Ազգային խայտառակություն

Կեցցե՛ Լիսկան` ՀՀ իշխանության դեմքը, ուռա՜

Մայիսի 15, 2015
Կեցցե՛ Լիսկան` ՀՀ իշխանության դեմքը, ուռա՜

ՀԱԿ և Լևոն Տեր-Պետրոսյանի ամենասիրած դեմքերը` Զուրաբյան Լյովիկն ու Մանուկյան Արամը, այսօր կրկին խոսեցին ռեժիմի այլանդակություններից: Թիրախը պրն Լիսկան էր, և Արամ Մանուկյանն իմաստնաբար ասաց, թե «Լիսկան այս իշխանության դեմքն է»:


Վաղուց է հայտնի, որ ճշմարտությունը ամեն մեկի արտասանելիքը չէ, այն հնչեցնելու համար մարդ իրենից ինչ-որ բան պետք է ներկայացնի: Օրինակ, չի կարող պեդոֆիլ տերտերը կուսություն քարոզել, իսկ մարդակեր Ջհանգիրյանը` մարդասիրություն, թեպետ և՛ կուսությունը, և՛ մարդասիրությունը վատ բան չեն: Արամ Մանուկյանի կյանքի միակ արժանիքն այն է, որ կրում է հայտնի դաշնակի անունը, ինչի պատճառով նրան բախտ վիճակվեց հրապարակավ ընթերցել Հայաստանի անկախության հռչակագիրը: Դե, իսկ Զուրաբյան Լյովիկի արժանիքները մի քիչ շատ են, բայց ավելի լավ է չխոսել դրանց մասին:


Եվ երբ նայում ես սրանց դեմքերին, լսում սրանց արտահայտած մտքերը, գալիս ես այն եզրակացության, որ Հայաստանը սրանց հեռանալով, իրոք, լուրջ առաջընթաց ապրեց: Եթե այսօր Լիսկայի տան մոտ գողականների են սպանում, կամ նրա տղան մարդ է ծեծում, որքան է այս ամենը հեռու նրանից, ինչ տեղի էր ունենում Տեր-Պետրոսյանի ժամանակ: Որքան երջանիկ պետք է լինի հայ ժողովուրդը, որ չկա այսօր Վանո Սիրադեղյան, իսկ նրա բանդան նստած է, չկա Վազգեն Սարգսյան, չկա Մուշեղ Սաղաթելյան, չկան այլ մարդակերներ, իսկ որևէ մեկն այսօր Օպերայի սրճարաններն ավտոմատով չի հաճախում: Բա էլ կրա՞կ ենք ուզում Աստծուց:


Անհամեմատելի է այսօրվա Հայաստանն այն բանդիտա-գողական-ֆիդայական-մտավորական խայտառակության հետ, որից մենք վերջնականապես փրկվեցինք 1999թ.` վերջին մոհիկան սպարապետ Վազգենի կյանքից հեռանալով: Եթե Լիսկան է այսօրվա իշխանության դեմքը, ապա նրանց իշխանության դեմքերն ուղղակի սարսափելի էին, և առնվազն անբարոյականություն է նրանց համեմատել մի խեղճուկրակ Լիսկայի հետ: Եվ ուրեմն, կեցցե՛ Լիսկան, կեցցե՛ Հայաստանի և նրա իշխանության դեմքը: Լավ է այսպես մնա, քան վերադառնանք մարդակերության խավար դարաշրջան:

 

 







Դիտումների քանակ 4300


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Հունվարի 29, 2018


ՀԱԿ կուսակցության կարկառուն դեմքերից մեկը` Լևոն Զուրաբյանն այսքան ամիսներ հետո էլ ոչ մի գնով չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն ...

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Դեկտեմբերի 11, 2017


«Ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց մարգարե լինել և կանխատեսել, թե ինչ կլինի»: Այս խոսքերի հեղինակը ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն...

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Նոյեմբերի 29, 2017


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին մեր երկրում, հավանաբար, նոր մարդ է և այնքան էլ հստակ չի կողմնորոշվ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Ապրիլի 25, 2017


Սահմանադրական դատարանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և այդ պատասխանատ...

Զուրաբյանը տնավորվել է դեսպանատանը

Զուրաբյանը տնավորվել է դեսպանատանը

Ապրիլի 17, 2017


Հինգ օր առաջ էր, երբ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Միացյալ Թագավորությա...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Մի տիկնոջ խորհուրդը Զուրաբյանին

Մի տիկնոջ խորհուրդը Զուրաբյանին

Ապրիլի 12, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Մի...

Ընդդիմության ամոթի նախապայմանը

Ընդդիմության ամոթի նախապայմանը

Ապրիլի 10, 2017


Ծանոթ իրավիճակ է, երբ պարտվածները չեն սիրում հաղթողներին: Սակայն հայաստանյան ընդդիմությունն իր համակրանքների ու հակակրանքների ա...

Կատարյալ ՀԱԿ-ի անկատար պահանջը

Կատարյալ ՀԱԿ-ի անկատար պահանջը

Ապրիլի 7, 2017


Սպասվում էր, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերից գոնե Կոնգրես- ՀԺԿ դաշինքը այլևս ոչինչ չէր ա...

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Մարտի 2, 2017


Ազգային ժողովը բաղկացած է մարդկային տարբեր տեսակներից: Կան ինտելիգենտներ, գողականներ, բռի չոբաններ, մտածելու ունակությունից զու...

Ադրբեջանցիները ծանոթ են ՀՀԿ-ի ցուցակին

Ադրբեջանցիները ծանոթ են ՀՀԿ-ի ցուցակին

Փետրվարի 28, 2017


Այսօր խորհրդարանում գրեթե քարոզարշավ էր: Հատկապես ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորները մեկը մյուսի ետևից հանդես էին բերո...

Ստերի տոպրակը բացված է

Ստերի տոպրակը բացված է

Հունվարի 23, 2017


Նախընտրական շրջանի ամենագլխավոր առանձնահատկությունը եղել և մնում է ընտրողներին կեղծ խոստումներով կերակրելը: Դա բոլորն են անում`...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ