Տիեզերական խայտառակություն

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015
Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Քոչար Օսկանյան

 

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ու դառնալու է բանաձև: Սույն փաստաթղթում բառացիորեն գրված է հետևյալը. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Եվ արդեն իսկ կանխատեսումներ են արվում, որ ընդունվելու դեպքում այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Առաջին հերթին Ադրբեջանը կշտապի դա օգտագործել՝ մեկ անգամ ևս պնդելով, որ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքն անարդյունավետ է, անհրաժեշտ է, որ հարցը տեղափոխի ուրիշ ատյաններ, որտեղ էլ իրենց ձեռնտու բանաձևեր ստանալով՝ կփորձի ամրապնդել դիրքերը բանակցային գործընթացում:


Սրա հետ մեկտեղ ստացվում է այնպես, որ ԵԽԽՎ-ն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է բանակցությունների ձախողմանը, մինչդեռ կարծես թե պիտի ճիշտ հակառակը լիներ, քանի որ նրա մանդատը կոչված է քաջալերելու փոխըմռնումն ու հաշտեցումը: Եվ ասել միայն, որ դրանից պիտի տուժի եվրոպական այդ կառույցի վարկանիշը, դեռ ողջ ճշմարտությունը չէ: Իրականության մեջ մենք հերթական անգամ բախվում ենք մի երևույթի, ինչն այլ բան չէ, քան արժեքների ճգնաժամ, և սա արդեն հենց իրենք՝ եվրոպացիներն են խոստովանում:


Իհարկե, կարելի է այս կոնկրետ դեպքը այլ հայացքով դիտել, պնդել, թե հերթական անգամ ռեսուրսների մրցակցություն է գնում, և միջազգային քաղաքականության մեջ նավթադոլարները որոշիչ դեր են կատարում: Կարելի է նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը քննադատել ու պնդել, որ նրանք արդյունավետ չեն աշխատում: Սրանց հետ մեկտեղ կարելի է կրկնել այն տեսակետը, որ իբր թե Արևմուտքի վերաբերմունքը մեր երկրի ու խնդիրների մասով առանցքային փոփոխության ենթարկվեց այն պահից ի վեր, երբ Հայաստանը հակվեց դեպի «ռուսական» կողմնորոշումը: Սակայն այս բոլոր փաստարկումները թերի են լինելու: Նախ, գաղտնիք չէ, որ վերջին մեկ տասնամյակի ընթացքում համանման դեպքեր շատ անգամ են արձանագրվել, այնպես որ դա պայմանավորել 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշմամբ այնքան էլ ճիշտ չէ: Ասենք ավելին, ԵԽԽՎ-ն հակահայկական ձևակերպումների և բանաձևերի առումով այսօր գերազանցում է մյուս բոլոր միջազգային կառույցներին և սա ավելի շուտ հիշեցնում է կարծրացող ավանդույթ, քան անաչառ դիրքորոշում: Իսկ նման պայմաններում հասարակության այն շերտը, որ կողմ է Հայաստան-ԵՏՄ հարաբերություններին և որին անվանում են «ռուսամետներ», լիովին իրավունք ունի հիշեցնելու, որ ի տարբերություն Եվրոպայի, ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԵՏՄ-ն երբեք նման բանաձև չեն ընդունել կամ նման դիրքորոշում չեն պաշտպանել:


Այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ի քայլը գնահատում է իբրև ոչ սկզբունքային, կոռումպացված ու միակողմանի վերաբերմունք: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհուրդը որակում է իբրև «Ադրբեջանի դուստր ձեռնարկություն»: Դաշնակցությունը հայտարարում է, թե «ԵԽԽՎ բանաձևը կոպեկի արժեք չունի»: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնում, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ-ի որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։ Նրանք բոլորն էլ իրավացի են, բայց իրավացի են մասնակիորեն, կոնկրետ դեպքի համար: Խնդրի ավելի լայն, գլոբալ նշանակության գնահատման պարագայում մենք նորից ու նորից ստիպված ենք լինելու վերադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, իսկ այս հարթության վրա Արևմուտքի նկատմամբ կողմնակալ հակումները ամեն անգամ բախվելու են այսպիսի իրավիճակներին, որովհետև այդ կողմերից փչող ազատարար հողմերը ոչ այնքան թարմություն ու լիաթոք շնչառություն, որքան ցրտահարություն են խոստանում:


Բայց մի դրական պահ կա այս ամենի մեջ: ԵԽԽՎ այսօրինակ դիրքորոշումը էլ ավելի կուժեղացնի հայերի զզվանքն Եվրոպա կոչվող Գեյրոպայի հանդեպ, էլ ավելի շատ առիթ ու փաստարկ կունենանք ծաղրել Հայաստանի բոլոր արևմտամետներին, էլ ավելի քիչ հավանական կդառնա Եվրամիության հետ որևէ ասոցիացման հնարավորությունը: Եվ թող հայերը հասկանան, թե ինչ է Եվրոպան` ամերիկյան մի ողորմելի մասնաճյուղ, ինչ է Ռուսաստանը` սուվերեն մի երկիր, որի քաղաքականության մեջ բարոյականությունն իր պատվավոր տեղն է զբաղեցնում (հիշենք Պուտինի այցը Հայաստան, նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթ հնչեցնելը և դրանով իսկ ռուսական շահերին հասցված լուրջ վնասը):







Դիտումների քանակ 4471


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Նոյեմբերի 7, 2017


Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: Այսօր նրանց ընդունեց նաև ...

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Հունվարի 28, 2016


Ազգությամբ հայ Մարգար Եսայան պատգամավոր կա Թուրքիայի պառլամենտում: Այնտեղից էլ նա ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմ և, հետևա...

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Հունվարի 28, 2016


ԵԽԽՎ նստաշրջանում սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված ե...

Աշոտյանը դժբախտ է

Աշոտյանը դժբախտ է

Հունվարի 27, 2016


Ուղղակի ցավ ենք ապրում, որ բլրյուսելներում և եվրոպաներում իրեն փայլուն դրսևորած, նժդեհականության մեջ խորացած, փուչիկ Կարենի, Մա...

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Հունվարի 27, 2016


Երեկ հայ ժողովուրդը հաղթանակ էր տոնում: Ավելի ստույգ, հայ ժողովուրդն անտարբեր մնաց, իսկ տոնողները նրա ընտրյալներն էին, հատկապես...

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Հունվարի 26, 2016


Մարդիկ ուրախանում են մի անիմաստ և ոչ մի բան չասող ու տվող բանաձևի շուրջ տարած հաղթանակի վրա: Թող ուրախանան: Հավանաբար, երևի համ...

Խայտառակ հարված Փարիզից

Խայտառակ հարված Փարիզից

Նոյեմբերի 4, 2015
1

Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է բրիտանա...

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015


Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցն...

Ալիևը ոլորում է Եվրոպայի երկար ականջները

Ալիևը ոլորում է Եվրոպայի երկար ականջները

Հուլիսի 14, 2015


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է պատժել Եվրոպային և նրանց զրկել իր ներկայությունից: «Եթե մենք այսօր ստիպված լինեինք ընտրո...

Գիտնականներն էլ են լաց լինում. ինչպես կանանց իրավունքների պաշտպանները պաշտոնազրկեցին նոբելյան դափնեկրին

Գիտնականներն էլ են լաց լինում. ինչպես կանանց իրավունքների պաշտպանները պաշտոնազրկեցին նոբելյան դափնեկրին

Հունիսի 13, 2015


Կանանց իրավունքների մոլի պաշտպանները, ինչպես երևում է, «խաչակրաց արշավանք» են սկսել այն գիտնականների դեմ, ովքեր կարծիք են հայտն...

Եվրոպան Արցախի համար ընտրում է անիրավական իրավունքը սեփական ճակատագրի ընտրության վերաբերյալ

Եվրոպան Արցախի համար ընտրում է անիրավական իրավունքը սեփական ճակատագրի ընտրության վերաբերյալ

Մայիսի 4, 2015


Արցախում կայացած խորհրդարական ընտրություններից հետո տարբեր երկրների ու միջազգային կառույցների հայտարարությունները հաջորդեցին մե...

Մոլդովայի վարչապետը թերուս է և կեղծել է ատեստատը

Մոլդովայի վարչապետը թերուս է և կեղծել է ատեստատը

Ապրիլի 29, 2015


Եվրոպային ասոցիացված Մոլդովայում սկանդալ է բռնկվել. կառավարության ղեկավար Կիրիլ Գաբուրիչն անգամ միջնակարգ կրթություն չունի և ստ...

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Ապրիլի 28, 2015


Հարցման ենթարկված եվրոպացի կրթված անձանց ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում կ...

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Մարտի 30, 2015


Եվրոպայում ընդունված է վախենալ իսլամական ահաբեկչությունից, մարդու իրավունքների խախտումներից, պետությունների միջև սահմանները խախ...

Ամերիկացիները թաղեցին «նորմանդական» ձևաչափը, հանդիպումը Մինսկում չի կայանա

Ամերիկացիները թաղեցին «նորմանդական» ձևաչափը, հանդիպումը Մինսկում չի կայանա

Փետրվարի 9, 2015


Դեռ չէին հասցրել Օլանդն ու Մերկելը հեռանալ Մոսկվայից և պայմանավորվել Մինսկում այսպես կոչված «նորմանդական» ձևաչափով հանդիպման մա...

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Հունվարի 30, 2015
1

Ոչ մեկի համար անակնկալ չէր այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Այստեղ քվեարկության դրվեց Ռուսաստանի պատվիրակությանը ձ...

Ալցհեյմերն արդեն Կիևո՞ւմ է, թե՞ այնտեղ իրենց գժի տեղ են դրել

Ալցհեյմերն արդեն Կիևո՞ւմ է, թե՞ այնտեղ իրենց գժի տեղ են դրել

Հունվարի 29, 2015


Ուկրաինացի «դեմոբանդերականները», ամենայն հավանականությամբ, մտավոր քայքայման շեմին են, ինչը հատուկ է Ալցհեյմերի ախտորոշում ունեց...

Օսվենցիմի ազատագրման նոր վարկած

Օսվենցիմի ազատագրման նոր վարկած

Հունվարի 27, 2015


Այսօր՝ հունվարի 27-ին, Լեհաստանում տեղի են ունենում միջոցառումներ՝ նվիրված Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին։ Ազատագրման փաստն ապ...

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունվարի 27, 2015
1

Մինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում հաշվում են պատժամիջոցներից Ռուսաստանի կրած վնասները, կառուցում արդեն գոյություն չունեցող Ուկրաինան պո...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը