Սովորական խայտառակություն

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Մայիսի 5, 2015
Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի առաջին մշակութային բանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ երեկոյան ազատ արձակվեց, իսկ այսօր տոնում է ազատությունը` մատաղով, խորոված-քյաբաբով և այլն: Հիշեցնենք, որ պրն Հակոբյանը մեղադրվում էր ինչ-ինչ հարկային մեքենայությունների մեջ, որոնց մասին հիշեցին այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր ցուցադրել աշխարհին իր սցենարով և ֆինանսական միջոցներով նկարահանած ֆիլմը Հայոց ցեսասպանության մասին և դրանով իսկ խայտառակել թե՛ հայերին, թե՛ պղծել Ցեղասպանությունն ու նրա զոհերին:


Իհարկե, նժդեհական իշխանությունն այլ ելք չուներ. բոլոր բանակցությունները Ճոյտի հետ ֆիլմի ապագայի մասին, բոլոր հորդորները, թե ժապավենը պետք է վառվի, մնացին անպտուղ, և պետությունը ստիպված դիմեց իր վերջին քայլին: Այս առումով հասկանալի է ղեկավարության պահվածքը, քանզի այն երկիրը փրկեց իսկական խայտառակությունից:


Բայց, մյուս կողմից, դա դատապարտելի է: Ի վերջո, ո՞վ արթնացրեց Հակոբյանի մեջ արվեստի հանդեպ այդ սերն ու հետաքրքրությունը: Միանշանակ, ՀՀ ղեկավարությունն՝ իր բարքերով: Եթե պրն Լիսկան դառնում է գիտությունների դոկտոր, Տարոնը՝ գիտնական, ինչո՞ւ մեկն էլ ֆիլմ չնկարի: Այդ մեկը հենց այսպես հարցրեց ինքն իրեն ու նկարեց, արդյունքում՝ հայտնվեց ճաղերի հետևում:


Մի խոսքով՝ Հակոբյանը չէր զբաղվի կինոդրամատուրգիայով, իսկ Լիսկան ու Տարոնն էլ` գիտությամբ, նրանք չէին պղծի արվեստն ու գիտելիքը, եթե երկրի ղեկավարությունը, երկրի էլիտա կոչվածն այս աստիճան չայլասերեր հանրային բարոյականությունն ու հանրային բարքերը: Այնպես որ՝ Հակոբյանի կալանքը և քրեական գործը նրա հետ քիչ կապ ունեն, անկախ նրանից, թե իսկապես կան պետությանը հասցված վնասի փաստեր, թե ոչ:


Ցանկանանք Հակոբ Հակոբյանին առողջություն, նաև խնդրենք, որպեսզի այսուհետ հեռու մնա թե՛ կինոարվեստից, թե՛ հոգևոր աշխարհից ընդհանրապես: Նա գործարար է, թող զբաղվի իր բիզնեսով, բազմապատկի ունեցվածքն՝ ի փառս իր բազմանդամ ընտանիքի:






Դիտումների քանակ 3043


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Դեկտեմբերի 7, 2017


Վերջին ամիսների անկառավարելի գնաճը լուրջ խնդիրներ է ստեղծել հատկապես սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների ...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Ապրիլի 15, 2017


Պարզվում է, որ եթե մարդը շուրջ 20 տարի պատգամավոր է լինում, ապա նրա մտածողության ու ընկալումների հետ ինչ-որ բան կատարվում է` ան...

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Ապրիլի 8, 2017


Մեր մեծահարուստները, որոնք ժամանակ առ ժամանակ հավակնում են դերակատարություն ունենալ քաղաքական կյանքում, շատ հաճախ ներկայանում ե...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Մարտի 8, 2016


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը որոշել է վերջակետ դնել իր կինոկարիերային: Համարելով, որ արդեն անգնահատելի ...

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Հոկտեմբերի 6, 2015


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին օլիգարխ Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ նկարելու մտահղացում ունի: Հիշեցնենք, որ Հակոբյանի առաջին կինոն...

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Հուլիսի 11, 2015


Ազատագրված Ճոյտը՝ գործարար Հակոբ Հակոբյանն այս օրերին հաճույքով պատմում է այն մասին, թե ինչպես իրեն հաջողվեց մարել հարկային պար...

Ճոյտը երազում է ցմահ նստել

Ճոյտը երազում է ցմահ նստել

Մայիսի 6, 2015


ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի վրա ազատությունը վատ անդրադարձ է ունեցել: Ընդամենը երկու օր առաջ էր, որ նրա...

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Մայիսի 1, 2015


Հայտնի է, որ Հակոբյանը որոշել էր ֆիլմ նկարահանել Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին և մանրամասն ցույց տալ, թե պատգամավորներից ով ինչ...

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ապրիլի 29, 2015


Գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին փակեցին ճաղերի ետևում այն բանի համար, որ համարձակվել էր ֆիլմ նկարահանել ցե...

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Մարտի 28, 2015


ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով դժբախտություն ունեցավ իրեն կինոբեմադրիչ երևակայել, ինչից հետո ճաղերի հետևում...

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Մարտի 21, 2015


Հայաստանից անսպասելի անհետացած, իսկ հետո Ամերիկայից նամակներ ու հրահանգներ գրող Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին գրությամբ խոստացել է...

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Փետրվարի 12, 2015
5

Պարզվում է, Ֆրանսիայում ստեղծվել է Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտե, և այդ կառույցը կոչ է անում այդ երկրի ղեկավարությանը մի...

Տարան, միլիոնը տարան…

Տարան, միլիոնը տարան…

Փետրվարի 10, 2015


Լույսը դեռ չբացված ծանր լուրը ցնցել է արվեստասեր հասարակությանը: Պարզվել է, որ ինչ-որ մարդիկ «առգրավել» են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պ...

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Փետրվարի 9, 2015


Եթե կա հիմնարկ, ուրեմն անպայման պետք է լինեն աշխատողներ: Ճոյտն ուներ հիմնարկ: Հիմնարկը զբաղված էր կինոարտադրությամբ: Հիմնարկն ո...

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Փետրվարի 5, 2015
1

Իրականացան ամենավատ սպասելիքները. իբր թե հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող, Ազգային ժողովի նախկին պատգամավո...

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Փետրվարի 3, 2015
5

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունն արդեն հասցրեց սևեռել Հայաստանի և միջազգային հանրության ուշադրությունը: Բոլոր...

Ռոման Պոլանսկի. «Մենք բոլորս Ճոյտ ենք»

Ռոման Պոլանսկի. «Մենք բոլորս Ճոյտ ենք»

Փետրվարի 3, 2015


Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին, ով անձամբ է տեսել կյանքում բանտի դառնությունը, սրտի խորին կսկիծով ու ցավով է արձագանք...

Արվեստը զոհեր է պահանջում, կամ` ինչո՞ւ նստեց պրն Ճոյտը

Արվեստը զոհեր է պահանջում, կամ` ինչո՞ւ նստեց պրն Ճոյտը

Փետրվարի 3, 2015


Բազմիցս տարբեր առիթներով գրել ենք, որ ՀՀ էլիտայի գիտական-ստեղծագործական գործունեությունը սպառնում է հային և Հայաստանին: Այն առո...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ