Ազգային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Ապրիլի 1, 2015
Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Օսկան Քոչարյան


Մեր հանրային դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել վեղարավորները: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյության մասին, միայն թե այդ հիշեցումը ոչ միշտ է ծառայել ի նպաստ եկեղեցու կամ, կարելի է ասել, գերազանցապես վնասել է կղերական համայնքի հեղինակությանը: Այս իմաստով Կճոյան անունը միանգամայն բավարար է ողջ ներկապնակն ունենալու համար: Կճոյանն այժմ տեսակ է, երևույթ, տիպական կերպար, բնութագիր: Վերջին տասնամյակի համար նա ուղեկցող անձ է եղել` լայնացնելով այն ճանապարհը, որով մեր եկեղեցին ընթանում է դեպի այլասերում, իսկ ընթացքն առայժմ անշրջելի է, ինչպես որ անդառնալին են կորուստները, որոնց վրա իրենց մատնահետքը թողեցին Կճոյանն ու մյուսները:


Հիմա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից ձեն-ձուն չկա: Այդ լռության ուխտը նա ընդունեց այն պահից ի վեր, երբ սրբազանի սիրասուն վարչապետ Տիգրան Սարգսյանը լքեց կառավարության ղեկավարի աթոռն ու դեսպանի անվան տակ փախավ Հայաստանից: Կճոյանն այս փաստն ընդունեց իբրև անձնական ողբերգություն: Բայց ամեն սուգ իր ավարտն ունի, և հիմա սրբազանի համար վրա են հասել նոր ժամանակներ` վերակողմնորոշվելու, վերադասավորվելու և սկսած գործի ընթացքն ապահովելու համար: Աշխարհը դեսպան Տիգրանով ոչ սկսվում, ոչ ավարտվում է, Կճոյանի համար կգան ու կգնան ուրիշ Տիգրաններ, ինչես որ եղել է տարիներ շարունակ: Մնայունը պիտի լինի նրա կենսաձևը, աշխարհիկ բարիքների ու զեխությունների մեջ թաթախված այն կեցությունը, որ ձեռք է բերվել ոչ թե խաչի զորությամբ, այլ այդ խաչն անարգելու և հավատն ուրացությամբ փոխարինելու միջոցով:


Իսկ Նավասարդ սրբազանն իր ներկա փառավորությունն ապահովելու համար երկար ուղի է հաղթահարել` լի դժվարություններով, տհաճություններով, սեփական ես-ը հազար անգամ վաճառքի դնելու և հատուցման գինը պահանջելու նվաստացումներով: Ինչեր ասես, որ չի տեսել Աստծո անարժան ծառան, մինչև վրա է հասել առանց Աստծո էլ յոլա գնալու ժամանակը: Իր մութ կենսագրության այդ պատվազուրկ դրվագները սրբազանն այսօր վերհիշել չի ցանկանում: Բայց, ցավոք, դեռ կան մարդիկ, ովքեր պայծառ հիշողություն ունեն և դրանով իսկ խանգարում են Կճոյանին լինել իր երազած մաքրամաքուր առաջնորդի ու հոգևորականի դերում, մատուցվել այնպիսին, ինչպիսին թելադրում է կարգն ու կոչումը:


Ամեն ինչ սկսվեց դեռ այն օրերից, երբ նա նշանակվեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր ու ստացավ վարդապետական աստիճան: Խառնակ ժամանակներ էին, աշխարհը ցնցվում էր` իր ցնցումների մեջ առնելով նաև ջահել սպասավորին, ով ուներ մեծ ախորժակ, իսկ շուրջը պտույտներ գործող թղթադրամների առատությունից մթագնում էր բանականությունը: Երեկվա Սամվելը, որ հիմա Նավասարդ էր դարձել, տեսնում էր, թե ինչպես էին շատերը օդից հարստություն կուտակում, և որոշեց իր բախտն էլ փորձել` նախ հիմնադրելով Մաշտոց եկեղեցասիրաց բարեգործական միությունը, որի իմաստն անհասկանալի էր, սակայն նվիրատուների պակաս չուներ, իսկ 1992-ին գիտական կենտրոնի անվան տակ իրենով արեց Դպրատունը, որտեղ մեր ազգային և հոգևոր ողջ ժառանգությունը վերարժևորելու փոխարեն Նավասարդը իր լայնարձակ կարիերայի առաջին սերմերը նետեց: Հաշվարկն անսխալ էր: 4 տարի հետո նա արդեն Արագածոտնի թեմի առաջնորդն էր, ապա օծյալ եպիսկոպոս, իսկ երբ կաթողիկոսի գահին բազմեց նույն միս ու արյունից կերտված Գարեգին Երկրորդը, Նավասարդ սրբազանն արդեն վաստակել էր լինելու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:


Այս աննախադեպ թռիչքն անհասկանալի պիտի մնա, եթե շրջանցենք նրա անվան հետ կապված մի քանի բնորոշ դրվագներ` հստակեցնելու համար, թե ինչո՞ւ էր հատկապես նա արժանի` լինելու վեհափառի աջ ձեռքը: 1990-ականների կեսերին Երևանում գտնվող Գարեգինը ուշի-ուշով հետևում էր Աշտարակում գործող Նավասարդին և նրա անվան հետ կապված աղմկահարույց դեպքերին: Տպավորիչ էր հատկապես այն միջադեպը, որ պատահեց 1995-ին: Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը մի գործակալական ահազանգի հիման վրա խուզարկություն էր իրականացրել Նավասարդ Կճոյանի՝ Աշտարակում գտնվող տանը, իսկ հետո Կճոյանի մտերմուհու տանը հայտնաբերվել էին չորս ատրճանակ: Եպիսկոպոսին ձերբակալել էին, երկու օր պահել կալանքի տակ, և Կճոյանն ազատ էր արձակվել միայն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի միջնորդության շնորհիվ: Դրանից շատ չանցած` պատահեց մեկ այլ դեպք: Էջմիածնի հրավերով Հայաստան էր ժամանել Կ. Պոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը: Օդանավակայանից Էջմիածին գնալու ճանապարհին Կճոյանի ավտոմեքենան հավասարվել էր պատրիարքի մեքենային, և այդ ժամանակ Նավասարդը ատրճանակը հանել էր պատուհանից, ուղղել պատրիարքի կողմը, ինչից վերջինս ուշագնաց էր եղել։


Այս և համանման սկանդալային պատահարներից հետո հեշտ էր հասկանալ, թե զենքերի սիրահար սքեմավոր «գրոհայինը» ինչու պիտի հարազատ դառնար Գարեգինի սրտին, ով արդեն մի կաթողիկոսական ընտրություն տանուլ էր տվել և պատրատվում էր վրեժխնդիր լինել` երկրորդ փորձին ամեն գնով գրավելով եկեղեցու գահը: Եվ նրանք երկուսն էլ արդեն գերազանց հասկանում էին, որ իշխանական վերնախավում միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր աջակից կլինեն Աստծո ճանապարհից շեղված ավազակապետերին:


Հենց այդպես էլ եղավ: Հետագա 15 տարիները վերածվեցին սերտաճման ժամանակների: Օլիգարխիկ-իշխանամետ հոսանքը եկավ-ողողեց այն վերջին կղզյակները, որտեղ դեռ պահպանվել էր հոգևոր անարատությունը, և այդ պղտոր հեղեղումների ափերին մշտապես կանգնած էին երկու կերպարանք` Գարեգին Երկրորդն ու Նավասարդ սրբազանը: Դրան զուգընթաց խոշորացավ քրեական տարրը` իբրև անխուսափելի հետևանք: Բայց դա այլևս չէր մտահոգում այս երկուսին, որոնց թուրը կտրում էր աջուձախ` ամենաթողության մթնոլորտում:


Մենք մանրամասնորեն չենք անդրադառնա ոչ հարյուրհազարանոց «Բենթլիի», ոչ «օֆշորային» զեղծարարության պատմություններին, որոնց մասին այնքան շատ ասվեց ու գրվեց: Սրանք ընդամենը անխուսափելի հետևանքներն էին, սպասելի ու ենթադրելի զարգացումները: Հասարակությունն այդ ընթացքում փոթորկվում էր, ընդվզում, բողոքում, սակայն մարդկանց արդար զայրույթին ոչ ոք ականջ չէր դնում: Մի քանի անգամ նույնիսկ ստորագրահավաքներ կազմակերպվեցին` Նավասարդ սրբազանին կարգալույծ անելու պահանջով ու մնացին անարձագանք, քանի որ ոչ ոք չի կտրի իր սեփական ձեռքը, կաթողիկոսն` առավել ևս: Քաղաքում տարածված հայտարություն-թռուցիկներից մեկում գրված էր. «Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր« Բենթլիով» կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ բացի օֆշորային սկանդալից, իր՝ մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և եթե կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով»:


Անմեղ մոլորություն: Ոչ մի հետևանք էլ չէր լինելու: Նավասարդ սրբազանն այլևս պաշտպանված էր` ինչպես քարե պարսպի ետևում: Նա հիմա կարող էր բացեիբաց ծայրի ենթարկել իրեն «հալածողներին» և կարգալույծ լինելու մասի կոչեր հնչեցնողներին ցինիկաբար պատասխանել. «Դուք եկեղեցական օրենքները գիտե՞ք. եկեղեցին աշխարհիկ հաստատություն չէ: Ես կարծում եմ, որ դա անպտղաբեր գործ է»:


Իսկապես որ, անպտուղ գործ, քանի որ պտղատու գործերն այդպես չէին արվում: Հասարակության կողմից թիրախավորված «զոհը» արդեն հասցրել էր ապրել իր կերպարանափոխման կարևորագույն ստադիաներից մեկը` հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակներում ճանաչվելով իբրև «Հանրապետական տերտեր»։ Կուսակցական անուղղակի պատկանելիությունը նրան տվել էր թե անձեռնմխելիություն, թե պաշտպանություն, թե փակ դռներ բախելու իրավունք: Այսուհետ ո՞վ կհամարձակվեր Կճոյանին ասել, որ աչքի վերևում հոնք կա, եթե նա Հանրապետական կուսակցության համագումարներում բոցաշունչ ելույթներ էր հնչեցնում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, եթե կառավարության արտագնա նիստերը գումարվում էին ոչ այլ տեղ, քան նրա օջախում, իսկ այդ օջախում` հանրահայտ Օշականի Մեսրոպ Մաշտոց դպրատանը հավաքված նախարարները բացառիկ առիթ էին ունենում վարչապետի հետ միասին զմայլվելու դպրատանը տեղադրված Նավասարդ Կճոյանի կիսանդրիով: Դա սոսկ Կճոյանի արձանը չէր, դա ՀՀԿ-ի ամենաեռանդուն քարոզիչներից մեկի քանդակն էր: Նա և միայն նա էր իրավունք վաստակել օրհնելու Հանրապետական կուսակցության բոլոր միջոցառումները, քարոզարշավները, համագումարները, խորհրդի նիստերը, իշխանության հետ սերտաճած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հավաքները, իսկ երբ քաղաքական ասպարեզում հայտնվեց Տիգրան Սարգսյանը, Կճոյանի համար վրա հասավ աստեղային ժամը:


Մի անգամ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը սրբազանին անվանական զենքով պարգևատրեց, այդ խորհրդանշական քայլը ասես վերջին հիշեցումն էր այն մասին, որ ժամանակն է իսպառ մոռացության մատնել եկեղեցական աշխարհը ու հանրությանը ներկայանալ «Բենթլի Սամո» պատվաբեր մականվամբ: Սա ավելի իրատեսական էր, ավելի բարձր, ավելի հարգի այն շրջապատի համար, որտեղ Նավասարդն ուզում էր դառնալ յուրային: Եվ եկավ բարերար քամին, և բարձրացան ալիքները` իրենց կատարին առնելով ախպերության անբաժանելի մասնիկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Սկսվեց մի շրջան, երբ նրա անվան հետ բազմաթիվ բիզնեսներ կապվեցին՝ բորդելային-ռեստորանային համալիրի բիզնեսից մինչև «էժանով ռազտամոժկա» անելու զբաղմունքը: Հետո Կճոյանի անունը սկսեց շրջանառվել կրիմինալ շրջանակների ներկայացուցիչների հետ միասին նույն շարքում։ Լինում էին «ռազբորկաներ», որտեղ Հայաստանը ներկայացնում էր Նավասարդ Կճոյանը։ Կճոյանին մարդիկ տեսնում և ֆիքսում էին տարբեր զվարճանքի կենտրոններում՝ բավականին հաճելի իգական սեռի ներկայացուցիչների հետ։ Բանը հասավ նրան, որ մի անգամ Ազգային ժողովում համարձակ մեկը զարմացած հարց տրվեց, թե ի՞նչ կապ ունի արքեպիսկոպոսը Հայաստանում ադամանդագործության զարգացման կառավարական ծրագրի հետ: Հարցասերին արագ հանգստացրեցին, բայց Կճոյանը չհանգստացավ: Նա ավելին էր պահանջում:


Տիգրան Սարգսյանը Կճոյանին իր հետ տարավ Լոնդոն` կառավարության անդամների աշխատանքային այցի շրջանակներում: Բոլորն ապշած էին մնացել: Հետո վարչապետը մեկ այլ նվեր արեց` հնգօրյա մեռելոցները` այն դարձնելով Սարգսյան-Կճոյան եղբայրության արգասիք: Իսկ մանր-մունր ընծաների մասին էլ չենք խոսում: Օրինակ, արքեպիսկոպոսն իր սանիկի հոր` Մհեր Ավետիսյանի հետ միասին, մասնաբաժին ունի Խանջյանի օղակաձև այգում գտնվող Jose ռեստորանային համալիրում: Ձեռքը զարդարող ադամանդակուռ մատանիով մի ամբողջ գյուղ կարելի է կերակրել տարիներ շարունակ, կերակրել այնպես, ինչպես սրբազանն է ամեն աստծու օր սնվում «Նոյան տապան», «Օջախ» և այլ ռեստորաններում:


Բայց արի ու տես, որ հղփացած հոգևորականի համար ահռելի հարստությունը դեռ բավարարում չէ: Նրա մարմնական պահանջներից ոչ պակաս սուր է նաև փառասիրական պահանջը: Եվ սա էլ պարբերաբար իր բավարարումն է ուզում: Իսկ բավարարողներ միշտ և ամենուր գտնվում են: Դրանց արդյունքում է, որ այս օլիգարխ խաչագողը հիմա ՀՀ Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է, Գեղարվեստի պետական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի պատվավոր անդամ, Պետրոս Մեծ շքանշանակիր, Գերմանիայի և Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիաների Եկատերինա Մեծ կայսրուհու բարձրագույն շքանշանի ասպետ, և այլն, և այլն, և այլն...


Ահա այս կարկառուն այրը, մեր հոգևոր դասի հայելին, իշխանության հենասյունը, ահռելի կարողության տեր «ճգնավորը» հիմա լռում է, և նրա լռության մեջ մի մեծ աղմուկ կա: Ամեն ինչ նոր էջից սկսելու ցանկություն Նավասարդ սրբազանը չունի, բայց որոշ բաներ սրբագրել ստիպված է լինելու, որպեսզի հանկարծ չգլորվի ներքև կամ չփոխարինվի մեկ ուրիշով: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ գլուխը դուրս է հանում իր բնից, շուրջն է նայում, ուզում է նոր բան ասել, ուզում է հաճոյանալ մյուսներին, բայց այն, ինչ նա անում է, այնքան է կեղծ, որ ոչ միայն հավատ չի ներշնչում, այլև երբեմն պարզապես զզվանք է հարուցում:


Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո երբ նրան հարցրեցին, թե հնարավո՞ր է գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նույն կերպ մտերիմ հարաբերություններ ունենալ, Կճոյանը շփոթված պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը, որդին՝ Արգամը, Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերանորոգել են Մխչյան գյուղում, ինքը կառուցում է Արտաշատի սուրբ Հովհաննես եկեղեցին, որի օծումը դեռ չի եղել, ի՞նչ պիտի ասեմ ես, միայն դրական»: Մարդն ուզում էր ասել, թե եկեղեցին կդարձնի կապող օղակ, առաջվա նման իրեն կպահի աստվածուրացի նման` չարաշահելով հոգևոր լարերը: Բայց արդյո՞ք այդ լարի մյուս կողմում գտնվողը կցանկանա միանալ նրա հետ:


Նույն կերպ կեղծ ու զզվելի էր, երբ Նավասարդն անհաջող փորձ արեց իրեն նետել պատպանության նախարար Սեյրան Օհանյանի ոտքերը` սրանից հովանավորչություն ստանալու ակնկալիքով: Ու նախաձեռնեց Օհանյանին ջրօրհնեքի նորօծյալ խաչքավոր դարձնելը: Նույնիսկ օրհնված խաչը տարավ, մի քանի օր պահ տվեց պաշտպանական գերատեսչության ղեկավարի տանը` իբրև բացառիկ առանձնաշնորհ: Սակայն արդյունքում պարզվեց, որ նրա արածը նախարարի համար սև փիառ դարձավ: Նավասարդին չսիրողները հարձակվեցին Սեյրան Օհանյանի վրա, և սա մի կերպ գլուխն ազատեց` երևի մտքում երդվելով այլևս երբեք նրա հետ գործ չբռնել:


Իսկ այս «նոր կյանք» սկսելու ամենածիծաղելի դրվագը թերևս եղավ այն, որ «Բենթլիի» սիրահարը հանկարծ հայտարարեց, որ շքեղ փոխադրամիջոցները իր համար երազանք չեն և որ հիմա մեքենայի փոխարեն հեծանիվ է գնել և օրական 5-10 կմ վարում է:


Նավասարդ Կճոյանների նմանների համար դեմագոգիան եղանակ չի փոխի: Սակայն դեմագոգիան կարող է ներծծվել մաշկի մեջ, ներթափանցել արյան գնդիկներում ու վերածվել հավատամքի: Միայն այդ պարագայում է հնարավոր, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրող հոգևոր հովիվն ասի, թե իբր իր իդեալը 5-րդ դարի ճգնող հոգևորականությունն է: «5-րդ դարի հոգեւորականությունն իմ իդեալն է, գնացեք-տեսեք ինչպես է, ու ինձ կհասկանաք»,- պնդում է նա:


Գնալ ու տեսնել պետք չէ: Մենք արդեն տեսել ենք Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին: Եվ հրաշալի հասկացել ենք, թե նա ով է:

 

Հետգրություն


Աստված Գարեգին կաթողիկոսին երկար կյանք տա: Հակառակ դեպքում, սա է դառնալու կաթողիկոս…






Դիտումների քանակ 48629


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Սեպտեմբերի 15, 2016


«Գրական թերթը» գրողների միության պաշտոնաթերթն է, բայց միաժամանակ (վերջին հնգամյակում) այն գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի, գավ...

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Հուլիսի 27, 2016
1

Իհարկե, դժվար է Հայաստանում հայտնաբերել գեթ մեկ մարդու, ում անծանոթ է այս դղրդուն անունը` Կարապետիչ, նույն ինքը քաղաքագետ և կու...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Հունիսի 11, 2016
1

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Հունիսի 2, 2015
31

Սա երջանիկ կին է: Կյանքում չի ստեղծել որևէ նյութական կամ հոգևոր բարիք, բայց կյանքից ստացել է ամեն ինչ: Կյանքում սա զբաղվել է մի...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Մայիսի 4, 2015
6

Սա նորմալ մարդ չէ: Սրա գլուխը դատարկ է, անգամ կենսաբանական փորձաքննության միջոցով հնարավոր չէ սրա գանգի մեջ գտնել ուղեղ հիշեցնո...

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Ապրիլի 20, 2015
2

Մի անգամ «ArmComedy»-ն լուսանկարների շարք էր հրապարակել, որտեղ մեր երկրի քիչ թե շատ ճանաչված մարդիկ ներկայացված էին իրենց նմանա...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Ապրիլի 3, 2015
1

«Դոդի Գագո» էր նա ասում Ծառուկյանին… Այդ օրը Կարեն Ավագյանը դարձրեց ՀՀ քաղաքական պատմության ամենագարշելի օրը, երբ ողջ քաղաքական...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Մարտի 27, 2015
1

«Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին իրենց փողերը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Ա...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Մարտի 9, 2015
1

Նա ոչինչ չի կարդացել: Նա ոչ մի տեղ չի սովորել: Նա տառաճանաչ չէ: Նրան չեն դաստիարակել։ Համացանցում սակավ է ներկայացված։ Նրա մասի...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Մարտի 5, 2015


Վարդան Օսկանյան… Հմայիչ նախկին երիտասարդ, Ռոբերտ Քոչարյանի աշխատուժ, պատգամավոր, նախկին նախարար և այլն: Իր կյանքում խաբել է երկ...

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Մարտի 1, 2015
6

Օրերս, երբ կառավարությունը որոշում կայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին, որը կկոչվի «Կոռուպցիայի դեմ պայ...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Հոկտեմբերի 23, 2014


Այս հոդվածով մենք նոր շարք ենք սկսում՝ նվիրված մեր երկրի ամենախայտառակ դեմքերին, որոնք հիմնականում Ազգային ժողովում կամ գործադի...

Նույն թեմայով

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Կճոյանին կարտահանեն Թուրքիա և կվտանգեն թուրքական պետականությունը

Կճոյանին կարտահանեն Թուրքիա և կվտանգեն թուրքական պետականությունը

Հուլիսի 24, 2017


Չարժե ասել, թե ինչպիսի փառքի կարժանանա Նավասարդ սրբազանն իր երկրային առաքելությունը կատարելուց հետո: Հունաստանում, Բուլղարիայու...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Վարչապետն ու Նավասարդը` ընդդեմ վարորդների

Վարչապետն ու Նավասարդը` ընդդեմ վարորդների

Հունիսի 17, 2017


Հայաստանցի տաքսիստները բոլոր հիմքերն ունեն հայտարարելու, որ իրենք այսօր երկրում հալածված խավի կարգավիճակում են: Նրանց հարցն արդ...

Անհանգիստ և վարկաբեկող սրբազան Կճոյանը

Անհանգիստ և վարկաբեկող սրբազան Կճոյանը

Ապրիլի 24, 2017


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ ինքը հանիրավի վարկաբեկված մարդ է և իրեն վերագրվ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Նավասարդն ու Նավասարդիկները

Նավասարդն ու Նավասարդիկները

Հունվարի 10, 2017


Առավոտից մինչև ուշ գիշեր կոռուպցիայի մասին խոսող մեր քաղաքացիներն արդեն գիտեն, որ այդ չարիքը ներթափանցել է նաև սրբություն սրբոց...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ