Տիեզերական խայտառակություն

Ամենայն Հայոց կաթողիկոսին Աստված պատժում է դուստրով

Մայիսի 20, 2015
Ամենայն Հայոց կաթողիկոսին Աստված պատժում է դուստրով

Քոչար Օսկանյան


Մեզանից յուրաքանչյուրն իր անձի համար պետք է հաշիվ տա Աստծուն: Սրանք Աստվածաշնչից մեջբերված բառեր են: Պարզից պարզ է, ավելի պարզ չի լինում: Աստծուն հաշիվ են տալիս թե՛ երկրային, թե՛ երկնային կյանքում: Այս ճշմարտությունը պետք է իմանան բոլորը, առավելևս՝ հոգևոր կյանքով ապրողները: Աստված, ամեն դեպքում, կընդունի հաշիվը և կորոշի հաշիվ տվողի ապագան: Խնդիրն այն է, թե որտեղ է պատժվելու հաշիվ չհանձնածը՝ երկրայի՞ն, թե՞ երկնային կյանքում: Դա էլ է Աստծո ձեռքին: Փա՜ռք Աստծուն:


Այս պատմությունը հոգևոր մարդու մասին է: Համենայնդեպս, զբաղեցրած դիրքից ելնելով՝ նա պարտադրված է հոգևոր լինել:


Ի տարբերություն հռոմեակաթոլիկ եկեղեցու, Հայ Առաքելական սուրբ եկեղեցում քահանայության երկու տեսակ կա՝ ամուսնացյալ քահանայություն և կուսակրոնություն, սակայն միայն կուսակրոն քահանան՝ աբեղան կարող է վարդապետ, եպիսկոպոս կամ կաթողիկոս դառնալ: Կուսակրոնության` որպես ֆիզիկական երևույթի մասին խոսելն ավելորդ է, քանզի պարզ է, որ հոգևոր կյանքի այդ ձևաչափն ընտրած անձնավորությունն իրեն զրկում է որոշ հաճույքներից: Ստացվում է, որ ելնելով եկեղեցական աստիճանից՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է կուսակրոն լինի: Ավելին, մինչև կաթողիկոսի աստիճանին հասնելը նա պետք է վարեր ճգնավորի և անապատաբնակի կյանք: Մեր իրականության մեջ կաթողիկոսը համարվում է Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդը:


1999 թվականից Ամենայն Հայոց կաթողիկոսն է Գարեգին Բ Ներսիսյանը: Նրա պաշտոնավարումն այնքան էլ հարթ չի անցնում, և նա հաճախ հայտնվում է այս կամ այն սկանդալի կիզակետում: Նա իր վարքով և բարքով նման չէ ոչ Թադևոսին, ոչ Բարդուղիմեոսին, ոչ էլ, առավելևս, Գրիգոր Լուսավորչին: Դրա մասին համառորեն ազդարարում է հայաստանյան մամուլը: Իհարկե, հիշատակված եռյակի գործունեության տարիներին չկար ձևավորված և կայացած մեդիադաշտ, որի շնորհիվ հնարավոր լիներ մինչև վերջ պարզել նրանց էությունը, սակայն դարերի խորքից մեզ հասած փաստերը խոսում են այն մասին, որ նրանցից յուրաքանչյուրին Գարեգին Բ-ի հետ համեմատելը մեղք է: Հնարավոր է՝ նույնիսկ մահացու մեղք:


2012թ. որոշ քահանաներ փորձում էին Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնանկության գործընթաց սկսել (http://topnews.mediamall.am/?id=44491): Ըստ քահանաների` պաշտոնանկության պատճառներից էր այն, որ Գարեգին Բ-ն ունի ընտանիք՝ կին և դուստրեր: Ըստ քահանաների՝ կաթողիկոսի դուստրերը չափահաս են և անգամ ամուսնացած: Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին հայտնի դարձավ դուստրերից մեկը (http://hraparak.am/?p=76213&l=am/isk+katoxikosi+dster+koshiki+chapy+dzez+chi+hetaqrqrum)՝ Խաթուն Կտրիճի Գրիգորյանց, որի անվան հետ է կապվում Սարյան փողոցում գտնվող դեղատունը, և որը բնակվում է Մաշտոցի 20, 20 հասցեում: Հավատարիմ մնալով այն սկզբունքին, ըստ որի՝ յուրաքանչյուրն իր անձի համար պետք է հաշիվ տա Աստծուն, մենք միայն փաստում ենք, որ ի սկզբանե ճգնավորի և անապատաբնակի կյանքով ապրելու պարտավորություն ստանձնած կուսակրոն անձնավորությունը 06.12.1981թ. դուստր է ունեցել: Մենք չէ, որ դատում ենք: Սա ուղղակի փաստ է Աստծուն ներկայացվող հաշվից: Ի դեպ, փաստ է այն պատճառով, որ հրապարակայնորեն չի հերքվել ոչ կաթողիկոսի, ոչ էլ Խաթուն Կտրիճի Գրիգորյանցի կողմից՝ այդպիսով իսկ ստանալով դե-յուրե կարգավիճակ: Համոզված ենք, որ հաշիվ տալու ժամանակ Աստված ամեն ինչ իր տեղը կդնի: Սակայն արի ու տես, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում անգամ մինչև հաշիվ տալը. Ամենայն Հայոց կաթողիկոսի դուստրը՝ Խաթունը, սատանայապաշտական նախասիրություններ ունի և չի հավատում Աստծո գոյությանը: Դրանում հեշտ է համոզվել՝ այցելելով Խաթուն Գրիգորյանցի ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/khatun.grigoryants?fref=ts) և ուսումնասիրելով այն նախասիրությունները, որոնցով նա կիսվել է ընկերների հետ կամ էլ հավանության արժանացրել իր հետաքրքրությունների շրջանակը մատնանշող էջերը:


Խաթունի ֆեյսբուքյան էջից պարզում ենք, որ նա ընկել է հոգեբանության հորձանուտը և խորապես ուսումնասիրում է հայտնի գրող Կառլոս Կաստանեդայի ստեղծագործությունների հերոս՝ Կենտրոնական Ամերիկայի յուկի ցեղի կախարդ Դոն Խուանի փիլիսոփայությունը և շատ անգամ ընտրում է այդ պերսոնաժի ասացվածքները՝ դրանք դարձնելով սեփական կյանքի ուղեցույց: Իհարկե, Կաստանեդան իր ստեղծագործություններում Դոն Խուանին ներկայացնում է իբրև իմաստուն կախարդ, սակայն քրիստոնեությունը չի ընդունում կախարդությունը՝ անկախ իմաստության աստիճանից: Կաթողիկոսի դստերը դուր են գալիս այն ֆիլմերը, որոնք ստիպում են ունկնդրին կասկածել իրականությանը: Դա ևս տարօրինակ է, քանզի եթե կասկածում ես, ուրեմն անկատար ես, իսկ կատարելությունը ձեռք է բերվում միայն Աստծո նկատմամբ հավատքով: Այլ ձևաչափ քրիստոնեությունը չի ճանաչում: Խաթունը ժամանակ է տրամադրում կախարդների մասին ֆիլմերի դիտմանը: Նրա նախասիրությունների մեջ է նաև ֆանտաստիկ ժանրը: Գրքերից կաթողիկոսի ժառանգը նախընտրում է արևելյան փիլիսոփայական ստեղծագործությունները, օրինակ՝ Գերման Գեսեի «Սիդհարտհա»-ն կամ Ֆեն Շույի գաղտնիքները: Նա սիրում է Զիգմունդ Ֆրեյդից մեջբերումներ անել, օրինակ՝ «եթե դու ներել ես մարդուն ամեն ինչ, ուրեմն նրա հետ ամեն ինչ վերջացած է»: Սա, իհարկե, լուրջ փիլիսոփայություն է, սակայն անընդունելի է քրիստոնեության մեջ: Ներել, դարձի բերել՝ սրանք են Քրիստոսի ուսմունքի հիմքերը, որոնց դեմ է արտահայտվում Ամենայն Հայոց կաթողիկոսի դուստրը: Նրա ֆեյսբուքյան էջը ողողված է սատանայանման կատուների և կենդանիների աչքերի լուսանկարներով: Կատուն շատերի կողմից ընկալվում է սատանայապաշտության խորհրդանիշ: Էջից երևում է, որ մեր հերոսուհին բժիշկ է, ռուսախոս է և ունի 85 համացանցային ընկեր: Նա ոչինչ չի նշել իր անձնական կյանքից՝ տարատեսակ մտորումների տեղիք տալով:


Ուսումնասիրելով Խաթուն Կտրիճովնայի ֆեյսբուքյան էջը՝ հանգում ենք այն եզրակացության, որ էջատերը ոչ միայն քրիստոնյա չէ, այլև կան բոլոր հիմքերը ենթադրելու, թե նա հակաքրիստոնյա է: Այսպիսով, Ամենայն Հայոց կաթողիկոսն Աստծուն արդեն հաշիվ է տալիս՝ դստերը տեսնելով սատանայի կապանքներում:


Հետգրություն


Ամենևին չենք ուզում մեղադրել Խաթուն Կտրիճովնային, նա ընդամենը իր ծնողի զոհն է, նա Բարձրյալի պատժի արդյունքն է: Եթե հեռուն գնանք, ապա կասենք, որ նա Վազգեն Սարգսյանի զոհն է, որը նրա հորը դարձրեց կաթողիկոս: Նա, կարծում ենք, բացարձակ անմեղ է… գոնե այն պատճառով, որ պատժվում է մեկ ուրիշի մեղքերի համար:

 







Դիտումների քանակ 30029


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանում այսօր տոն չէ

Հայաստանում այսօր տոն չէ

Ապրիլի 7, 2018


Այսօր առողջության համաշխարհային օրն է: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տա...

Էջմիածնի գանձերը ծախո՞ւ են

Էջմիածնի գանձերը ծախո՞ւ են

Սեպտեմբերի 13, 2016


Դափ-դատարկ գանձարան ունեցող երկրում ի վերջո գալիս է մի պահ, երբ հնարավոր ամեն բան հանվում է վաճառքի: Այդ պատճառով էլ միանգամայն...

Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Մարտի 24, 2016
21

Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դուստր ունի, այլևս անհերքելի փաստ է: Մեր և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում Խաթուն Կտ...

Կաթողիկոսին գաղտնազերծեցին

Կաթողիկոսին գաղտնազերծեցին

Փետրվարի 9, 2016


Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ), ըստ hetq-ի, հաջողվել է գաղտնազերծել շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ...

Կաթողիկոսը ցոփ ու շվայտ չէ, գուցե լկտի՞ է

Կաթողիկոսը ցոփ ու շվայտ չէ, գուցե լկտի՞ է

Հունվարի 28, 2016


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր պարտքն է համարում աշխարհիկ առաջնորդների հետ մասնակցել տարբեր միջոցառումների, և այսօ...

Կաթողիկոսը համաձայն չէ Վարդանիկի հետ

Կաթողիկոսը համաձայն չէ Վարդանիկի հետ

Հունվարի 19, 2016
1

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երկրի քաղաքական էլիտայի մասնակցությամբ ծննդյան տոն նշեց, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյ...

Կաթողիկոսը հողեր է զավթում

Կաթողիկոսը հողեր է զավթում

Հունվարի 13, 2016


Արդեն մի քանի տարի շարունակ Հայ Առաքելական եկեղեցին զանազան պատրվակներով ու հիմնավորումներով պետությունից տարածքներ է վերցնում,...

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Դեկտեմբերի 6, 2015


1981թ. դեկտեմբերի 6-ին կամ 34 տարի առաջ այս օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգն...

Փրկենք կաթողիկոսին ռուս հարկադիրներից

Փրկենք կաթողիկոսին ռուս հարկադիրներից

Նոյեմբերի 27, 2015


Մեծ հաշվով այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընտանիք և դուստրեր ունի, իր և Աստծո միջև պարզելու հարց է: Այս պարագայում...

Կաթողիկոսի տանը կռիվ է ընկել

Կաթողիկոսի տանը կռիվ է ընկել

Նոյեմբերի 18, 2015


Ներկայացնելով կաթողիկոսի դստեր կերպարը և արդիական քաղաքական դիրքորոշումները՝ կանգնեցինք երկընտրանքի առջև. սահմանադրության նոր ն...

Գարեգին Երկրորդն այլևս կաթողիկոս չէ

Գարեգին Երկրորդն այլևս կաթողիկոս չէ

Նոյեմբերի 17, 2015
13

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսիսյանի կատարած զանազան խախտումների մասին գրվածներն ու ասվածները երկրեերկինք են հասնում։ Ե...

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Նոյեմբերի 11, 2015
15

Հոգևոր առաջնորդը պետք է կուսակրոն լինի, իսկ եկեղեցին՝ պետությունից անջատ: Հայաստանում այդպես չէ: Հոգևոր այրերն ակտիվ մասնակցում...

Կաթողիկոսը գերեզմաններ է քանդում

Կաթողիկոսը գերեզմաններ է քանդում

Հոկտեմբերի 1, 2015
12

Կաթողիկոս ենք ասել, կաթողիկոս… Սրա նման մի քանիսին ունենանք, էլ մեզ ոչ թշնամի է պետք, ոչ դուշման. սրանք կանեն նրանց փոխարեն բոլ...

Գարեգին և Նուրհան. կոմերսանտների պայքար

Գարեգին և Նուրհան. կոմերսանտների պայքար

Սեպտեմբերի 28, 2015


Բայց պետք է փաստել, որ՝ ա. մեր հայ տերտերը տարիներ շարունակ դոմփել է աշխարհի կենտրոն Նյու Յորքի լեգենդար քաղաքապետին՝ հպարտությ...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կաթողիկոսի հերոսը

Կաթողիկոսի հերոսը

Սեպտեմբերի 5, 2015
2

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես Ամենայն Հայոց կաթող...

Հայրապետ և ծայրապետ. դրախտի ու դժոխքի միջև

Հայրապետ և ծայրապետ. դրախտի ու դժոխքի միջև

Հուլիսի 18, 2015


Թեպետ հնարավոր է, որ վարչապետի մոտ այսօր գնալով պրն վեհափառը լրիվ այլ հարցեր է լուծել: Ասենք, իր առևտրային հարցերը, քանի որ նա ...

Կաթողիկոսը վարկաբեկել է վարչապետի որդուն

Կաթողիկոսը վարկաբեկել է վարչապետի որդուն

Հուլիսի 17, 2015
1

Դեռ գոյություն ունեն որոշ հոգևորականներ և հավատացյալներ, որոնք մեծ աղմուկ են բարձրացնում, երբ կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեի...

Վանքերը՝ տերտերների մասնավոր սեփականություն

Վանքերը՝ տերտերների մասնավոր սեփականություն

Հուլիսի 14, 2015
1

Վարդավառն անցավ, տպավորությունները մնացին: Անջնջելի տպավորություններ: Անջնջելի՝ նաև վատ իմաստով: Օրինակ, այդպես մտածելու իրավու...

Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է կյանքից հեռանալ երկրորդ անգամ

Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է կյանքից հեռանալ երկրորդ անգամ

Հունիսի 25, 2015
5

Հայ Առաքելական եկեղեցու Մայր աթոռը այս տարվա մեջ երկրորդ անգամ կարող է թափուր մնալ։ Հիշեցնենք, որ դա առաջին անգամ տեղի ունեցավ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ