Սովորական խայտառակություն
Բիբինը թքել է Հայաստանի վրա
Հունիսի 12, 2015
«Եվգենի, ապոմնիս»,- խորհրդարանի դահլիճում այսօր բացականչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ազդարարելով այն մասին, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը արհամարհել էր իրեն արված հրավերը և չէր ներկայացել Ազգային ժողովում ընթացող քննարկումներին: Իրականում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներին ՀԷՑ-ի ղեկավարությունն իրավունք չուներ չներկայանալ։ Սակայն իրավունքն ու կամքը տարբեր բաներ են ինչպես Բիբինի, այնպես էլ շատ ուրիշների համար, որոնք այսօր մեր երկրում տնօրինում են այս կամ այն հանգուցային ոլորտը: Եվ նույն Ուրիխանյանը իր պաթետիկ բացականչությունից հետո ստիպված պիտի լիներ նվազ ոգևորիչ ձայնով լրացնել. «Գող, սիրտը դող։ Այս հարցին ոչ մի պատասխան։ Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, իսկ վճարողը քաղաքացին է»:
Հերթը քաղաքացուն դեռ կհասնի, հիմա ընթացքում պաշտոնյաներն են: Օրինակ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը, ով մինչև երեկ կուրծքը դեմ արած պաշտպան էր կանգնում ՀԷՑ-ի քաղաքականությանը: Բայց այն բանից հետո, երբ Բիբինը հարցազրույց տվեց ու ամբողջ մեղքը բարդեց հայկական կողմի վրա, Նազարյանի տրամադրությունը շրջադարձային փոփոխության ենթարկվեց: Ու հիմա նա այնքան համարձակ է դարձել, որ խորհրդարանի ամբիոնից կարող է ասել. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Բիբինը թույլ է տալիս իրեն մոլորեցնել հանրությանը: Նա ասում է, որ բազմիցս հայտարարել է դժվարությունների մասին, բայց ոչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ոչ կառավարությունը ոչ մի բան չեն արել: Պարոն Բիբինը ստում է»:
Բիբինը կարող է ստել, բայց ժողովրդին մոլորեցնում է ոչ թե նա, այլ Ռոբերտ Նազարյանն ու նրա նմանները: Ու քանի որ շատ հաճախ փոս փորողը հենց ինքն է հայտնվում այդ նույն փոսում, ապա այժմ բավականին ներքև սահած Նազարյանին ոչ միայն չեն ցանկանում ձեռք մեկնել, այլև հավատ ընծայել: Դրա համար էլ, երբ ՀԾԿՀ ղեկավարը մատնանշում էր Բիբինի ստախոսությունը, դահլիճն այլ կերպ արձագանքեց այդ մեղադրանքներին: Մասնավորապես, պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատեց. «Ուղիղ մեկ տարի առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն հիմնավորումներով ապացուցում էր, որ անհրաժեշտ էր թանկացնել էլեկտրաէներգիան։ Այդ ժամանակ որևէ խոսք չկար ընկերության վատ մենեջմենթի մասին։ Մինչդեռ, այսօր պարզ է դառնում, որ ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վատ վիճակի մասին տեղյակ են եղել և լռել են, քայլեր չեն ձեռնարկել»:
Իսկ այս բոլորից հետո ավելի հասկանալի է դառնում, թե Եվգենին ինչու իր ներկայությամբ չպատվեց հայ խորհրդականներին: Թող նախ նրանք գնան ու իրենց միջի մեղավորներին փնտրեն, իսկ երբ հերթը կհասնի Բիբինին (եթե հասնի), նա բացատրություններ կունենա: Նրա երկիրը Հայաստանը չէ և մեծ հաշվով Բիբինը ոչ թե լկտի վերաբերմունք է դրսևորել խորհրդարանի նկատմամբ, ինչպես զայրույթով նկատեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այլ ուղղակի թքած ունի:
Դիտումների քանակ 15434
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է
Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին
Անհարմար բան է ստացվում
Նազարյանի ձեռքերը կեղտոտ են
Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են
Բիբինը ստորացրել է Նազարյանին
Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը
Ոչ թե Բիբին, այլ «յան»-ով վերջացող ազգանուններ
Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը
Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից
Բիբինը և ՀԷՑ-ը՝ տարերային աղետի նոր ձև
Ռոբերտ Նազարյանն իրեն ու՞մ տեղն է դրել
Ում համար ենք թանկացնում էլեկտրաէներգիան
Երվանդ Զախարյանին տոկը խփել է
Ռոբերտ Նազարյանն իր կնոջից տոկոսով փո՞ղ է վերցնում
Ինչպես խաբեցին ժողովրդին
Պայծառ ապագայում հովհարային անջատումներ են սպասվում
Նիկոլը Զարուհու վարչապետն է
Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»
ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը
Նիկոլի կինը քաշում է ամուսնուն
Անառակ որդիների վերադարձը
Համբալներն ու հեղափոխությունը
Բանը հասավ դիվանբաշուն
Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին
Սիրավեպ տարիներ անց
Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը
Թեկուզ ջրհեղեղ
Հայր և որդի հեղափոխականները
Մի գիշերում ուրացավ
Ինչպես Ծառուկյանը փրկեց Նիկոլին
Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք
Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է
Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը
Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին
Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում
Բեյրութցի Սերժ Թանկյանը տեսնում է անտեսանելին
Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող
Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխակա...
Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխակ...
Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին
Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում
Շմայսն անցավ Նիկոլի կողմը
Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում
Ում վրա եք ձեր հույսը դրել
Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել
Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները
Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր
«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց
Փախել է Արման Բաբաջանյանը
Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք
Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Նորերին փախչողներ են պետք
Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին
Լակոտը վտանգավոր է դառնում
Հեղափոխության ապագա զոհերը
Գոռ Վարդանյանի գարշելի կինոն
Նիկոլը փոխում է շրջապատը
Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ
Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում
Ազգը կփրկեն ապագա պառվաբոզերը
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, ...
Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը
Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը
Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը
Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին