Սովորական խայտառակություն

Մենք, Հայիթին, Նեպալը...

Ապրիլի 1, 2015
Մենք, Հայիթին, Նեպալը...

Համաշխարհային բանկը իր հերթական զեկույցն է հրապարակել մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախման մեջ գտնվող երկրների մասին: Համաձայն այդ տվյալների, Հայաստանը տեղ է գրավել ցանկի առաջին տասնյակում։ Պարզվում է, որ մասնավոր տրանսֆերտները կազմում են մեր երկրի ՀՆԱ-ի ոչ ավել, ոչ պակաս` 21 տոկոսը: Եվ Հայաստանն իր այս խոշոր «ձեռքբերումով» կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5 տոկոսը), Ղրղըզստանը (31.5 տոկոսը), Նեպալը (28.8 տոկոսը), Մոլդովան (24.9 տոկոսը), Տոգոն (23.8 տոկոսը): Գոնե այս հանգամանքը կարող էր մխիթարական լինել մեզ համար այն բանի գիտակցումից հետո, որ նույնիսկ ամենախոշոր հոսքի պայմաններում հայ մարդը շարունակում է ստեղծել ոչ թե իր հայրենիքում, այլ օտարի տանը:


Սակայն պարզվում է` վատից վատն էլ կա: Եվ դա միայն այն չէ, որ Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Օրինակ, այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած ու գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Վատթարագույնը կարող է համարվել այն փաստը, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առևտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Մասնավորապես, Ռուսաստանի դեպքում ոչ առևտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել: Իսկ սա այլ բան չի նշանակում, քան այն, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները սկսել են հայտնվել այնպիսի կացության մեջ, երբ ոչ թե իրենք պիտի գումար ուղարկեն Հայաստանում ապրող հարազատներին, այլ հարազատներից են փող խնդրում օգնության համար: Հիմա մնում է միայն սպասել, որ առաջիկայում Համաշխարհային բանկը հերթական զեկույցում Հայաստանի համար հատուկ բաժին կսահմանի իբրև ամենաաբսուրդային միջոցներով գոյատևող երկրի:







Դիտումների քանակ 5005


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

Հունիսի 6, 2018


Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը, որը Հայաստանի տնտեսության համար 2018 թվականի...

Դրսում մեզ չեն հավատում

Դրսում մեզ չեն հավատում

Փետրվարի 6, 2018


Մեր տնտեսության պատասխանատուները երկու օրվա մեջ երկու ծանր հարված ստացան: Առաջին հարվածը եկավ Համաշխարհային բանկից, երկրորդը` F...

Որքան քիչ, այնքան լավ

Որքան քիչ, այնքան լավ

Հունվարի 31, 2018


Մեր կառավարության ամենանվիրական ցանկություններից մեկն է ամեն օր զեկուցել, որ երկրի վիճակը դեպի լավն է գնում, և նոր ձեռքբերումնե...

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017


Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մաս...

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Նոյեմբերի 11, 2016


Կար ժամանակ, երբ Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը հասնում էր մինչև մի քանի միլիարդ դոլարի: Բոլորն էլ հասկանում ...

Քանիսի՞ հեռացումը մաքրություն կբերի

Քանիսի՞ հեռացումը մաքրություն կբերի

Մարտի 10, 2016


Անցած մեկ տարվա ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կորուստներն այնքան մեծ են եղել, որ ներկայումս կրկնվող հեռացումներն ...

ԲՀԿ-ի բաց ու կիսաբաց փակագծերը

ԲՀԿ-ի բաց ու կիսաբաց փակագծերը

Դեկտեմբերի 25, 2015


Եթե վերհիշելու լինենք անցնող տարվա մեծ հիասթափությունները, ապա դրանց շարքում անկասկած իր «պատվավոր» տեղը պիտի գրավի «Բարգավաճ Հ...

Հայաստանի տուրիզմը խարդախների տուրիզմ է

Հայաստանի տուրիզմը խարդախների տուրիզմ է

Հուլիսի 23, 2015


Մեր երկիրը երբեմն այնպիսի բարձունքներ է նվաճում, որ չգիտես՝ զարմանքն է տեղին, թե՞ հիասթափությունը: Հերթական «ձեռքբերումը» ևս դր...

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015


Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել...

Ասացինք` ԲՀԿ-ական, չասացինք` կամիկաձե

Ասացինք` ԲՀԿ-ական, չասացինք` կամիկաձե

Մարտի 28, 2015


«Օրինաց Երկիրը» սատկած էշ էր ման գալիս, որ նալերը քաշեր: Սատկող կենդանին պատահեց` Ծառուկյանի ԲՀԿ-ն, և Արթուր Բաղդասարյանը հանձն...

Ծառուկյանը չհեռացավ, Ծառուկյանը փախավ

Ծառուկյանը չհեռացավ, Ծառուկյանը փախավ

Մարտի 5, 2015
3

Աշխարհի ամենակարճ համագումարն ավարտվեց: «Բարգավաճ Կուսակցության» արտահերթ համագումարը տևեց 10 րոպեից էլ պակաս: Նույնիսկ դժվար է...

«Սև հովազը» դարձավ բ… նապաստակ

«Սև հովազը» դարձավ բ… նապաստակ

Մարտի 3, 2015


ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ազգային, տիեզերական և սովորական խայտառակությունների մի հավաքածու էր: Մինչև Ծառուկյանի կապիտ...

ԲՀԿ-ի յոթն ու քառասունքը

ԲՀԿ-ի յոթն ու քառասունքը

Փետրվարի 24, 2015


Մարտի 10-ին կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ համագումարը: Սա այն եզակի դեպքերից է լինելու, երբ քաղաքական ուժն իր ...

Գագիկ Ծառուկյանի ամենամեծ վնասը Հայաստանին

Գագիկ Ծառուկյանի ամենամեծ վնասը Հայաստանին

Փետրվարի 22, 2015
1

Եթե մարդը հայ է և օլիգարխ, այն էլ` Ազգային ժողովի պատգամավոր, ապա ապրիորի պետք է ենթադրել, որ նրանից օգուտ լինել չի կարող, եթե...

Ծառուկյանի փրկության և պատվազրկման նրբությունները

Ծառուկյանի փրկության և պատվազրկման նրբությունները

Փետրվարի 19, 2015


Այս օրերին մամուլն ակտիվորեն քննարկում է նախագահ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մանրամասները՝ ինչ պահանջնե...

Ծառուկյանը կուսակիցներին զեկուցել է նախագահի դեմ տարած հաղթանակների մասին

Ծառուկյանը կուսակիցներին զեկուցել է նախագահի դեմ տարած հաղթանակների մասին

Փետրվարի 18, 2015
1

Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցական ակտիվի հետ է հանդիպել` բացատրություններ տալու համար, թե ինչու նա դադարեցրեց նախա...

Ծառուկյանն իրեն հանձնեց Սարգսյանի գթասրտությանը

Ծառուկյանն իրեն հանձնեց Սարգսյանի գթասրտությանը

Փետրվարի 17, 2015
4

Նախագահ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. այդ մասին հայտնում են հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ինչի մասի...

Սոված Օսկանյանը, նստած Զոհրաբյանը և ԲՀԿ-ի մանդատները

Սոված Օսկանյանը, նստած Զոհրաբյանը և ԲՀԿ-ի մանդատները

Փետրվարի 17, 2015
2

ԲՀԿ խորհրդի նիստում ընդունված վերջին որոշումը իր էքստրեմալությամբ կամ գուցե թե ոչ ադեկվատ նկարագրով սառը ցնցուղի ներգործություն...

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

Փետրվարի 17, 2015


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների համար այս գիշերը ծանր եղավ: Անընդհատ տեղեկություններ էին հաղորդվում, որ մի շարք հար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ