Սովորական խայտառակություն

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Հունիսի 6, 2015
«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավանաբար շատ է հպարտանում իր անկախ լինելու հանգամանքով: Նրան թվում է, թե այդպիսի կարգավիճակն արդեն իսկ լուսապսակի նման մի բան է: Բայց որ Մարուքյանն էլ կախումներ ունի, և այդ կապերը չափազանց ամուր են, սա շատերին է հայտնի: Ու եթե այսօր նա հայտարարում է, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել, կասկած լինել չի կարող, թե ինչ շահեր ու նպատակներ պիտի հետապնդի այդ քաղաքական ուժը:


Երդվյալ արևմտամետ Էդմոն Մարուքյանի համար այն պահից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, անհաշտ հակառակորդներ դարձան թե իշխանությունները և թե այն կուսակցությունները, որոնք ընդունեցին նման կողմնորոշումը: Եվ նախկինում անհամեմատ հավասարակշռված այս պատգամավորը հարկ համարեց խորհրդարանում հայտարարել, որ եկել է քաղաքական դաշտում սերնդափոխություն կատարելու ժամանակը: «Այլընտրանքային տեսլական է պետք: Քաղաքական համակարգի ճգնաժամի մի մասն եք դուք՝ որպես ընդդիմություն: Ոչ միայն իշխանությանը կոչ արեք, որ հեռանա, դուք էլ այդ իշխանության հետ պետք է հեռանաք: Իրար հետ պետք է հեռանաք, դաշտը մաքրվի, գա ամեն ինչ ընկնի իր տեղը: Սա է լուծումը, ուրիշ լուծում չկա»,- պահանջեց նա:


Նրա կոչը ընդունելի կարող էր լինել միայն այն դեպքում, եթե նպատակն իրոք մաքրագործումը լիներ, այլ ոչ թե իր համար նախընտրելի քաղաքական հոսանքների համար տեղ ազատելու խնդիրը: Իսկ որ Մարուքյանը նման նպատակի իրագործման միջոցներից մեկն է, այս փաստը ինքն էլ չի թաքցնում:


Այսօր, խոսելով նորաստեղծ կուսակցության արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման մասին, Մարուքյանն ասում է, թե այս պահին կոնսուլտացիաներ են ընթանում տարբեր անհատների հետ ու կուսակցության հիմնելու համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ունի: Լուրեր կան նաև, որ նրա աջ ձեռքը կարող է դառնալ մեկ ուրիշ արևմտամետ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:


Նախանձելի դաշինք է սպասվում, ինչպես որ նախանձելի է կուսակցության ապահովվածությունը: Քչերին է բախտ վիճակվում ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ միջոցները՝ առանց այս կամ այն օլիգարխի կամ իշխանական թևի աջակցության: Իսկ ահա Էդմոն Մարուքյանը ոչ մի բանի կարիք չունի: Արևմուտքը կհոգա նրա մասին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հոգ տարավ նրա դաստիարակության հարցում: Երկար տարիներ արտերկրում` Լեհաստանում, Հունգարիայում, Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վերապատրաստումներ անցած լոռեցի անկախ պատգամավորն իր հոգում, սրտում և մտքում կուտակեց այն, ինչ ցանկացան կուտակել Արևմուտքի բարեկամները: Այսօր նրա համար մեծ հպարտություն է սեփական կենսագրության էջերում գրել, որ իր բազմազբաղ կյանքի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի հետ, սերտ կապերի մեջ է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Էմի Ջին Քլոբուչարի հետ՝ Մինեսոտա նահանգից։ Սերտ կապերը նաև արդյունավետ կապեր են դառնում Մարուքյանի համար:


Մնում է, որ նա չհիասթափեցնի հեռավոր գործընկերներին և արդարացնի նրանց հույսերը իր նորաստեղծ կուսակցության միջոցով: Բայց ամենակարևորն այն է, որ լիբերալ լոռեցին արդարացնի ՀՀ նախագահի աշխատակազմի հույսերը: Հանրահայտ փաստ է, որ նախագահականը ստանձնել է արևմտամետ և անգամ ռուսատյաց շարժումների և մամուլի հովանավորումը: Դրանով Բաղրամյան 26-ում երկու հարց են լուծում:Նախ` ամերիկացիներին ասում են, թե` տեսեք, որքան լավ ենք նայում ձերոնց, անգամ կարողանում ենք ռուսական բիզնեսի հաշվին պահել ձեր արևմտամետ ու ռուսատյաց մամուլը (օրինակ, lragir.am): Երկրորդ,նախագահականում հասկանում են,թե որքան էլ հզոր լինի ընդդիմությունը, միևնույն է, ոչ մի բանի չի հասնի, եթե այն արևմտամետ է: Այլ կերպ ասա` բոլոր կարգի ընտրություններում բաղձալի երկրորդ տեղը արևմտամետներին հատկացնելը Բաղրամյան 26-ի համար հիանալի արդյունք է, և այդ նպատակի համար այնտեղ պատրաստ են այնպես սնուցել Մարուքյանին և շատ-շատերին, որ որևէ մեկին քիչ չթվա: Այնպես որ,կարելի է ասել, պրն Մարուքյանն ընկել է մոր փորը: էլ ի՞նչ է պետք հայ պատգամավորին երջանկության համար:







Դիտումների քանակ 15820


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Մարտի 16, 2018


Ինչպես հայտնի է, տևական ժամանակ Միացյալ Նահանգներում էր գտնվում ԱԺ պաշտոնական պատվիրակությունը: Հիմա նրանք արդեն վերադարձել են ...

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

Freedom House-ի զեկույցից հոտ է գալիս

Freedom House-ի զեկույցից հոտ է գալիս

Հունվարի 16, 2018


Հայաստանը մասամբ ազատ երկիր է: Սա Freedom House կազմակերպության գնահատականն է, որը հրապարակել էր հերթական ամենամյա զեկույցը: Այ...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Հոկտեմբերի 23, 2017


Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննության էր առնվում «Պաշտպանության մասին» օրենքի նա...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

«Ելքի» մուտքը արգելված է

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրա...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Չտեսնելու օգտակար հատկությունները

Չտեսնելու օգտակար հատկությունները

Հուլիսի 26, 2017


Համայնքապետերի մի հատուկ տեսակ կա, ժամանակ առ ժամանակ դրսևորվում են: Սրանք խորապես համոզված են, որ եթե որևէ ակնհայտ փաստ հերքեն...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը