Սովորական խայտառակություն

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Ապրիլի 16, 2015
Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Հանրային խորհուրդը կրկին նիստ էր հրավիրել: Կրկին հարուստ էր օրակարգը, կրկին խոսքերի առատություն կար, ինչպես Պարոնյանի նկարագրած հայտնի ժողովներում, և կրկին բոլորը հասկանում էին, որ իրենց գործը միայն դա է` խոսել, մտահոգություն հայտնել ու տուն գնալ` այլևս ոչինչ չանելով այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Սակայն այս անգամ Վազգեն Մանուկյանը ծավալուն օրակարգում ընդգրկել էր մի հրատապ հարց ևս` Արաքս գետի ջրերի խնդիրը:


Ինչու՞ էր հատկապես հիմա Արաքսը դարձել օրախնդիր և ի՞նչ էր ուզում դրանով ասել Վազգեն Մանուկյանը: Թերևս մարդը որոշել էր իր լուման ներդնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով և մտածել էր, որ ինքն էլ, ի տարբերություն մյուսների, կարող է ջրի պահանջատեր դառնալ ու թշնամի երկրից մեր ջրերն ուզել:


Եվ ահա, մայր Արաքսի ափերով քայլամոլոր դեգերող Վազգեն Մանուկյանը հանգել էր այն եզրակացությանը, որ Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրերի օգտագործման և ջրամբարների կառուցման տեմպերը ոչ միայն անթույլատերլի են, այլև խիստ վիրավորական մեր ազգային արժանապատվության համար, ու որպեսզի այդ ամոթալի երևույթին վերջ դրվի, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, ինչը նշանակում է, թե կա Հայաստանի կողմից նույնպես ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն: Այս ամենից հետո Հանրային խորհուրդն արձանագրել էր, որ հակառակ դեպքում Հայաստանը մոտ ապագայում կկանգնի ջրի դեֆիցիտի առջև:


Արաքսի ջրերը տնօրինելու ցանկության մեջ որևէ վատ բան չկա: Սակայն ակնհայտ է ՀԽ-ի պահվածքի կեղծ նոտան, որը ջանում է պատկերն այնպես ներկայացնել, թե այդ ոլորտում մեր ձախողումների ողջ մեղքը Թուրքիայինն է: Պարոն Մանուկյանը հավանաբար մոռացել է, որ Հայաստանն ավանդաբար համարվում է համեմատաբար ջրառատ երկիր՝ դասվելով աշխարհում քաղցրահամ ջրերի պաշարներով «միջին չափով ապահովված» պետությունների շարքին ու շարունակում է մնալ այդպիսին: Իսկ ահա ջրի դեֆիցիտի մեղավորը ոչ թե աղբյուրները, գետերը, լճերն ու արտեզյան հորերն են (Թուրքիան էլ` ներառյալ), այլ ջրային տնտեսությունները, որոնք ինչ-որ մի մեծագույն հնարամտությամբ կարողանում են իզով-թոզով կորցնել այդ ջուրը` ստեղծելով այն վիճակը, երբ առուներն ու ջրատարերը ցամաքում են, դաշտերը մնում են անջրդի, իսկ փոխարենը աճում են վարձավճարները` հարստացնելով նրանց, ովքեր պիտի ապահովեին ջուրը, բայց չտվեցին: Մանուկյանը պիտի հիշի, որ ներկայումս մեր երկրի համայնքային բնակավայրերի գրեթե 70 տոկոսը դեռևս զրկված է խմելու ջրի կենտրոնական մատակարարումից. մոտ 900 համայնքներից միայն 350-ն են օգտվում խողովակաշարով տուն հասնող խմելու ջրից: Պիտի հիշի, ջրի տրանզիտային կորուստները, ըստ պաշտոնական տվյալներով, արդեն կազմում են մոտ 32 տոկոս, այսինքն` տարեկան ավելի քան 1 մլրդ խոր. մետր ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Ու երևի թե ճիշտ կլիներ, որ նա նախ գտներ այդ «տակով արված» միլիարդը և հետո միայն հայացքը նետեր Արաքսի պղտոր ալիքներին:







Դիտումների քանակ 4849


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանուկյանին պետք է անպետքությունը

Մանուկյանին պետք է անպետքությունը

Հուլիսի 2, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ծանր երկընտրանքի առաջ է հայտնվել: Վարչապետ Փաշինյանը օրերս առիթ է ունեցել խոսելու ՀԽ...

Իբր իրենք քիչ էին

Իբր իրենք քիչ էին

Դեկտեմբերի 8, 2017


Հայաստանում գոյություն ունի մի անհասկանալի, ոչ մեկին պետք չեկող, որևէ օգտակար բան չկատարած կառույց: Կոչվում է Հանրային խորհուրդ...

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Հոկտեմբերի 22, 2016


Նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն աննախադեպ ակտիվություն է հանդես բերում: Եթե առաջներում նա գերազանցա...

Գնացքից թռածների ժամանակը

Գնացքից թռածների ժամանակը

Ապրիլի 1, 2016


Քաղաքական ակտիվության և հատկապես նախընտրական ժամանակահատվածի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանկարծ մոռացության փոշի...

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Փետրվարի 12, 2016


Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Մոտ 10 օր առաջ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյ...

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Սեպտեմբերի 28, 2015


«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը միանշանակորեն կողմ է, որ սահմանա...

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Հունիսի 26, 2015
1

Առնետավազքը սկսվա՞ծ է: Այսպես ենթադրելու հիմքեր են տալիս Հանրային խորհրդի նիստի արդյունքները, որի օրակարգում ընդգրկված է եղել է...

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Հունիսի 16, 2015


Վազգեն Մանուկյանը գնչու չէ: Նա առայժմ հայ է ու Հանրային խորհրդի նախագահը: Բայց հայ Վազգեն Մանուկյանը լուռ է, զուսպ, վախեցած ու ...

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մարտի 2, 2015


Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը շատ անսպասելի վերցրեց ու համալրեց Հանրային խորհրդի կազմը նոր անդամներով: Ասում ենք` անսպասելի, քան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ