Միջազգային խայտառակություն

Եթե օդանավը թռչեր, ցեղասպանությունը կճանաչվե՞ր

Ապրիլի 22, 2015
Եթե օդանավը թռչեր, ցեղասպանությունը կճանաչվե՞ր

Թերևս սադրանքը ավելի լուրջ գործողություն է, այդ պատճառով էլ այն, ինչ արեցին թուրքերը Բոսնիա և Հերցոգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի նկատմամբ, նույնիսկ արժանի էլ չէ սադրանք կոչվելու: Մարդը պատրաստվել էր մեկնել Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Գնացել էր օդանավակայան, նստել էր ինքնաթիռ ու հենց այստեղ էլ պարզվել էր, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել սերբական ինքնաթիռին թռչել իր երկրի տարածքով: Բուլղարիայի Բուրգասի օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո նախագահը ստիպված վերադարձել էր Բանյա Լուկա: «Մենք 10:45-ից մինչև 15:00 սպասել ենք, իսկ հետո որոշեցինք վերադառնալ, քանի որ վրա էր հասնում մութն ու վատ եղանակը, իսկ մենք վստահ չէինք, որ թույլտվություն կլինի»,- ասել էր նա:

 

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ էլ Թուրքիան չեղյալ էր հայտարարել Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքը, որով պիտի Հայաստան ժամանեին 100-ամյակի միջոցառումներին մասնակցել ցանկացող պատվիրակության անդամները: Իսկ նման գործողություններն, ինչպես արդեն նշեցինք, սադրանք էլ չեն, այլ շարքային գյադայություն: Քաղաքականության մեջ այդպես վարվում են կամ ավանտյուրիստները, կամ անզորության մեջ հայտնվածները: Ու քանի որ թուրքերի պարագայում երկու հանգամանքն էլ լիովին հնարավոր է, այդ պատճառով նույնիսկ Միլորադ Դոդիկն առանձնապես չի վիրավորվել կատարվածից` դա անվանելով զավեշտ, իսկ ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Դա չի կարող ստվերել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերը սարսափելի հանցագործություն են իրականացրել քրիստոնյա հայերի հանդեպ: Թուրքիան չի ուզում ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդկանց սպանությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն»:


Օդային խայտառակությունը թերևս անհետևանք չմնա: Մի հրաշալի օր նախագահ Դոդիկն առիթ կունենա թուրքերին հիշեցնելու այդ ամոթալի միջադեպը: Իսկ որ եղածից Անկարան ավելի տուժեց, քանի կարող էր սպասել սերբական ինքնաթիռի բարեհաջող թռիչքից, դա արդեն կասկածից վեր է: Բոլոր կողմերից մեծ ու փոքր հարվածներ ստացող երկիրը սկսել է ինքն էլ իր ձեռքով հարվածել` ինչպես մի մազոխիստ, ով հաճույք է ստանում ինքնախարազանումից ու հիմարացել է այն աստիճան, որ սկսել է կարծել, թե ինքնաթիռների թռիչքներով է որոշվելու ցեղասպանության ճանաչումը:

 







Դիտումների քանակ 7281


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Սերբիայի մեծագույն ձեռքբերումը

Սերբիայի մեծագույն ձեռքբերումը

Հունիսի 16, 2017


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վարչապետի պաշտոնում է նշանակել 41-ամյա Անա Բրնաբիչին, որը երկրի պատմության մեջ ոչ միայն առաջ...

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Ապրիլի 29, 2017


Չեռնոգորիայի պառլամենտը որոշում է կայացրել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին: Այս որոշման առթիվ այդ երկրի նախագահ Ֆիլիպ Վույա...

Դոդի, Դոդիկ, Դոդոն, Ծառուկյան

Դոդի, Դոդիկ, Դոդոն, Ծառուկյան

Հունվարի 27, 2017


Բառերի արմատներ կան, որոնք դժբախտություն են բերում: Օրինակ, «դոդ» արմատը: Առաջին հայացքից այն անմեղ տառակապակցություն է: Սակայն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ