Սովորական խայտառակություն

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015
Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը, քննարկման մասնակից պատգամավորները սահուն կերպով հարցը ռազմական դաշտից տեղափոխեցին բարոյական հարթություն, քանի որ այսպես թե այնպես խնդիրն առնչվում էր ժամանակին եվրասոցացման գործընթացներից կտրուկ կերպով հրաժարվելու և դեպի ԵՏՄ ցատկ կատարելու Հայաստանի պահվածքին: Ու հենց այստեղ էր, որ Հրանտ Բագրատյանը սիրտը բացեց ներկաների առաջ. «Անկեղծ եմ ասում, երբ շփվում եմ Եվրոպայի պատգամավորների հետ, մեզ ամոթանք են տալիս և մենք որակապես այլ դեմքով ենք ներկայանում»,- ասաց նա: Հետո ուրիշ բաների մասին էլ խոսեց Բագրատյանը, սակայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հոգում ծանր հետք թողեց հատկապես ամոթանքի հատվածը և նա, իբրև եվրոպացիների հետ տվող-առնող փորձառու պատգամավոր, առիթն օգտագործելով` հակադարձեց Բագրատյանին. «Որևէ մեկի մոտ ամաչելու կամ որևէ մեկի ամոթանքը լսելու խնդիր մենք չունենք: Մեր եվրոպացի գործընկերները բազմաթիվ առիթներով մեզ ասել են, որ ըմբռնումով են մոտենում այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք»:


Սակայն Բագրատյանը Բագրատյան չէր լինի, եթե հեշտությամբ զիջեր դիրքերը: «Տիկի՛ն Նաղդալյան, լավ էլ ամոթանք տալիս են, և թքո՛ւմ են երեսներիս»,- բացականչեց նա: Իսկ Նաղդալյանն էլ իր հերթին պնդեց, թե թքելու հետ կապված չի կարող համաձայնել նրա հետ, քանի որ իր վրա դեռ չեն թքել:


Այս ամբողջ բանավեճի զավեշտն այն էր, որ իրար հետ չհամաձայնելով հանդերձ, երկուսն էլ չափազանց նման էին մեկմեկու: Մարդկանց համար կարևորն այն չէր, թե ինչ է շահում և ինչ է կորցնում Հայաստանն իր կողմնորոշումներում, այլ այն, թե դրա արդյունքում թքի ի՞նչ չափաբաժնի կարժանանան և ով կլինի թքողը: Ըստ էության, ներկա պահին եվրոպացիների թուքն ու ամոթանքն ավելի բարձր կշիռ ունեն, և այս պարագայում ռուսական լորձն ու կշտամբանքը նախապատվելի է մնում: Իսկ թե հետո ինչ կլինի, ըստ Բագրատյանի դիտարկման, դեռ անորոշ է և այդ պատճառով էլ ինչ ստորագրում ենք` պիտի հետևողական լինենք թե ՌԴ-ի, թե Արևմուտքի հետ:


Դեռ լավ է, որ բանավեճն առնչվում էր արտաքին խնդիրներին: Ներքին հարցերի դեպքում հազիվ թե Նաղդալյանն այդքան հաստատակամորեն պնդեր, որ իր վրա ոչ ոք չի թքել կամ թքելու ցանկություն չի ունեցել:






Դիտումների քանակ 5295


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խայտառակ հեռախոսի հետքերով

Խայտառակ հեռախոսի հետքերով

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների չարաբաստիկ պատմությանը կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չէր ...

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

Եկեղեցին չի ցանկանում հաշվետու լինել

Եկեղեցին չի ցանկանում հաշվետու լինել

Հոկտեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ և Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը նորից մի քար գլորեց ձորը, ու հիմա հազար խելոք փորձում...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Սեպտեմբերի 11, 2017


Համաձայն ազգային ավանդույթի՝ հայ ընդդիմությունը երկրին վնաս հասցնելու առիթը բաց չի թողնում։ Ոչ մի ընդդիմադիր կամ քաղաքական ուժ ...

Բագրատյանը զենք-զինամթերք է հանձնում

Բագրատյանը զենք-զինամթերք է հանձնում

Սեպտեմբերի 6, 2017


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովին, հարցազրույց է տվել ադրբեջա...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Մարտի 20, 2017


Բոլոր հարցերը կարգավորված էին, մնացել էր մարմնավաճառների խնդիրը: Պատգամավորության թեկնածուներն արդեն իրենց օրակարգը սպառել են և...

«Ազատ դեմոկրատների» ազատ երազանքները

«Ազատ դեմոկրատների» ազատ երազանքները

Փետրվարի 14, 2017


Նախընտրական ակտիվ թոհուբոհի մեջ հետզհետե գծագրվում են գլխավոր խաղացողները: Դրան զուգահեռ հստակեցվում են քաշային կարգերը, և մրցա...

Ազատ դեմոկրատներն այլևս ազատ չե՞ն

Ազատ դեմոկրատներն այլևս ազատ չե՞ն

Փետրվարի 4, 2017


Սկզբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքեց Անուշ Սեդրակյանը` իր քայլը հիմնավորելով նրանով, որ հարազատ կուսակցությունը պատր...

Բագրատյանն ու մի քանի գաղնիքները

Բագրատյանն ու մի քանի գաղնիքները

Հունվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ առաջիկա խորհր...

Առաջնորդը կա, դաշինքը չկա

Առաջնորդը կա, դաշինքը չկա

Նոյեմբերի 24, 2016


Ընդդիմադիր դաշտում խոշոր առաջընթաց է արձանագրվել: Վերջապես գտնվել է առաջնորդը: Ավելի ճիշտ, ոչ թե գտնվել է, այլ ինքնաառաջադրվել ...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Սեպտեմբերի 27, 2016


Երկու նախկին վարչապետերի՝ Խոսրով Հարությունյանի ու Հրանտ Բագրաատյանի ճանապարհները կրկին խաչվել են ու վերստին՝ վատ իմաստով: Բագր...

Պատգամավորների գրագողությունը

Պատգամավորների գրագողությունը

Հուլիսի 20, 2016


Պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանն անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել: Եվ այդ վիճակի մեջ նրանց գցել է կառավ...

Ինչո՞ւ են ծեծում Բագրատյանին

Ինչո՞ւ են ծեծում Բագրատյանին

Հունիսի 27, 2016


Այսօր Ազգային ժողովում Ռուսաստանի հետ Հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագրի քննարկումը առիթ էր դարձել ոչ միայն ներքին...

Բագրատյանի ճակատագիրը մշուշոտ է, սակայն կարող է նաև պարզվել

Բագրատյանի ճակատագիրը մշուշոտ է, սակայն կարող է նաև պարզվել

Մայիսի 27, 2016


ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ այն դեպքում, երբ ինքը լինի պետության ղեկավար, մենաշնորհների դեմ ճ...

Քիմիական զե՞նք. հարցրեք Բագրատյանին

Քիմիական զե՞նք. հարցրեք Բագրատյանին

Մայիսի 11, 2016


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հասավ իր նպատակին: Ատոմային զենքի մասին նրա հայտարարությունը ոչ միայն ցնցումներ առաջացրեց Ադրբ...

Բագրատյանի տանը միջուկային ռումբ կա

Բագրատյանի տանը միջուկային ռումբ կա

Ապրիլի 29, 2016
2

Աշխարհի միջուկային գերտերությունները անհանգստանալու լուրջ առիթ ունեն: Հայտնվել է ևս մի երկիր, որ տիրապետում է այդ սարսափելի զեն...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ