Սովորական խայտառակություն

Ճոյտը երազում է ցմահ նստել

Մայիսի 6, 2015
Ճոյտը երազում է ցմահ նստել

ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի վրա ազատությունը վատ անդրադարձ է ունեցել: Ընդամենը երկու օր առաջ էր, որ նրան բաց թողեցին կալանավայրից, որտեղ պատիժ էր կրում կամ  խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով, կամ էլ այն բանի համար, որ ցեղասպանության թեմաներով «հակագեղագիտական» ֆիլմ էր նկարահանել (մեղքի ընտրությունը թողնում ենք ընթերցողներին), բայց նա արդեն նոր ու վտանգավոր պլաններ է մշակում: Թե ինչով է այս բոլոր օրերի ընթացքում զբաղված եղել նրա անհանգիստ ուղեղը, հաջողվել է պարզել լրագրողներին, որոնց Ճոյտն ասել է, թե պատրաստվում է առաջիկայում դարձյալ իրեն նվիրել կինեմատոգրաֆիային և ծնունդ տալ մի նոր ֆիլմի:

 

Լսելով հենց նոր բանտից դուրս եկած Հակոբ Հակոբյանի առաջիկա ծրագրերը, նախ և առաջ կարելի է կռահել, որ Ճոյտի համար բանտախուցը եղել է այն վայրը, որն ամենամոտն է երկնքին: Ձախողված ռեժիսորը դարձել է խիստ աստվածավախ ու ընդգծված հավատացյալ: Եվ նրա նոր ֆիլմը կլինի հենց դրա մասին: «Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք ու քննարկենք, տեսնենք` ինչ կարող ենք անել»,- ասել է Հակոբյանը:

 

Թե ինչ պետք է անել՝ դա միայն Ճոյտը կիմանա: Իսկ թե ինչ կլինի նրա անելուց հետո, այս մասին երեխան էլ կարող է կռահել: Եթե եղեռնի թեման անարգելու համար նրան պատժեցին մի քանի ամսով, ապա Քրիստոսին ու հավատքին անդրադառնալը Հակոբյանին կարժենա նվազագույնը ցմահ բանտարկություն, քանզի Վատիկանն էլ ներդրում կունենա այդ գործում` Հռոմի պապի գլխավորությամբ: Սակայն ի՞նչ իմանաս, գուցե նրա ուզածն էլ դա՞ է: Եվ  գուցե հենց այնտեղ էլ նա մտահղանա իր երրորդ ֆիլմը՝ հավերժական կյանքի մասին: 







Դիտումների քանակ 3485


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Վախեցիր քո ցանկությունից

Վախեցիր քո ցանկությունից

Մայիսի 4, 2018


Վախեցիր քո ցանկություններից, դրանք կարող են իրականություն դառնալ: Այս հանրահայտ ճշմարտությունը հիմա սեփական կաշվի վրա է զգում Ա...

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Հակոբյանի քաղցած ուղեղն ու լցված ստամոքսը

Դեկտեմբերի 7, 2017


Վերջին ամիսների անկառավարելի գնաճը լուրջ խնդիրներ է ստեղծել հատկապես սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների ...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Թունելի Հակոբը սպառնալիքի երկրպագուն է

Ապրիլի 15, 2017


Պարզվում է, որ եթե մարդը շուրջ 20 տարի պատգամավոր է լինում, ապա նրա մտածողության ու ընկալումների հետ ինչ-որ բան կատարվում է` ան...

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Բարեգործները գործադուլ են հայտարարում

Ապրիլի 8, 2017


Մեր մեծահարուստները, որոնք ժամանակ առ ժամանակ հավակնում են դերակատարություն ունենալ քաղաքական կյանքում, շատ հաճախ ներկայանում ե...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Վերադարձ խաչի ու շուկայի զորությամբ

Մարտի 8, 2016


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը որոշել է վերջակետ դնել իր կինոկարիերային: Համարելով, որ արդեն անգնահատելի ...

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Ճոյտը պատրաստվում է խայտառակել 1999-ի գումարման Ազգային ժողովը

Հոկտեմբերի 6, 2015


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին օլիգարխ Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ նկարելու մտահղացում ունի: Հիշեցնենք, որ Հակոբյանի առաջին կինոն...

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Լուսավորիչ, փախիր, Ճոյտն է գալիս

Հուլիսի 11, 2015


Ազատագրված Ճոյտը՝ գործարար Հակոբ Հակոբյանն այս օրերին հաճույքով պատմում է այն մասին, թե ինչպես իրեն հաջողվեց մարել հարկային պար...

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Աշխարհի առաջին մշակութային բանտարկյալը ներված է

Մայիսի 5, 2015


Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի առաջին մշակութային բանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ երեկոյան ազատ արձակվեց, իսկ այ...

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Ճոյտը ֆիլմ կնկարի «Հիմնադիր խորհրդարանի» մասին

Մայիսի 1, 2015


Հայտնի է, որ Հակոբյանը որոշել էր ֆիլմ նկարահանել Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին և մանրամասն ցույց տալ, թե պատգամավորներից ով ինչ...

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ճոյտը բանտախուցը կկիսի՞ Րաֆֆու որդու հետ

Ապրիլի 29, 2015


Գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին փակեցին ճաղերի ետևում այն բանի համար, որ համարձակվել էր ֆիլմ նկարահանել ցե...

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Ճոյտը կդառնա՞ քաղբանտարկյալ

Մարտի 28, 2015


ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով դժբախտություն ունեցավ իրեն կինոբեմադրիչ երևակայել, ինչից հետո ճաղերի հետևում...

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Րաֆֆին ու Ճոյտը` նույն բանտախցում

Մարտի 21, 2015


Հայաստանից անսպասելի անհետացած, իսկ հետո Ամերիկայից նամակներ ու հրահանգներ գրող Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին գրությամբ խոստացել է...

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Օլանդին պարտադրում են ազատել «դերասան» Պետրոսյանին

Փետրվարի 12, 2015
5

Պարզվում է, Ֆրանսիայում ստեղծվել է Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտե, և այդ կառույցը կոչ է անում այդ երկրի ղեկավարությանը մի...

Տարան, միլիոնը տարան…

Տարան, միլիոնը տարան…

Փետրվարի 10, 2015


Լույսը դեռ չբացված ծանր լուրը ցնցել է արվեստասեր հասարակությանը: Պարզվել է, որ ինչ-որ մարդիկ «առգրավել» են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պ...

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Ճոյտի հորթերը կամ՝ շտապ Ճոյտ է պահանջվում

Փետրվարի 9, 2015


Եթե կա հիմնարկ, ուրեմն անպայման պետք է լինեն աշխատողներ: Ճոյտն ուներ հիմնարկ: Հիմնարկը զբաղված էր կինոարտադրությամբ: Հիմնարկն ո...

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Կինոռեժիսոր Հակոբյանը վերջնականապես կործանվեց

Փետրվարի 5, 2015
1

Իրականացան ամենավատ սպասելիքները. իբր թե հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող, Ազգային ժողովի նախկին պատգամավո...

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Փետրվարի 3, 2015
5

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունն արդեն հասցրեց սևեռել Հայաստանի և միջազգային հանրության ուշադրությունը: Բոլոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ