր երկրի քիչ թե շատ ճանաչված մարդիկ ներկայացված էին իրենց նմանա...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Ապրիլի 3, 2015
1

«Դոդի Գագո» էր նա ասում Ծառուկյանին… Այդ օրը Կարեն Ավագյանը դարձրեց ՀՀ քաղաքական պատմության ամենագարշելի օրը, երբ ողջ քաղաքական...

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Ապրիլի 1, 2015
4

Մեր հանրային դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել վեղարավորները: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյությ...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Մարտի 27, 2015
1

«Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին իրենց փողերը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Ա...

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Մարտի 9, 2015
1

Նա ոչինչ չի կարդացել: Նա ոչ մի տեղ չի սովորել: Նա տառաճանաչ չէ: Նրան չեն դաստիարակել։ Համացանցում սակավ է ներկայացված։ Նրա մասի...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Մարտի 5, 2015


Վարդան Օսկանյան… Հմայիչ նախկին երիտասարդ, Ռոբերտ Քոչարյանի աշխատուժ, պատգամավոր, նախկին նախարար և այլն: Իր կյանքում խաբել է երկ...

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Մարտի 1, 2015
6

Օրերս, երբ կառավարությունը որոշում կայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին, որը կկոչվի «Կոռուպցիայի դեմ պայ...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Հոկտեմբերի 23, 2014


Այս հոդվածով մենք նոր շարք ենք սկսում՝ նվիրված մեր երկրի ամենախայտառակ դեմքերին, որոնք հիմնականում Ազգային ժողովում կամ գործադի...

Նույն թեմայով

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Մայիսի 18, 2017


Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ական դարձած ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ճակատագիրը մազից էր կախված: «Ծառուկյան» դաշինքի խռովար...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Ծառուկյանի վիժվածքները

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017


Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորութ...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Ապրիլի 3, 2017


Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտ...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Փետրվարի 22, 2017


Հայտնի բուսաբան Միչուրինը կնախանձեր այն պատվաստումին, որ կատարեց «Ծառուկյան» դաշինքը, երբ իրեն կցեց ՀՀՇ-ին: Սա, թերևս, ներկա նա...

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Դեկտեմբերի 9, 2016


Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբ...

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Նոյեմբերի 21, 2016


Հայ «ընդդիմադիր» մտավորականությունը ե՞րբ է գլուխ բարձրացնում։ Պատեհ պատին, կեզրակացնի ուշիմ ընթերցողն ու բնավ չի սխալվի։ Ընդ որ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ