Ազգային խայտառակություն

Սև ամպեր Երվանդ Զախարյանի և հատկապես հայ ժողովրդի գլխին

Հունիսի 6, 2015
Սև ամպեր Երվանդ Զախարյանի և հատկապես հայ ժողովրդի գլխին

Ծառուկ Սարգսյան

 

Ամպեր են կուտակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխին: Վերջինս գտնվում է նախարարի պորտֆելը կորցնելու սպառնալիքի առջև։ Նա ոչ միայն կրակն է ընկել նաիրիտցիների ձեռքը, այլ նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով դարձել է հայհոյանքների հասցեատեր: Բանն այն է, որ երբ մեկ տարի առաջ՝ հուլիսի 1-ին, բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը, նախարարին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հաջողվեց էլեկտրաէներգիայի սակագնի մեջ «սղացնել» ՀԷՑ ճոխ ծախսերը և համապատասխան «փայ ունենալ», իսկ այս տարի դեպքերն ընթացան ոչ իրենց նախատեսածով՝ զրկելով վերջիններիս «փայ մտնելու» ավանդական հնարավորությունից: Այսպես, մեր ականջին հասել է հավաստի տեղեկություն, թե ինչպես ՀԷՑ ճոխությունների, վարձած թանկարժեք բնակարանների ու ավտոմեքենաների հրապարակային դառնալուց հետո Երվանդ Զախարյանն ընկավ անհարմար վիճակի մեջ: Հայտնի դարձավ, որ սակագնի բարձրացմամբ պայմանավորված ծախսերն էդքան էլ արդարացված չեն ու հանրությունը կարող է բողոքել և դրա դեմն առնել: Իշխանությունները Զախարյանի առջև հարց դրեցին. կամ ամեն ինչ անել, որ ժողովուրդն այդքան էլ չընդդիմանա սակագնի բարձրացմանը, և փորձել քիչ չափով բարձրացնել սակագինը, կամ էլ բարձր սակագնով պայմանավորված «փայ մտնելու» դիմաց զրկվել նախարարի պորտֆելից: Բնականաբար, Զախարյանը, գռփելու բազմամյա փորձ ունենալով, նախընտրեց մնալ նախարար (այն է՝ շարունակել գռփել անորոշ ժամկետով), դրա դիմաց համաձայնեց զրկվել էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում ստացված միանվագ «փայից»: Իսկ ի՞նչ արեց Զախարյանը. հանձնարարեց Նազարյանին հայտարարել, թե ՀԷՑ ճոխությունները չեն արտացոլվի սակագնի փոփոխության մեջ, այլ կարտացոլվի միայն դրամ-դոլար փոփոխությունը: Դրանից ենթադրվում է, որ սակագնի բարձրացումը կլինի նվազ չափով. քիչ բարձրացում, այսինքն՝ «փայ մտնելու» քիչ տոկոս, բայց դե դրա դիմաց Զախարյանը նախընտրեց իր շահը ստանալ այլ տեղերից, մինչև տեսնի, թե գլխին ինչ կգա: Գուցե մոտ ապագայում նրա դեմ այլ պահանջներ դնեն:


Այժմ` գլխավորի մասին:


Իսկ գլխավորն այն է, որ սա, ընդհանրապես, խայտառակ պրակտիկա է: Երբ այն ընկերությունները, որոնց գործունեությունը և գնային քաղաքականությունը կարգավորվում են պետական մարմնի կողմից, կարողանում են ջերմ հարաբերություններ հաստատել վերջինիս և նրա վերադասի հետ, դա վերածվում է փորձանքի, իսկ հետո` աղետի: Առայժմ հանրությանը հայտնի են դարձել ՀԷՑ տնօրինության հսկայական չորրորդական ծախսերը: Բայց ՀԷՑ-ը համեստագույն հիմնարկ է, ասենք, «Գազպրոմի» համեմատ: Ո՞վ է հաշվել, թե որքան ենք վճարում այդ ընկերության շքեղ ծառայողական ավտոպարկի համար մենք՝ Հայաստանի հասարակությունը: Մի՞թե անհրաժեշտ են 150-200 հազար դոլար արժողությամբ մեքենաները Հայաստանի գազի մատակարարման գործում: Տեսեք, թե ինչ մեքենաներով են ֆռֆռում բանկերի ղեկավարները, որոնց ծախսը նույնպես բարդվում է հանրության վրա` բարձր տոկոսադրույքների ձևով: Դա էլ թողնենք մի կողմ և փորձենք զարմանալ հանրային ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունների մենեջմենթի աշխատավարձային և պարգևատրային ֆոնդերի վրա: Արդյո՞ք ճիշտ է դրանց ամսական 20-30 միլիոն դրամ վճարելը, դարձյալ հանրության հաշվին:


Կարծում ենք, այս հարցը հիմնարար լուծում է պահանջում: Հայաստանը կարող է և իրավունք ունի բոլոր ընկերություններին բացատրել և պարտադրել, որ ոչ նրանց մենեջմենթի չափից ավելի շռայլ ֆինանսական կեցությունը, ոչ չափից դուրս շռայլ և լկտիության հավասարվող սպասարկումը չպետք է փաթաթվի հայ հանրության վզին: Ուզո՞ւմ են բարձր աշխատավարձեր, շքեղ մեքենաներ և առանձնատներ` թող բարի լինեն այդ գումարները վերցնել իրենց ընկերությունների շահույթից: Եթե չհասկանան, ապա կարելի է սա պարտադրել օրենքի ուժով, և վե՛րջ:

 






Դիտումների քանակ 7109


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարարը հենց այնպես չի հեռանում

Նախարարը հենց այնպես չի հեռանում

Դեկտեմբերի 30, 2017


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը որոշեց ցրել տարեվերջի ներքաղաքական ձանձրույթը և հրաժարականի դիմում ն...

Կարող էինք, բայց չդարձանք

Կարող էինք, բայց չդարձանք

Հունիսի 2, 2017


Մեր երկրի մասին ինչեր ասես, որ չեն ասում` էլ աշխարհի կենտրոն, էլ քաղաքակրթությունների խաչմերուկ, էլ Արևելք-Արևմուտք կամուրջ: Թվ...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Երվանդ Զախարյանին բան է հասել

Երվանդ Զախարյանին բան է հասել

Հունվարի 21, 2016


Խոսում են, որ պատրաստվում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին թոշակի ուղարկել, թեև թոշակառուն դեմ է այ...

Արևը խփել է գլխներին

Արևը խփել է գլխներին

Սեպտեմբերի 30, 2015


Երևանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի և բնական պաշարնե...

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Հուլիսի 28, 2015


«Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման, տեխնիկական ու ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներն այսօր դեռ չսկ...

Մեծ փողերի գաղտնիքը

Մեծ փողերի գաղտնիքը

Հուլիսի 16, 2015


Շաբաթներ առաջ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջ...

Խոստումների գծով նախարարը

Խոստումների գծով նախարարը

Հուլիսի 9, 2015


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջին շրջանում մեկ այլ կոչում է ձեռք բերել: Նրան է վստահվել իշխանո...

Երվանդ Զախարյանին տոկը խփել է

Երվանդ Զախարյանին տոկը խփել է

Մայիսի 14, 2015


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Նա սկսել է մտքեր արտահայտել, որոնց ա...

Ի՞նչ արժե Երվանդ Զախարյանի լռությունը

Ի՞նչ արժե Երվանդ Զախարյանի լռությունը

Մարտի 9, 2015


Պաշտոնական հաղորդագրությունը մի տեղեկություն է, որից երբեք չես իմանա ճշմարտությունը: Օրինակ,այսօր լուր տարածվեց, որ ՀՀ էներգետի...

Ու՞մ է խաբում Երվանդ Զախարյանը

Ու՞մ է խաբում Երվանդ Զախարյանը

Հունվարի 14, 2015


Այն բանից հետո, երբ վերջին անգամ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին բաց տեքստով ասացին, թե նրանց ամիսների կուտակված աշխատավարձեր...

Էժան վարչապետի թանկարժեք գովազդը

Էժան վարչապետի թանկարժեք գովազդը

Հունվարի 9, 2015


Երբ օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «‪‎ԷլՄունդոն», իր տարեվերջյան հատո...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ