Ազգային խայտառակություն

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Հունիսի 19, 2015
Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Այսօր փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արամ Սիմոնյանը: Ասենք՝ մրցակից էլ չկար, նա էր միակ ու անփոխարինելի թեկնածուն, ով 9 տարի շարունակ երկրի գլխավոր բուհն է ղեկավարում և մինչև հիմա ոչ ոք այդպես էլ չի հասկացել, թե որ արժանիքների և որ գիտական ու մանկավարժական հմտությունների համար: Սակայն նույնիսկ այս հանգամանքը ռեկտորին չխանգարեց ընտրությունից հետո մի փոքր կոտրատվել. «Ես արդեն ինը տարի է՝ ԵՊՀ ռեկտոր եմ, բայց ընտրությունը մնում է ընտրություն, որի արդյունքներն անկանխատեսելի են լինում սովորաբար: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինձ վստահվեց այս պաշտոնում ևս հինգ տարի աշխատել»,- ասաց նա:


Համեստ մարդ է Արամ Սիմոնյանը, շատ է թերագնահատում սեփական արժանիքները, այնինչ միայն նա կարող էր հաշված տարիների ընթացքում երկրի կարևորագույն ուսումնական հաստատությունը վերածել երկրի ամենամեծ հարկատու հաստատության, որտեղ գիտելիքից առավել կարևորը փողն է, ինչի համար էլ նրան գնահատում ու փայփայում են: Ռեկտորը սա գերազանց հասկանում է, ինչպես որ հասկանում է նաև, թե իրեն ինչպիսի հրաշալի ժամանակներ են սպասում, քանի որ հարուստ բուհը նախ և առաջ ենթադրում է հարուստ ռեկտոր, իսկ նրա ուզածն էլ հենց դա է: Ուղղակի շատ է վշտանում, երբ իրեն ամեն անգամ հիշեցնում են դրա մասին:


«Շատ տգեղ բան է, երբ սկսում են մարդու ունեցվածքը հաշվել»,- տխրամած դեմքով ասում է նա՝ չփորձելով հիշել այն հանգամանքը, որ հաշվելու անհրաժեշտությունը ծագում է, երբ ունեցվածքը հարյուրապատիկ գերազանցում է վաստակածին, ինչն արդեն ոչ միայն տգեղ է, այլև հանցավոր: Բայց վերջին հանգամանքը Արամ Սիմոնյանը միշտ էլ շրջանցում է, իսկ իր ունեցվածքի մասին խոսում է այնպիսի մի բառապաշարով, ինչը հատուկ է անշարժ գույքի գործակալներին: Այստեղ նա արդեն իսկապես հմուտ ու մեծ մասնագետ է: Խնդրեմ, ինքներդ ըմբոշխնեք նրա ոգեշնչված խոսքը. «Մինչև ռեկտոր դառնալս ես ավելի շատ անշարժ գույք եմ ունեցել: Հիմա ապրում եմ հորիցս ժառանգություն ստացած տանը: Տատիկիցս առանձնատուն էի ստացել Կարպի գյուղում, որը վաճառել եմ և Դիլիջանում տուն եմ գնել, հիմա էլ Բլուր թաղամասում եմ տուն կառուցում: Եթե Աստված կամենա, առաջիկա տարիներին կավարտեմ շինարարական աշխատանքները: Աղջիկս չորս սենյականոց բնակարան էր ստացել երիտասարդ մասնագետների շենքում, որի գումարը տարիների ընթացքում վճարել եմ, հիմա էլ այդ բնակարանը վաճառել և երկու սենյականոց բնակարան ենք գնել»,- պատմում է նա առանց դադարի և սեփական ունեցվածքի թվարկումը եզրափակում ամփոփիչ հաշվետվությամբ. «Ձկնորսության համար տասը հատ շատ լավ կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, ընտիր գրադարան: Շատ բաներ ունեմ, որոնք ինձ պետք են եղել ու գնել եմ կամ նվեր ստացել»:


Այո, իրոք, շատ բան ունի ԵՊՀ ռեկտորը և դա միանգամայն բնական ու հասկանալի է: Այս ողջ ունեցվածքի հետ մեկտեղ նա ունի նաև հետաքրքիր դատողություններ իր ունևոր լինելու փաստի առթիվ: Համաձայն հիշյալ տրամաբանության, նրա համար պիտի վիրավորական լիներ, եթե այդքան բան չունենար: «Ես հո բո՞մժ չեմ, որ սառնարանի ստվարաթղթի տուփի մեջ ապրեմ»,- զարմանքով ու վրդովմունքով ասում է նա:


Հաշվի առնելով Արամ Սիմոնյանի ֆիզիկական ծավալները` նա իսկապես չէր կարող ապրել ստվարաթղթե տուփի մեջ: Բայց խնդիրը միայն դա չի: Ռեկտորը սխալվում է, երբ կարծում է, թե բոմժը միայն կեցության վիճակ է: Բոմժությունը նաև հոգեբանություն է, մարդկային էություն, տեսակ: Իսկ այս առումով նա լիովին համապատասխանում է իր հնչեցրած որակմանը և ճիշտ ժամանակն է, որ նրան ասվի դրա մասին:


Հետգրություն


Բայց կա մի ոլորտ, որտեղ Արամ Սիմոնյանն անգերազանցելի է: Խոսքը լափակերության մասին է: Նա կարող է միանգամից 60 քյաբաբ կուլ տալ: Այսինքն, Գալուստ Սահակյանի մի ամսվա կերածը մա «գռսում» է մի օրում: Եվ սա պետք է լուրջ ընդունել, իսկ երկրի ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս լիովին օգտագործել Արամ Սիմոնյանի այսօրինակ յուրահատուկ տաղանդը: Ասենք, եթե շատակերության միջազգային փառատոն լինի ինչ-որ մի տեղ, ապա պետք է ուղարկել պրն Սիմոնյանին, ընդ որում` պետության հաշվին: Նա կգնա, կհաղթի, և ողջ աշխարհը կցնցվի: Իսկ ՀՀ մայր բուհը իր ռեկտորի փառքից և միջազգային ճանաչումից շատ բան կշահի:







Դիտումների քանակ 14738


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռեկտորին զոռով են պահում

Ռեկտորին զոռով են պահում

Հունիսի 26, 2018


Մի անհասկանալի բան է կատարվում Երևանի պետական համալսարանում: Արդեն տևական ժամանակ է` այստեղ պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Մայիսի 29, 2018


Այսօր ողջ օրը Երևանի պետական համալսարանում չդադարեց ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ուսանողները պահ...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մայիսի 5, 2018


Երևանի պետական համալսարանը կրկին հայտնվում է հայ հասարակության ուշադրության կիզակետում: Այս անգամ ի հայտ է եկել մեկը, ով իր նկր...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Հունվարի 31, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու խնդիրների կատարման արդյունքներ...

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Հունվարի 23, 2018


Ի՞նչ նպատակների է ծառայեցվում գիտական միտքը Հայաստանում: Շատերն այն համոզմունքն ունեն, որ գիտությունը պիտի խթանի երկրի տնտեսութ...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Նոյեմբերի 22, 2017


Հայաստանի գիտությունը պետք է փրկել. սա է ընդվզող ուսանողների գլխավոր կռվաններից մեկը: Բայց եթե երիտասարդները իբրև խոչընդոտ դիտո...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ