Ազգային խայտառակություն

Նորապսակ «երգչուհի» Էմիին մաղթում ենք չխայտառակվել

Մայիսի 2, 2015
Նորապսակ «երգչուհի» Էմիին մաղթում ենք չխայտառակվել

Shame.am-ի խմբագրակազմ


ՀՀ անկախ լրատվամիջոցներն այսօր ավետեցին, որ հրաշք է տեղի ունեցել. երկար սպասված հրաշք, անհամբեր սպասված, ազգային նպատակների իրականացմանը հավասար հրաշք: Մի խոսքով՝ երգչուհի Էմին է ամուսնացել...


Facebook-ի իր էջում նա գրել է.


«Բարի օր...
Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը՝ պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով:


Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:


Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»:


Կարելի է ապշել «հայտնի երգչուհու» համեստությամբ: Մի կողմից՝ չի նշում այդ «երջանիկի» անունը՝ պատճառաբանելով, թե, իբր, պետք է հարգել «անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»: Մյուս կողմից՝ ալամ աշխարհին տեղեկացնում է, թե ամուսնացել է, կարծես թե հայ ժողովուրդն էլ դարդուցավ չուներ, որ հետևեր նրա անձնական կյանքին, դեռ մի բան էլ փորձեր պարզել նրա ընտրյալի ինքնությունը:


Ինչևէ, երես են առել մեր դատարկ «աստղերը», փորձում են Քիմ Քարդաշյան խաղալ, այն էլ` ապաշնորհ ձևով: Սրանց թվում է, որ եթե Քիմը ուղիղ եթերում քննարկում է մոր հեշտանքի նրբությունները, ինչը, միանշանակ, ընդունելի և ըմբռնելի է ամերիկյան հասարակության համար, ապա նրանք էլ կարող են իրենց անձնական կյանքի նրբությունները փաթաթել մեզ` կարծելով, թե անհամբեր սպասում ենք դրանց: Սրանք այդպես էլ չհասկացան, որ Քիմն իրենից մի բան ներկայացնում է՝ ի տարբերություն իրենց, աղջիկը վերջը 77 մլն բաժանորդ ունի Թվիթերում։ Եվ կա՛ այնքան, որ իր անձնականով հրապարակայնորեն կիսվի ի լուր աշխարհի, ինչը չես ասի մերոնց մասին։ Դեռ Աստծուն էլ փառք տանք, որ մոր՝ Նադեժդայի հեշտանքից չի խոսում, ինչպես Քիմը։ Մի խոսքով՝ զզվելի է… և գեղցիավարի:


Ինչևէ, երջանկություն ցանկանանք «երգչուհի» Էմիին: Եվ հուսանք, որ սկեսրանց տանը գոնե չի խայտառակվի այնպես, ինչպես խայտառակվեց «Եվրատեսիլում»: Հուսանք նաև, որ այսուհետ «երգչուհին» գոնե միայն ինքն իրեն կխայտառակի, այլ ոչ թե երկիրն էլ հետը, ինչպես արեց «Եվրատեսիլում»:


Էմի ջան, Աստված հետդ, հույս ենք փայփայում, որ անուշադրության չես մատնի մեր հորդորները:







Դիտումների քանակ 18488


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Հուլիսի 3, 2018


Վախճանվել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Նրա երկրպագուները սգում են, հնչում են ցավակցության ու մխիթարանքի խոսքեր: Այս ամե...

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Մարտի 21, 2017


Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցո...

Հայկական բրենդը վտանգված էր

Հայկական բրենդը վտանգված էր

Հոկտեմբերի 3, 2016


Այս գիշերը դրամատիկ իրադարձություններով հարուստ էր ոչ միայն հայ ընտրողների ու ընտրվողների համար, ովքեր որոշում էին վաղվա Հայաստ...

Արա Աբրահամյանը և Քիմ Քարդաշյանը

Արա Աբրահամյանը և Քիմ Քարդաշյանը

Սեպտեմբերի 16, 2016


Սոցցանցերում այս օրերին լայնորեն շրջանառվում են լուսանկարներ, որոնցում պատկերված են Քիմ Քարդաշյանը և Ռուսաստանի հայերի միության...

Հայաստանի խայտառակությունը Եվրատեսիլ-2016-ում

Հայաստանի խայտառակությունը Եվրատեսիլ-2016-ում

Մայիսի 16, 2016
2

«Եվրատեսիլը» լուրջ միջոցառում չէ։ Հազիվ թե մենք դրանով հետաքրքրվեինք, եթե չլիներ հայկական ժյուրիի քվեարկության խայտառակ պատկերը...

Եվրատեսիլը նաև գենետիկական պատկանելության պայքար է ենթադրում

Եվրատեսիլը նաև գենետիկական պատկանելության պայքար է ենթադրում

Մայիսի 15, 2016


Եվրատեսիլ 2016-ի հաղթող է ճանաչվել Ջամալան Ուկրաինայից: Հաղթողի գենետիկական ծագումնաբանությունը լայն հասարակական քննարկման է ար...

«Կատյուշայից» մինչև «Իվետա»

«Կատյուշայից» մինչև «Իվետա»

Մայիսի 15, 2016


Լրագրող Արմեն Քոլոյանն առաջարկում է հայկական անօդաչու թռչող սարքերն անվանակոչել Հայաստանից Եվրատեսիլ 2016-ի մասնակից Իվետա Մուկ...

Քիլեր Նազիկը, աղոթող Քիմն ու Բաքվի լուծը

Քիլեր Նազիկը, աղոթող Քիմն ու Բաքվի լուծը

Ապրիլի 8, 2016


Ի՞նչ բան է քարոզչական պատերազմը արտակարգ իրավիճակների պայմաններում: Եթե առավել անկեղծորեն բնորոշելու լինենք այդ երևույթը, ապա ս...

Քիմ Քարդաշյանը կանդամակցի՞ Օսկանյանի կուսակցությանը

Քիմ Քարդաշյանը կանդամակցի՞ Օսկանյանի կուսակցությանը

Մարտի 16, 2016
1

Պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր մի քիչ ավելին գիտեն Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին, քան Օսկանյանն ինքը: Դրանցի...

Հղի Էմմին` ազգային հպարտություն

Հղի Էմմին` ազգային հպարտություն

Հոկտեմբերի 19, 2015


Արդեն որերորդ օրն է՝ հայկական կայքերը հեղեղված են չկայացած փոփ-աստղ և Հայաստանը Եվրատեսիլում խայտառակած Էմմիի նկարներով: Կարդու...

Մարտիրոսյանի վերարտադրություն և Քարդաշյանի կարոտ

Մարտիրոսյանի վերարտադրություն և Քարդաշյանի կարոտ

Սեպտեմբերի 14, 2015


Վաղն Ազգային ժողովում սկսվելու է Սահմանադրության նախագծի քննարկումը: Վերջին պահին հանրությունը մեկ անգամ ևս ներկա-բացակա է անցկ...

Քիմն ինչ անում է` Հրանուշի համար է անում

Քիմն ինչ անում է` Հրանուշի համար է անում

Ապրիլի 14, 2015


Քիմ Քարդաշյանի այցի մասին կխոսեն այնքան ժամանակ, մինչև որ Հայաստան կհասնի մեկ ուրիշ նշանավոր հյուր: Բայց քանի դեռ այդ թեման շրջ...

Արմեն Դարբինյանը` մեր Քիմ Քարդաշյանը

Արմեն Դարբինյանը` մեր Քիմ Քարդաշյանը

Ապրիլի 13, 2015
1

Այսօր ռեալթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի անդամների հետ մեկնեց Հայաստանից: Այս օրերի ընթացքում ինչեր ասես, ...

Բալասանյանն ու Ղուկասյանը կիսում են Քարդաշյանին

Բալասանյանն ու Ղուկասյանը կիսում են Քարդաշյանին

Ապրիլի 11, 2015


Այն, որ ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը պիտի մեկնեին Գյումրի, բոլորին էր հայտնի ու բոլորն էի...

Քիմ Քարդաշյանը Լևոն Մարտիրոսյանին տղամարդ դարձրեց և սպառնում է դառնալ ազգային աղետ

Քիմ Քարդաշյանը Լևոն Մարտիրոսյանին տղամարդ դարձրեց և սպառնում է դառնալ ազգային աղետ

Ապրիլի 10, 2015


Հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որի ամբողջ կյանքի միակ առանձնահատկությունը եղել է այն, որ КВН-շիկ Գարիկ Մարտիրոսյանի...

Քիմ, դու հայ ժողովրդի հպարտությունն ու հույսն ես

Քիմ, դու հայ ժողովրդի հպարտությունն ու հույսն ես

Ապրիլի 9, 2015
3

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ղեկավարությունը լրիվ կորցրել է կապը իրականության հետ: Եվ զբաղված է ինքնախայտառակվելով: ...

Ցնծա, հայ ժողովուրդ, պոռնոաստղ Քիմը ժամանեց

Ցնծա, հայ ժողովուրդ, պոռնոաստղ Քիմը ժամանեց

Ապրիլի 8, 2015
2

Մի քանի օր շարունակ հայ ժողովուրդը շնչում ու արտաշնչում է Քիմ Քարդաշյանի սպասումով: Լրատվական դաշտը հեղեղված է նրա մասին տարատե...

Քիմ Քարդաշյանը անհանգիստ է մոր հեշթանքով, մենք` նրա Հայաստան գալով

Քիմ Քարդաշյանը անհանգիստ է մոր հեշթանքով, մենք` նրա Հայաստան գալով

Մարտի 24, 2015
16

Ինչ-որ մի պահի հայ ազգը ձանձրացավ տաղանդներ ծնելուց և սկսեց պոռնոաստղեր արտադրել: Լավ է, որ այս ինդուստրիան Ամերիկայում ծնունդ ...

Պոլիտեխնիկի ռեկտորն ընդդեմ նամուսի, ողջամտության, քրեական օրենսգրքի և  հավաքարարների

Պոլիտեխնիկի ռեկտորն ընդդեմ նամուսի, ողջամտության, քրեական օրենսգրքի և հավաքարարների

Մարտի 9, 2015
5

Եվ ուրեմն, ի՞նչ ունենք: Ունենք սեքս-հսկա, կարելի է ասել` պոռնոաստղ ռեկտոր, Քիմ Քարդաշյանի զինակից սեքսի և պոռնոյի գծով, որը սիր...

Քիմ Քարդաշյանը` Հայաստանի ԱԳ նախարար

Քիմ Քարդաշյանը` Հայաստանի ԱԳ նախարար

Հունվարի 10, 2015
6

Օրերս System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույցներից մեկում, խոսելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ