Ազգային խայտառակություն

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Մայիսի 25, 2015
Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի մասին որոշ դեպքերում կարելի է ասել, որ նրա ձայնը տաք տեղից է գալիս: Սակայն երբեմն այդ ջերմության աստիճանն այնքան է բարձրանում, որ ռուսաստանաբնակ գործարարը սկսում է անհասկանալի մտքեր ու թեզեր առաջ քաշել: Այս իմաստով հայաստանցու համար առնվազն տարօրինակ պիտի լինի լսել` ինչպես է բարերար ձևացող բիզնեսմենն ասում, թե ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ կրթություն ստանալու համար հայ երիտասարդները մեկնում են արտերկիր և այնտեղ բնակություն հաստատում:

 

Մինչև այս պահը բոլոր այն համոզմանն էին, որ գնալն ու մնալը վատ է: Դրան Հայաստանում ասում են արտագաղթ, ասում էին ուղեղների հոսք, ասում են ամայացող երկիր: Սակայն Վարդանյանի համար և բառեր են ուրիշ, և մոտեցումները: Ու եթե ինչ-որ մեկը սխալվում ու հարցնում է նրա կարծիքը, աշխարհի ամենաբանիմաց գործարարը պատասխանում է. «Դուք հարցն այնպիսի մարդու եք տալիս, որը 17 տարեկանում դուրս է եկել Հայաստանից, գնացել է Ռուսաստան: Վատ բան չեմ տեսնում դրա մեջ, կարևորը՝ մարդ հաջողության հասնի ու չմոռանա, որ ինքը հայ է: Լավ կրթություն ստանալը անպայման չի, որ մեր երկրում լինի: Մարդիկ կարող են սովորել այլ երկրում, հետո փորձեն իրենց փորձը հետ բերել»:


Ռուբեն Վարդանյանը ոչ մի խոսք չի ասում այն մասին, թե ինչ պատճառով ինքը հեռացավ երկրից և այդ ինչպե՞ս է, որ հակառակ իր խորհրդին, ինքն անձամբ իր փորձը ետ չբերեց Հայաստան: Փոխարենը շրջանառու է դարձնում մի միտք, որն իր խորքում վտանգավոր շերտեր ունի: Նրա կարծիքով, ամենևին պարտադիր չի, որ մեր երկրում լավ կրթություն լինի: Եթե հետևենք նրա այս տրամաբանությանը, ապա կարող ենք նաև ասել, թե անպայման չի, որ մեր երկրում առողջապահությունը լավը լինի, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը լավը լինեն, թող մշակույթն էլ վատ լինի, մեկ է, դրսում Սարոյան- Ազնավուր ունենք, լրիվ հերիք է: Ու ընդհանրապես, կարելի է ոչ մի բան էլ լավ չանել, չէ՞ որ դրսում դրանք կան, չէ՞ որ տնվորի ու գաղթականի հոգեբանությամբ Ռուբեն Վարդանյանների համար հայրենիքը այն է, որտեղ իրենք կուշտ են ,և հայ երիտասարդներն էլ կարող են հետևել իրենց օրինակին՝ գնալ ու ետ չգալ, ներսում չստեղծել որևէ լավ բան, քանի որ դրսում արդեն կա լավագույնը:


Ըստ էության, ոչ ոք դեմ չէ, որ մեր հայրենակիցները դրսում հաջողության հասնեն: Միայն նկատենք, որ օտար երկրներում հաջողակ դարձած մարդկանցի մի մասը չափազանց վատ խորհրդատու է սեփական երկրի համար: Եվ ուրեմն, հարազատ հայրենակիցներ, բարի եղեք, վայելեք ձեզ բաժին ընկած բարվոք կյանքը և հնարավորինս լուռ մնացեք: Ինչպես որ դուք եք այդտեղ կուշտ, այնպես էլ մենք ենք այստեղ կշտացած… ձեր խորհուրդներից:






Դիտումների քանակ 17293


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Մայիսի 29, 2017


Հայ ժողովրդի ամենավտանգավոր արտադրանքներից մեկը` Վարդանյան Ռուբենը, որն «Ավրորա» մրցանակաբաշխություն է հորինել Հայաստանում, պար...

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Դեկտեմբերի 6, 2016


Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի ամենավտանգավոր զավակներից մեկն է` նա ինտելիգենտ է ներկայանում, բայց նրա տված վնասը չի համեմատվի ...

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Դեկտեմբերի 4, 2016


Շատ է գրվել այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը ինչ-որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ որոշել է հայ ժողովրդին զրկել Սևանից և Ջերմ...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Սեպտեմբերի 27, 2016


Գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին տարիներին սկսել է հաճախ վերհիշել Հայաստանը (առաջներում այդպես չէր): Մեծ-մեծ նախագծեր է իրական...

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Հունիսի 30, 2016


Այսօրվա ընդհանուր լրահոսից երկու դրվագներ անմիջապես ուշադրություն են գրավում: Առաջինը կապված է «Հայ կանանց ճակատի» ներկայացուցի...

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ապրիլի 25, 2016
232

Շնորհավորենք Ռուբեն Վարդանյանին նրա հաջողությունների համար պատմական հայրենիքում: Ցանկանանք նրան նորանոր ֆոտոսեսիաներ արքայազն Չ...

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Հունվարի 29, 2016
2

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում խոշոր ներդրումներ կատարելուց հետո իրեն ներշնչել է, որ արդեն բոլոր իրավ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ