Սովորական խայտառակություն

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Մայիսի 27, 2015
Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջապես գտել է աչքի ընկնելու ճանապարհը: Եթե չես կարող մարդկանց զարմացնել լավ աշխատանքով, ապա նրանց զարմանք պատճառիր մեկ այլ արարքով: Իսկ Ջավադյանի համար այդպիսի արարք կարող է լինել բանկի միջոցները քամուն տալը: Այս հարցում նա իրոք անգերազանցելի է: Եվ մոտեցումներն էլ այնքան յուրահատուկ են, որ չէին կարող չշարժել պատգամավորների հետաքրքրությունը: Օրինակ, ինչպե՞ս կարող էր անուշադրության մատնվել այն փաստը, որ ԿԲ-ը 27 մլն դրամ ծախսել է մասնագիտական գրականության ձեռքբերման, 39 մլն դրամ` կապի միջոցների, 98 մլն դրամ տնտեսական նյութերի ու արագամաշ առարկաների դուրսգրման համար: 164 միլիոն դրամ լողում է անհայտ ու անհասկանալի ուղղություններով, դրանց հիմնավորման ձևակերպումները փաստացի ոչինչ չեն ասում, և միայն Ջավադյանը դրանց առնչությամբ կարող է խաղաղ ու անտարբեր հայացքով ասել, թե իբր ներկայացված թվերը շատ չեն:


Անշուշտ, եթե ԿԲ նախագահը այդ վճարումները սեփական գրպանից կատարեր, կզգար շատի ու քչի էական տարբերությունը: Բայց քանի որ փողերն իրենը չեն և ոչ էլ դրանք արդար քրտինքով են վաստակվել, ապա ի՞նչն է խանգարում տնօրինել ազատ ու անկաշկանդ, հատկապես որ բացատրության համար շատ հարմար փատարկներ կան: Մի դեպքում` կարելի է պնդել, որ 27 միլիոնի գրականություն և ամսագրեր են գնվել, քանի որ այդ գրքերը ոչ մի կայքում հնարավոր չէ գտնել: Մեկ այլ դեպքում` կարելի է բացատրել, որ միջազգային կապուղիներից օգտվելու համար է անհետացել 39 միլիոնը: Իսկ ահա 98 միլիոնի ճակատագիրն ամենազարմանահրաշն է, այնքան ապշեցուցիչ, որ պատգամավորներից մեկը նույնիսկ չդիմացավ ու բացականչեց. «Թուղթ ու գրիչ ձեռքբերելու համար ինչպե՞ս կարելի է 98 մլն դրամ ծախսել»:


Բայց պարզվում է, որ կարելի է: Նման դեպքերի համար հոգեբանները շատ հետաքրքիր մասնագիտական դիտարկումներ ունեն: Նրանք պարզել են, որ եթե մարդն իր մանկության տարիներին զրկված է լինում որևէ բանից, ապա հետագա կյանքում այդ բացը ջանում է լրացնել ամեն գնով և նույնիսկ աներևակայելի քանակությամբ: Այստեղից կարելի է ենթադրել, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շատ ծանր մանկություն է ապրել և երեխա ժամանակ չի ունեցել գունավոր մատիտներ ու նկարչական ալբոմներ: Իսկ հիմա, հենց որ նա որևէ խանութում թուղթ ու մատիտ է տեսնում, անմիջապես գնում է դրանք՝ չխնայելով ոչինչ:


Իսկ այս հատկանշական դեպքը մեզ հուշում է, որ պաշտոնյաներ նշանակելիս հետայսու անհրաժեշտ է ուսումնասիրել նրանց կյանքը վաղ տարիքում՝ հասկանալու համար, թե դրա հետևանքնները ի՞նչ կարժենան պետությանը: Եվ անհրաժեշտ է ուսումնասիրել նրանց կայացման փուլը և պարզել, թե ով է եղել նրանց հոգևոր ուսուցիչը: Ասենք, Ջավադյանի դեպքում գործ ունենք Տիգրան Սարգսյանի հետ` մարդու, ով կարող է շատ կիրթ ձևով թալանել մի գերդաստան և ցանկացած պետական բյուջե, արդարացնել ամենաախմախ ծախսը, ընդհուպ մինչև կովերի համար նախատեսված դասախոսությունները և Մոզամբիկից ծիրանի մսնագետ հրավիրելը:


Դժբախտ տղա է Ջավադյան Արթուրը… Ուսուցիչը` Տիգրան Սարգսյան, տեղակալը` Ներսես Երիցյան: Ոնց է էս տղան քաշում այս լուծը...







Դիտումների քանակ 26254


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Հունվարի 23, 2018


Հայաստանում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես, սննդամթերիքի թանկացման թեման ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև ս...

Ջավադյանը խաբում է ու խաբում

Ջավադյանը խաբում է ու խաբում

Նոյեմբերի 14, 2017


Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենս...

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Նոյեմբերի 2, 2017


Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը, որը տարիներ շարունակ լուրջ տագնապներ է հարուցում և վտանգի տակ է դնում երկրի գործա...

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Հուլիսի 11, 2017


ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում վերանայել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Հունիսի 26, 2017


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի 201...

Աղքատի հարուստ երևակայությունը

Աղքատի հարուստ երևակայությունը

Մայիսի 24, 2017


ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծել է ու հիմա էլ անցել է նոր տիպի դրամների ներդրման հարցին: Ըստ ա...

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017


Հայաստանի բանկային պահուստներում եղած ոսկու պաշարների գլխին տարիներ առաջ սև խաղ խաղաց նախկին վարչապետ, այն օրերին Կենտրոնական բ...

Երկրին դարձյալ զուգարաններ են պետք

Երկրին դարձյալ զուգարաններ են պետք

Դեկտեմբերի 22, 2016


Բոլորին քաջածանոթ Ներսես Երիցյանը վեց տարի պաշտոնավարման ժամկետով կրկին նշանակվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոն...

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Նոյեմբերի 17, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր անձի դեմ խոշոր դավադրություն է նախապատրաստվում: Եվ երբ որևէ մեկը հ...

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Նոյեմբերի 11, 2016


Կար ժամանակ, երբ Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը հասնում էր մինչև մի քանի միլիարդ դոլարի: Բոլորն էլ հասկանում ...

Ներսես Երիցյանը կանխատեսելի վտանգ է

Ներսես Երիցյանը կանխատեսելի վտանգ է

Հոկտեմբերի 31, 2016


Ծանր վիճակում հայտնված երկիրը լուրջ տագնապներ ունի ապագայից: Այն հեռանկարը, թե կացությունը կարող է գլորվել մինչև օրհասական աստի...

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016


Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց...

Աճպարար Ներսեսը կոնֆերանս էր գնացել

Աճպարար Ներսեսը կոնֆերանս էր գնացել

Սեպտեմբերի 16, 2016


Այսօր Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսին դահլիճում հավաքվածները ապշած էին մնացել, քանի որ մոռ...

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Հուլիսի 26, 2016


Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կա...

Ջավադյանը չի հավատում պետությանը

Ջավադյանը չի հավատում պետությանը

Հունիսի 7, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիմա պատրաստ է ցանկացած սրբություն ուրանալ, միայն թե արդարացնի իր խոշոր թերացումները...

Պարտապանների երկիր Հայաստանս

Պարտապանների երկիր Հայաստանս

Մայիսի 27, 2016


Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունն այնքան տխուր փաստաթուղթ էր, որ նույնիսկ «կայունություն» ...

Լեյտենանտ Շմիդտի որդիները կանչում են մեկը մյուսին

Լեյտենանտ Շմիդտի որդիները կանչում են մեկը մյուսին

Մայիսի 25, 2016
1

Այն օրից ի վեր, ինչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, նրա գործերն առանձնապես վատ չ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ