Ազգային խայտառակություն

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Մայիսի 9, 2015
Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Ծառուկ Սարգսյան


Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովրդի տարած ամենամեծ հաղթանակի օրը (այդպիսին մենք համարում ենք Մեծ հայրենականում մեր տարած հաղթանակը, որտեղ հայերի ներդրումն ահավոր մեծ էր` հենց հայը տապալեց գերմանական ոգու «բաստիոնը»` Քյոնիգսբերգը, ազատագրեց Մերձբալթյան երկրները և Արևելյան Պրուսիան), Եռաբլուրը մարդաշատ էր: Գաղտնիք չէ, որ Հայաստանում մայիսի 9-ը ավելի շատ նշվում է որպես Շուշիի ազատագրման օր, և այնտեղ են թաղված Արցախյան պատերազմում զոհվածները, այդ թվում նաև Շուշիի համար իրենց կյանքը տվածները: Եռաբլուր էր եկել նաև տիկին Գրետան՝ Վազգեն Սարգսյանի մայրը: Նա ասաց, որ եթե Վազգենը չլիներ, այս հաղթանակը չէր լինի (խոսքը Շուշիի մասին էր), հետո էլ դժգոհեց ժողովրդի ողբալի վիճակից և ասաց, թե՝ Վազգեն ջան, գլուխդ վեր հանիր, տե՛ս, թե ժողովուրդը ոնց է ապրում...


Իհարկե, տիկին Գրետան կին է, մայր, իսկ մոր համար իր զավակն ամենալավն է, անկախ նրա իսկական կերպարից: Եվ այդ առումով տիկին Գրետայի ամեն մի խոսք հասկանալի է և ըմբռնելի: Մենք խնդիր չենք տեսնում տիկին Գրետայի, ինչպեսև աշխարհի բոլոր մայրերի երբեմն տարօրինակ կարծիքների մեջ: Բայց առիթը բաց չենք թողնում, որպեսզի մեր կարծիքն էլ արտահայտենք:


Վազգեն Սարգսյանն այնքան է կապ ունեցել Շուշիի ազատագրման հետ, որքան, ասենք, Հերմինե Նաղդալյանը կամ Էդուարդ Շարմազանովը: Կամ՝ Գալուստ Սահակյանը: Այսինքն` ոչ մի կապ: Հիշեցնենք, որ այդ օրը Տեր-Պետրոսյան Լևոնն Իրանում էր և ընդհանրապես տեղյակ չէր պատրաստվող գործողության մասին, իսկ գրոհի հրահանգը տվել և ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանը: Օպերացիան ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, գրոհը չորս ուղղությամբ է իրականացվել, որոնցից երկուսի հրամանատարները եղել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը (Սյամոն): Մի խոսքով, Շուշիի ազատագրման հետ կապված՝ Վազգեն Սարգսյանի տեղեկացվածության կամ մասնակցության, կամ այլ կարգի ներգրավվածության մասին որևէ փաստ չկա` «սպարապետն» ուղղակի անտեղյակ էր:


Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ողբալի վիճակին… Պետք է ասել, որ հայ ժողովրդի բախտն իսկապես բերել է, որ դեռ այս վիճակին է: Քանզի կարող էր ուղղակի դժոխքում հայտնվել` առանց այնտեղից փախչելու որևէ ռեալ հնարավորության, որովհետև Վազգեն Սարգսյանը Հայաստանը վաղուց կդարձներ արևելյան սուլթանություն` դրա ամենացայտուն հատկանիշներով: Իսկ այսօր հայ ժողովուրդը երջանիկ է և պետք է Քոչարյանին ու Սարգսյանին երախտապատ լինի: Քանի որ ապրում է սուլթանությունից անհամեմատ ավելի լավ երկրում` արևմտյան մոդելով կառուցված մի այլասերված դեմոկրատիայի պայմաններում: Անշուշտ, սա ավելի նախընտրելի է բոլորիս համար, քան այն, ինչ ուզում էր մեր գլխին բերել Վազգեն Սարգսյանը:


Աստված հայերին է՛լ բեթարից ազատի, հայերն էլ միշտ ունակ լինեն բավարարվել եղածով և Աստծուց կրակ չուզեն` գիտակցելով իրենց կարողություններն ու հնարավորությունները պետական շինարարության մեջ: Ողորմի տանք Վազգեն Սարգսյանի կողքի ննջեցյալներին և Մեծ հայրենականի բոլոր հայ նահատակներին ու հերոսներին: Ամեն:






Դիտումների քանակ 10478


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Հոկտեմբերի 27, 2015


Հոկտեմբերի 27-ին ամեն ոք իր պարտքն է համարում խոսել անմեղ զոհերի, հանցանքի չբացահայտվելու, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ...

Գալուստը վտանգավոր է դառնում

Գալուստը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 27, 2015


Փաստորեն, Սահակյանն առանց հասկանալու կամ միտումնավոր դեմ է դուրս գալիս Սերժ Սարգսյանին: Նա ասում է, թե` չեմ հավատում քեզ ու քո ...

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Հոկտեմբերի 27, 2015
9

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 16 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց. մի խումբ զինված անձանց կողմից Ազգային ժողովում սպանվեցին Վազգեն...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Սեպտեմբերի 20, 2015


Երբեմն Հայաստանն իր քաղաքացիների համար կարող է վերածվել դժոխքի: Դա լինում է այն ժամանակ, երբ երկրի ղեկավարության մեջ ցանկությու...

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սեպտեմբերի 19, 2015


Վազգեն Սարգսյանի մեդալով նորմալ մարդուն պարգևատրելը վիրավորանք է: Հավանաբար, գիտակցելով հենց այս ճշմարտությունը, իմաստուն նախար...

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

Հունիսի 25, 2015
19

Մարդասպան և բռնարար, «կլուչնիկ» և թալանչի, դահիճ և վիժվածք, երեխա առևանգող և աշխարհի ամենավերջին կեղտ, բայց ամենակարևորը` սպարա...

Անավարտ ռոմանտիկ պատմություն «սպարապետի» ծննդյան օրվա առթիվ

Անավարտ ռոմանտիկ պատմություն «սպարապետի» ծննդյան օրվա առթիվ

Մարտի 5, 2015
4

Այսօր «սպարապետ» Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ըստ մեզ` սա ողբալի օր է հայ ժողովրդի համար, քանզի «սպարապետը» այն փորձանքը չբե...

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Փետրվարի 22, 2015


Ազգովի խայտառակվեց գլխավոր դատախազը. սկզբում ասաց, թե Պերմյակովին մեզ տալը քննարկման ենթակա չէ, այնուհետև տղամարդու խոսք տվեց, ...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Վազգենի գործն անմահ է, վնասը՝ անհաղթահարելի

Վազգենի գործն անմահ է, վնասը՝ անհաղթահարելի

Փետրվարի 2, 2015
26

Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հերթական սպանությունը տեղի ունեցավ. մի խումբ կուրսանտներ ծեծել, սպա...

Հայ Առաքելական եկեղեցուն մնացել են հաշված տարիներ

Հայ Առաքելական եկեղեցուն մնացել են հաշված տարիներ

Հունվարի 25, 2015


Պատրիարք Կիրիլը պարբերաբար հայտնվում է ռուսական «լիբերալ» մամուլի հարվածների ներքո: Հունվարի 22-ին Կիրիլը ելույթ էր ունեցել Պետ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ