Միջազգային խայտառակություն

Նալբանդյանը Եվրոպային փուռը տվեց

Հունիսի 19, 2015
Նալբանդյանը Եվրոպային փուռը տվեց

Երևանում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոուզ-ռոթ» միջազգային համաժողովը մի իսկական բացահայտումների հարթակ դարձավ: Հատկապես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համար: Այսինքն, մի կողմից ներկաներն էին բացահայտում նախարարին, մյուս կողմից՝ Նալբանդյանն էր ինքնաբացահայտմամբ զբաղվում ու առյուծ էր կտրել սեփական դաշտում խաղալիս: Այս տեսանկյունից մեղքի իրենց բաժինն ունեին նաև մասնակից եվրոպացի պատգամավորները, որոնք կարծես Երևան էին ժամանել հատուկ հանձնարարությամբ և նպատակ ունեին, ինչպես ասում են, հին դարմանը քամուն տալ, այսինքն հայաստանցիներին հիշեցնել սեպտեմբերի 3-ի չարաբաստիկ շրջադարձը, երբ պաշտոնական Երևանը ընտրություն կատարեց ու նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին: Այս փաստն ըստ էության շատ լուրջ է վիրավորել արևմտյան դիվանագիտական աշխարհին, որոնք դա համարում են իրենց խոշոր ձախողումը և առիթը բաց չեն թողնում հանդիմանել Հայաստանին դրախտը թողած՝ դժոխքի գիրկը նետվելու համար:

 

Սակայն, ինչպես ասացինք, Նալբանդյանը առյուծ էր կտրել, և նրա այդ կերպարանափոխությունն այս անգամ թանկ նստեց եվրոպացիների վրա: Իրեն ուղղված հարցերի տեղատարափի տակ ԱԳ նախարարը այնպիսի բացահայտումներ արեց, որ հյուրերը փոշմանեցին իրենց հետաքրքրասիրության պտուղների համար: Փաստացի Նալբանդյանը Եվրամիությանը մեղադրեց բացահայտ շանտաժի, ճնշումների ու պարտադրանքներ գործադրելու մեջ: Նա պատմեց, որ ՀՀ-ի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի տապալման, իսկ հետո նաև ԵՏՄ-ին անդամագրման ամբողջ մեղքը և անպատասխանատվությունը եվրոպացիներինն է: Այս օրերին պաշտոնական Երևանը հստակ հայտարարել է, որ ցանկանում է ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներում, և եթե դա խոչընդոտ չէ, պատրաստ է Եվրամիության հետ զարգացնել հարաբերությունները: «Մենք սկսեցինք բանակցությունները, դրանք շատ արագ առաջ ընթացան և ավարտվեցին թե՛ Ասոցացման պայմանագրի, թե՛ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ուղղությամբ: Բայց հանկարծակի Բրյուսելում սկսեցին ասել, որ՝ գիտե՞ք, դուք պետք է ընտրեք կա՛մ Եվրամիություն, կա՛մ Ռուսաստան»: Ի պատասխան նախապայմաններով խոսելու այս գործելաոճին, հայկական կողմը զգուշացրել է, որ չի կարծում, թե ճիշտ մոտեցում է այդ գաղափարը, որ պետք է ընտրություն կատարել և որ այդ մոտեցումը կարող է բերել նոր սրումների: «Ասացին՝ դա քաղաքակրթական ընտրություն է, ես էլ ասացի, որ մեր քաղաքակրթական ընտրությունը մենք արել ենք մի քանի հազար տարի առաջ»,- պատմել է ԱԳ նախարարը: Իսկ այդ իրադարձություներից հետո Հայաստանը Եվրամիության հետ պաշտոնական բանակցությունների մեջ չի եղել, քանի որ համապատասխան մանդատ չի ունեցել:


Ասել, որ նման մանրամասների հրապարակումը նորություն էր միայն համաժողովի մասնակիցների համար, ճիշտ չի լինի: Հայաստացիներից շատերն էլ սրա մասին ոչինչ չեն իմացել, ու եթե միայն այսօր է հարկ համարվում դա հրապարակել, կնշանակի Հայաստանը ոտք է դնում քաղաքական այնպիսի նոր ուղու վրա, ինչը նրան թույլ է տալիս ԵՄ-ի հասցեին հանդիմանանքի շեշտադրումներ տեղադրել իր մեսիջներում: Պատմություններն այն մասին, թե Պուտինը մի գիշերվա մեջ Սերժ Սարգսյանին հարկադրեց փոխել քաղաքական կողմնորոշումը, այժմ կարող են լրացվել մեկ այլ պատմությամբ. «Բրյուսելը մի գիշերում Հայաստանին ստիպեց երես թեքել իրենից»:


Իսկ որ համաժողովի դահլիճում գտնվող Եվրամիության պատվիրակության մի քանի անդամներից և ոչ մեկը չի փորձել առարկել կամ պատասխան ելույթ ունենալ կրակ կտրած Նալբանդյանի գաղտնազերծումներից հետո, սա էլ կարող է դառնալ մի երրորդ պատմություն՝ վերը նշված երկուսի հավելված:

 







Դիտումների քանակ 16683


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Հուլիսի 12, 2017


Երբ այսօր տեղեկացվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորու...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016


Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդ...

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Սեպտեմբերի 24, 2016


Նա որոշել էր ընդհանրապես ազատվել Նալբանդյանից և Օհանյանից, իսկ Վիգեն Սարգսյանին նշանակել ԱԳ նախարար։ Օհանյանը, թեպետ Ռուզան Խաչ...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Մայիսի 31, 2016


Որքան էլ մեծ ցանկություն կա տպավորություն ստեղծելու, թե Հայաստան-ԵՄ բանակցություններն ընթանում են հարթ ու արդյունավետ, այնուհան...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Մայիսի 26, 2016


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Խոսել է Եվրոպական ժողովրդական ...

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Ապրիլի 13, 2016


Մարդկային տեսակներ կան, որոնց մասին ասում են. «Ինչքան երկրի երեսին է, 10 այդքան գետնի տակ է»: Հիմա այս համեմատությունը ուզում ե...

Նալբանդյանը ե՞րբ կդառնա «անցանկալի անձ»

Նալբանդյանը ե՞րբ կդառնա «անցանկալի անձ»

Հունվարի 15, 2016


Լրագրողները տեղեկացնում են, որ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում վրացի սահմանապահներն արգելել են Հայաստանի Հանրային հեռու...

Գողականները կջարդեն Էդվարդ Նալբանդյանի գլուխը

Գողականները կջարդեն Էդվարդ Նալբանդյանի գլուխը

Դեկտեմբերի 5, 2015
2

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը, ինչպես հայտնի է, սիրում է ճանապարհորդել, հատկապես կնոջ հետ և պետության հաշվին, ա...

Ապաշնորհ նախարարի ապաշնորհ նախարարության հերթական խայտառակությունը

Ապաշնորհ նախարարի ապաշնորհ նախարարության հերթական խայտառակությունը

Հունիսի 1, 2015


Թեպետ ՀՀ ԱԳ նախարարությունից ինչ-որ մի խեր կա հայ ժողովրդին, ավելի ստույգ` նրա մի մասնիկին, ավելի կոնկրետ` մեծն նախարարի տիկնոջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ