Սովորական խայտառակություն

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Հունիսի 16, 2015
Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեկուսացնելու և քաղաքականությունից հեռացնելու նախապայմաններից մեկն էլ այն էր, որ նա այլևս հրապարակավ տեսակետներ չհայտնի ներքին զարգացումների ու կուսակցական խմորումների մասին: Սակայն պարզվում է, որ իր տեսակի մեջ Ծառուկյանը միայնակ չէ: Դատելով ընդհանուր պահվածքից, կարելի է կարծել, որ ձայնի իրավունքից զրկվել է նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Թրծված, բայց ձախողված ընդդիմադիրը, ով իր մեծ հավակնությունները մի կողմ դրեց և բավարարվեց ոչինչ չնշանակող պաշտոնով, հատկապես վերջին շրջանում խուսափում է որևէ կարծիք հայտնել: Ցանկացած հարց, որ ուղղվում է նրան, կամ մնում է անպատասխան, կամ արժանանում է այնպիսի բացատրության, որի համեմատ անպատասխանն ավելի պերճախոս է:


Օրինակ, նրան խնդրում են կարծիք հայտնել, թե առաջիկայում քաղաքական դաշտում ինչպիսի հնարավորվերադասավորումներ կլինեն, քանի որ քաղաքական գործիչները թեժ աշուն են խոստանում: Հարցն անմիջապես Մանուկյանի զայրույթն է հարուցում ու նա վրա է տալիս. «Շատ անորոշ հարց եք տալիս: Հազարձևի վերափոխումներ էլ կարող են լինել, ինչո՞ւ եք հիմա սկսում դրա մասին խոսել: Հո ես գուշակ չե՞մ:Կնայենք, կտեսնենք: Ես պատրաստ չեմ այդպիսի հարցի պատասխանել: Ոչ մեկն էլ չի իմանում, թե ինչերկլինեն, իսկ կանխագուշակումներ անելն էլ իմ սովորությունը չէ»:


Անկեղծ չէ Մանուկյանը: Ճիշտ չի ասում նա: Ընդամենը տարիներ առաջ նույն Վազգեն Մանուկյանը պատրաստ էր նույնիսկ առաջիկա հարյուրամյակի զարգացումները գուշակել, կռահումներ կատարել 21-րդ դարի ու 22-րդ դարի առաջին կեսի Հայաստանի մասին, քաղաքական խաղատախտակի վրա շարժել ֆիգուրներն իր կռահումներին համապատասխան: Իսկ հիմա հանկարծ կորցրեց այդ ընդունակությունը և դադարեց գուշակ լինել, քանի որ նման սովորություն այլևս չունի:


Զգուշավոր հարցասերները փորձում են ավելի մեղմ ու կռահելի մեկ այլ հարց նրան ուղղել: Օրինակ, հարցնում են. «Վերջին շրջանում նոր քաղաքական կուսակցություններ են ձևավորվել, ասենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կարծես հետաքրքրություն է առաջացրելքաղաքական դաշտում: Ի՞նչ կասեք այս մասին»: Ու վերստին Մանուկյանը բերանը ջուր է առնում. «Որևէմեկնաբանություն չունեմ այդ հարցի վերաբերյալ: Ես գիտեմ, որ ամեն ինչ կյանքը պետք է ցույց տա, առայժմդեռ ոչինչ չեմ կարող ասել»:


Այսպես հարմար է, այսպես անվտանգ է՝ հղում անել կյանքին, սպասել, թե նա ինչեր ցույց կտա: Իսկ ցույց տալուց հետո ոչ միայն Վազգեն Մանուկյանը, մանկամսուրի երեխան էլ կարող է ասել, թե ինչ եղավ: Սակայն Մանուկյանն, ի տարբերություն երեխայի, կարող է նաև ապշեցնել իր պատասխանով: Ահա, խնդրեմ, լրագրողը հարցնում է. «Ձեր կարծիքով` հնարավո՞ր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծքաղաքականություն»: Ի՞նչ եք կարծում, Մանուկյանը սրան ի՞նչ կպատասխանի: Երբեք չեք գուշակի, ոչ մի գնով: Քանի որ ոչ մեկն այդպիսի բան չի ասի: Իսկ Վազգեն Մանուկյանն ասում է. «Գիտե՞ք ինչ, եսՀայաստանում չէի, նոր եմ եկել»:


Այս ցնցող, զավեշտալի պատասխանի համեմատ մյուսները խամրում, կորցնում են իրենց գույնը, և արդեն չես զարմանա, եթե հոսանքի թանկացման մասին պատասխանի. «Մի հատ գուշակ կամ գնչու չկա՞ Հայաստանում:Փող եք տալիս, նա էլ սկսում է գուշակել: Ես հո գնչու չեմ»:


Վազգեն Մանուկյանը գնչու չէ: Նա առայժմ հայ է ու Հանրային խորհրդի նախագահը: Բայց հայ Վազգեն Մանուկյանը լուռ է, զուսպ, վախեցած ու սպառված, ինչպեսև ողջ հայ ժողովուրդը:







Դիտումների քանակ 3619


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանուկյանին պետք է անպետքությունը

Մանուկյանին պետք է անպետքությունը

Հուլիսի 2, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ծանր երկընտրանքի առաջ է հայտնվել: Վարչապետ Փաշինյանը օրերս առիթ է ունեցել խոսելու ՀԽ...

Իբր իրենք քիչ էին

Իբր իրենք քիչ էին

Դեկտեմբերի 8, 2017


Հայաստանում գոյություն ունի մի անհասկանալի, ոչ մեկին պետք չեկող, որևէ օգտակար բան չկատարած կառույց: Կոչվում է Հանրային խորհուրդ...

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Հոկտեմբերի 22, 2016


Նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն աննախադեպ ակտիվություն է հանդես բերում: Եթե առաջներում նա գերազանցա...

Գնացքից թռածների ժամանակը

Գնացքից թռածների ժամանակը

Ապրիլի 1, 2016


Քաղաքական ակտիվության և հատկապես նախընտրական ժամանակահատվածի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանկարծ մոռացության փոշի...

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Փետրվարի 12, 2016


Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Մոտ 10 օր առաջ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյ...

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Սեպտեմբերի 28, 2015


«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը միանշանակորեն կողմ է, որ սահմանա...

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Հունիսի 26, 2015
1

Առնետավազքը սկսվա՞ծ է: Այսպես ենթադրելու հիմքեր են տալիս Հանրային խորհրդի նիստի արդյունքները, որի օրակարգում ընդգրկված է եղել է...

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Ապրիլի 16, 2015


Հանրային խորհուրդը կրկին նիստ էր հրավիրել: Կրկին հարուստ էր օրակարգը, կրկին խոսքերի առատություն կար, ինչպես Պարոնյանի նկարագրած...

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մարտի 2, 2015


Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը շատ անսպասելի վերցրեց ու համալրեց Հանրային խորհրդի կազմը նոր անդամներով: Ասում ենք` անսպասելի, քան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ