Սովորական խայտառակություն

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015
Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականները: Թեև մեր թիմը վերջին շրջանում անհաջողություն անհաջողության ետևից է գրանցում, բայց ոլորտի պատասխանատուներն իրենց սովորության համաձայն վստահեցնում են, որ մարզիկները մարտականորեն են տրամադրված, իսկ նրանց համար ստեղծված պայմանները կնպաստեն բարձր մակարդակի խաղ ցուցադրելու համար:


Վստահեցումների այս երկար շղթաները շոյիչ են ականջների համար: Սակայն այսօր հայտնի է դարձել մի փաստ, որը տարակուսանքի մեջ է գցել բոլոր ֆուտբոլասերներին: Պարզվել է, որ Պորտուգալիայի հավաքականն իր մարզումներն անց է կացնելու ոչ թե Երևանում, ինչը շատ բնական պիտի լիներ, այլ… Թբիլիսիում:


Դեպքն արտառոց է բոլոր իմաստներով: Միայն բացառիկ ու արտակարգ իրավիճակներում էր հնարավոր կանխատեսել նման ընտրություն: Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումից առաջ պորտուգալացիները նախապատվությունը տվել են հարևան երկրին և նույնիսկ չեն զլացել այդ մասին հանդես գալ հատուկ մեկնաբանություններով: Մասնավորապես, Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության աշխատակից Օնոֆրե Կոշտան նշել է այն պատճառները, թե ինչու են մարզումային հավաքի համար ընտրել Թբիլիսին. «Վրաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն ունեն բարեկամական հարաբերություններ, Վրաստանի լավ եղանակն ու մթնոլորտը և Թբիլիսիի ու Երևանի ժամային գոտիների նույնությունը»,-ասել է նա:


Այս հիմնավորումներից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ եթե աբսուրդ չէ, ապա պիտի ունենա այլ ենթատեքստ: Այլապես ինչպե՞ս հասկանալ, թե լավ հարաբերությունները դառնում են մարզումների վայրի ընտրության փաստարկ: Իսկ Հայաստան- Պորտուգալիա հարաբերությունները թշնամակա՞ն են: Կամ եղանակի մատնանշումը այն դեպքում, երբ Երևանում հրաշալի, նույնիսկ կարելի է ասել՝ ֆուտբոլային եղանակ է: Էլ չենք խոսում ժամային գոտիների մասին անհեթեթությանը: Եթե դրանք նույնն են, ապա ինչո՞ւ չընտրել հենց Հայաստանը:


Սրանք դեռևս անպատասխան հարցեր են, որոնց բացատրությունն առաջին հերթին պետք է ակնկալել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Նա, ով բառացիորեն միանձնյա ղեկավարում է հայկական ֆուտբոլը, ով սիրում է գլուխ գովել իր և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի անձնական մտերմության մասին, ով յուրաքանչյուր ելույթի ժամանակ երդվում է, թե իր համար գերխնդիր է հայկական ֆուտբոլի ինտեգրացումը միջազգային ֆուտբոլային ընտանիքին, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը, կիմանա նաև, թե որտե՞ղ մնաց հարգանքն ու ինտեգրումը: Թբիլիսիո՞ւմ:







Դիտումների քանակ 39549


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արտոնյալ դասալիքները

Արտոնյալ դասալիքները

Փետրվարի 7, 2018


Տարկետման իրավունքի դեմ համառ պայքար մղող կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ամեն տարի ծառայությունից ազատվելու հ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Հունվարի 10, 2018


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Սեպտեմբերի 6, 2017


Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտությունները դարձան դրա լավա...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Դեկտեմբերի 26, 2016


Բավականին երկար ժամանակ է, ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՀրաչյաՌոստոմյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախա...

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Նոյեմբերի 3, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր սահմաններն արդեն անցել է: Այսօր Արթուր Պետրոսյանին որպես Հայաս...

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հոկտեմբերի 8, 2016


Մի քանի օր առաջ Երևանում մի անսովոր լուր տարածվեց: Ոմանք պնդում էին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները ...

Նեմեց Ռուբոյի կտակը

Նեմեց Ռուբոյի կտակը

Սեպտեմբերի 17, 2016


Հայկական ֆուտբոլի վիճակը նախկինում էլ առանձնապես նախանձելի չէր, բայց վերջին շրջանում այդ մարզաձևը մեր երկրում ապրում է իր ամենա...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մայիսի 26, 2016
1

Մինչ Հայաստանի քաղաքական և ոչ այդքան քաղաքական շրջանակները քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության կամ ճանաչման նպատակահա...

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016


Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց Ա...

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլոր...

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Փետրվարի 8, 2016


Որ Հայաստանի Հանրապետությունում ննջեցյալները զգալի դեր են խաղում հասարակական-քաղաքական ոլորտում՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Նրա...

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Հունվարի 12, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը