Սովորական խայտառակություն

Ռոբերտ Նազարյանն իրեն ու՞մ տեղն է դրել

Հունիսի 8, 2015
Ռոբերտ Նազարյանն իրեն ու՞մ տեղն է դրել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եթերից ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է 7 դրամով: Մարդը մի հարվածով լուծում տվեց այն խճճված հարցին, որի շուրջ շաբաթներով ուրշիները գլուխ էին կոտրում: Եվ հիմա նոր հարց է առաջանում, որ եթե գնի սահմանումն ու հրապարակումը կախված էր Նազարյանի կամքից, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեն հատուկ հանձնաժողովների ներգրավումը, մասնագիտական հետազոտությունները, խորհրդարանական լսումները, ռուս-հայկական բանակցությունները և այլն, և այլն:

 

Դեռ երկու օր առաջ հայտարարվեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբեյալ խորհրդարանական լսումները լինելու են հունիսի 12-ին, այսօր հայտնի դարձավ, որ Հանրային խորհրդի լիագումար նիստի ընթացքում սակագնի հնարավոր փոփոխության ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ իր տեսակետները նամակի միջոցով հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ հիմա ստացվում է, որ նրանք բոլորը (նախագահն էլ՝ ներառյալ) ժամանակավրեպ ու անիմաստ գործով են զբաղվում, քանի որ բոլորի հոգսն իր ուսերին վերցրել ու մի հարվածով լուծել է Ռոբերտ Նազարյանը:


Այդ դեպքն այլ անուն ունենալ չի կարող, քան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական դիրքի կոպիտ չարաշահում և լիազորությունների վերազանցում: Առավելագույնը, որ իրավասու էր անել Նազարյանը, ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի հետ քննարկել է ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի չափը, այլ դրա բարձրացման համար ՀԷՑ-ի ներկայացրած հայտը:


Նազարյանն այդպես չի վարվել: Ու հիմա մնում է հասկանալ, թե որտեղից է գալիս նման համարձակությունը: Մի՞թե ՀԾԿՀ նախագահն այնքան միամիտ ու հիմար է, որ չհասկանա, թե ինքագլուխ քայլերն ու անպատասխանատու հայտարարությունները ինչ կարող են արժենալ իր համար: Ոչ, նրան միամիտ չես անվանի: Նազարյանը հրաշալի հասկանում է իր արարքը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գերազանց կատարում է իրեն տրված հանձնարարությունները: Միայն այս դեպքում է հասկանալի դառնում, թե ինչու մինչև այս պահը իշխանության օղակներից դեռ ոչ ոք չի քննադատել ու չի դատապարտել նրա արարքը, այլ ընդհակառակը՝ Նազարյանի ելույթից անմիջապես հետո բոլոր կարծիք արտահայտողները իրենց միտքը կառուցել են այն հեռանկարի վրա, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է, և 7 դրամը նախկին 17-ի փոխարեն մեծ նվեր կլինի ժողովրդին:







Դիտումների քանակ 14173


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Դեկտեմբերի 28, 2017


Կառավարության նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տհաճ իրավիճակում է հայտն...

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Մարտի 17, 2017


Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական առանձին ուժերի առավել հաճախ խաղարկվող խոստումներից մեկը վերաբերում է էներգակիրների գների նվ...

Անհարմար բան է ստացվում

Անհարմար բան է ստացվում

Սեպտեմբերի 15, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շարքային քաղաքացիների համար ուրախալի մի լուր հնչեցրեց՝ հանձնարարական տա...

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Հուլիսի 12, 2016
1

Զուգարանի մասով կդժվարանանք առարկություններ ներկայացնել, քանի որ մարդիկ ինչքան շատ են ուտում, այնքան հաճախ եմ հոգում իրենց բնակ...

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Մայիսի 18, 2016
1

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյա...

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Սեպտեմբերի 17, 2015


Հատկանշական է նաև, որ նախկինում Նազարյանը երբեք չի խոսել այն մասին, թե առաջներում ինչ նվերներ էր ստանում նույն Բիբինից: Կասկածի...

Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը

Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը

Հունիսի 24, 2015


«Մենք հավատում ենք Հայաստանի ղեկավարության առողջ բանականությանը և խելամտությանը»,- նշել է Կարասինը, չնշելով, թե ով, որտեղ և երբ...

Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից

Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից

Հունիսի 17, 2015


«Հայտնում եմ 17.06 ՀԾԿՀ նիստին մասնակցելու անհնարինության մասին մի շարք հանգամանքներով: Խնդրում եմ երեկ ՀԾԿՀ ուղարկած գրությո...

Բիբինը թքել է Հայաստանի վրա

Բիբինը թքել է Հայաստանի վրա

Հունիսի 12, 2015


«Եվգենի, ապոմնիս»,- խորհրդարանի դահլիճում այսօր բացականչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ազդարարելով այն մասին, որ ՀԷՑ-ի գլխավ...

Ռոբերտ Նազարյանն իր կնոջից տոկոսով փո՞ղ է վերցնում

Ռոբերտ Նազարյանն իր կնոջից տոկոսով փո՞ղ է վերցնում

Ապրիլի 23, 2015


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի վերջին տարիների գործունեությունը սահմանափակվում է...

Ինչպես խաբեցին ժողովրդին

Ինչպես խաբեցին ժողովրդին

Փետրվարի 28, 2015
1

Այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խորհրդարանում հայտարարեց, որ ներ...

Պայծառ ապագայում հովհարային անջատումներ են սպասվում

Պայծառ ապագայում հովհարային անջատումներ են սպասվում

Փետրվարի 25, 2015


Ազգային ժողովը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հանձ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը