Ազգային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015
Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Ջհանգիր Լֆիկյան


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ու արհամարհական տոնով ժխտում է արձանագրված փաստը։ Գլուխը չի կախում, չի կարմրում, սույն տիկինը գեթ մեկ ակնթարթ իրեն վատ չի զգում։ Վարքաբանական եզակի նմուշ է, ուսումնասիրության հետաքրքիր օբյեկտ հոգեբանների, հոգեբույժների, վարքաբանների համար»։


Ասել, թե գնահատականը լիովին համապատասխանում է իրականությանը, ճիշտ չի լինի: Հերմինե Նաղդալյանը ոչ այդքան բարդ է, ոչ այդքան խորը: Նա պրիմիտիվ է և հենց այդ դատարկ պարզունակությունն էլ նրա գլխավոր զենքն է: Նրա բոլոր քայլերը պայմանավորված են նույն դրդապատճառով, նրա մտքերը երբեք սեփական արտադրության չեն, նրա հայացքներն ու գաղափարները փոփոխական են ճիշտ այնքան, որքան փոփոխական կարող է լինել գաղափարի իսպառ բացակայությունը: Շուրջ 30 տարի նա ասպարեզում է (որից 20 տարի շարունակ՝ խորհրդարանում), և այդ երեք տասնամյակները եղել ու մնում են միջակության հաղթանակի տարիներ:


Նա միշտ իշխանություն է: Միշտ: Ավելի ճիշտ, որտեղ իշխանությունը՝ այնտեղ նա: Լիներ դա «Հանրապետություն» խմբակցությունը, թե «Միասնություն» դաշինքը և ապա ՀՀԿ-ն, Նաղդալյանը նրանց թիմում է: «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ էր, թեև ոչ ոք այդպես էլ չհիշեց, թե պատերազմի հատկապես ո՞ր ճակատում էր մարտնչել տիկին Հերմինեն: Բոլորը նրան հիշում էին միանգամայն այլ ճակատներում: Խորհրդարանին նախորդած տասնամյակը Նաղդալյանի համար եղել էր սպառողական կոոպերացիայից մինչև կոոպերատիվների, իսկ հետո ձեռնարկատերերի միություններ տանող ժամանակաշրջան: Սակայն այս դեպքերում էլ գրեթե անհնար է հստակեցնել, թե հատկապես ձեռնարկատիրության ո՞ր ոլորտներում էր քրտինք թափում Հերմինե Նաղդալյանը, հատկապես ի՞նչ էր արտադրում կամ ի՞նչ էր վաճառում: Եվ քանի որ խոսքը դժվարին 1990-ականների մասին է, վայրի սեփականաշնորման և վաշխառուների ոսկե դարի մասին, ապա դժվար չէ կռահել, թե ինչպիսի մասնակցություն նա կարող էր ունենալ համընդհանուր ալան-թալանին: Պատերազմող երկրում հետին ամսաթվով երկրապահ Հերմինե Նաղդալյանը համատարած թշվառության ու կորուստների ավերակների վրա էլ դիզեց իր առաջին միլիոնները: Եվ հենց այդ պահին էլ նրան հուշեցին, որ փողը իշխանություն տանող դռան բանալին է: Ու տիկինը շտապեց պտտել այդ կախարդական բանալին...


Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, մենք այսօր տեսնում ենք: Ավելին ասենք: Հերմինե Նաղդալյանը 2012թ. մայիսի 31-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ փաստացի դառնալով հայ ամենաբարձրաստիճան կինը: Սա, ինչ խոսք, ազդեցիկ է հնչում, թեև հասկացողները հասկանում են, որ այդ բանն արվել է սոսկ այսպես կոչված գենդերային հավասարությունը կամ, ինչպես ասում են, քվոտան օրենսդիր մարմնում ապահովելու համար: Բայց արդյո՞ք միայն դրա համար: Նաղդալյանի վերընթացն ավելին է նշանակում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ սրընթաց վերելքի մեջ է արտացոլվում այն սրընթաց անկումը, որ այսօր ապրում է երկիրը: Որքան բարձր է Նաղդալյանի դիրքը, այնքան ցածր է պետության կայացման աստիճանը: Որքան ուժեղ է Նաղդալյանը, այնքան թույլ է իշխանությունը: Որքան թանկ արժե Նաղդալյանը, այնքան արժեզուրկ է Հայաստանը:


Եվ ահա, այս հակոտնյա հարաբերակցության պայմաններում էլ ի հայտ են գալիս այն բոլոր երևույթներն ու դեպքերը, որոնց հանրությունն արձագանքում է դժգոհությամբ, իսկ իշխանությունները նայում են մատների արանքով: Որքան ժամանակն անցնում է, այնքան գույները խտանում են՝ ի հայտ բերելով լկտիության նրբերանգներ: Իսկ դրանց գագաթնակետը կարելի է համարել Հերմինե Նաղդալյանի վերջերս հնչեցրած մի հայտարարությունը. «Մեր գլխավոր սկզբունքը, որ դրված է, չի փոխվել՝ խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից»:


Սա ասում է մի կին, ով 20 տարի խորհրդարանի անդամ է, օրենքի պահանջով զրկված է բիզնեսով զբաղվելու իրավունքից և այս ամենով հանդերձ ու իրավացիորեն հորջորջվում է «բիզնես-լեդի» պիտակով: Սա ասում է մեկը, որն իր պատգամավորական աշխատավարձից բացի կարծես թե պիտի այլ եկամուտներ չունենար, բայց տեսեք, թե ինչերի է ընդունակ և ինչ ծավալների հետ է առնչվում փափկասուն տիկինը:


ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է։ 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն։ Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Սակայն եթե կարծում եք, թե խոսքն ընդամենը այսքանի մասին է, ուրեմն չափազանց միամիտ եք, քանի որ Նաղդալյանն այն կինը չէ, ով կբավարարվի մի քանի հարյուր միլիոնով:


Դեռևս 2006թ. նա արդեն մի շարք ձեռնարկություններում բաժնետեր էր, իսկ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում ունի 0.15 հա սեփականաշնորհված հողամաս: Նա պարտատոմսեր, բաժնետոմսեր ու այլ ներդրումներ ուներ «Սիսիան Շիկ», «Բեգմիք», «Սիսիանի ԲՈՒԱՏ», «Նազենիկ» և «Ալնարս» ՍՊԸ-ներում: Սրանից 10 տարի առաջ նրա հայտարարագրված ունեցվածքն արդեն իսկ կազմում էր 98 մլն 542 դրամ և 134 հազար դոլար: Այն ժամանակ որպես ստացված կամ տրված փոխառություններից ստացված տոկոս՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն Նաղդալյանի համար ապահովել էր 35 մլն 415 հազար դրամի եկամուտ, իսկ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Բեգմիք» ՍՊԸ-ներից ստացել էր շահաբաժին՝ համապատասխանաբար 43 մլն 254 հազար ու 23 մլն 972 հազար դրամ:


Երեք տարի անց Հերմինե Նաղդալյանի եկամուտները մի քանի անգամ գերազանցեցին մինչ այդ ունեցածը: Այդ ժամանակ էր, որ նա ձեռք բերեց երկու շենք և շինություն, ինչպես նաև՝ հողամաս: Իսկ մեկ տարի հետո՝ 2010-ին, գործերն ընդհանրապես հրաշալի էին ընթացել՝ տիկնոջն ապահովելով հավելյալ 940 մլն 734 հազար 580 դրամ և 784 հազար դոլարով: Հանձնած կամ ստացած փոխառություններից ստացել էր 348 մլն դրամի և 730 հազար դոլարի եկամուտ:


Իսկ թե ինչեր ունի բիզնես լեդին Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաքում, դրանք արդեն ոչ մի թղթի վրա չեն գրվի և ոչ մի կնիքով չեն կնքվի: Գոնե մինչև այժմ հնարավոր չի եղել ստեղծելու համահավաք մի ցանկ, որտեղ կներառվեին Նաղդալյանի, նրա ամուսնու, հարազատների և բազմաթիվ կեղծ դրածոների անուներով ձևակերպված եկամտաբեր կետերը: Բայց բավական է այցելել որևէ մարզ, հարցում անել տեղի բնակիչներից, և վերջիններս այնպիսի մանրամասներ կհաղորդեն, որոնց հավաստիությունը ճշտելու անհրաժեշտություն էլ չի զգացվի: Օրինակ, Սյունիքում Հերմինե Նաղդալյանին է պատկանում Սիսիանի բազալտի քարհանքը։ Հանրապետական այս պատգամավորը նաև ռեստորան ունի Սիսիանում, նրան է պատկանում Սիսիան-Երևան երթուղային գիծը, տեղի տաքսի ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, Հերմինե Նաղդալյանը փայատեր է Սիսիանի հիդրոէլեկտրակայանում և այլն, և այլն։


Տպավորի՞չ է: Անշուշտ: Սակայն ձեզ համար: Հերմինե Նաղդալյանին արդեն վաղուց այսպիսի թվաբանությամբ չես զարմացնի: Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է «կշտանալ» բառը: Նա չի կարող հեռու քաշվել մեծ կերակրամանից, քանի դեռ նրան ուժով մի կողմ չեն տարել: Իշխանության շերեփն աշխատում է օրնիբուն, ստամոքսը կլանում է առանց դադարի, իսկ եթե սնուցման պահին հանկարծ հայտնվի անտեղյակ մեկը և ապշած հայացքով Հերմինե Նաղդալյանից հարցնի, թե որտեղի՞ց պատգամավորին այդքան մեծ կարողություն, տիկինը ոչ պակաս զարմացած պիտի պատասխանի. «Աշխատել եմ, աղջիկս, ամբողջ կյանքս աշխատել եմ, ու այդ ընթացքում ստեղծել եմ այն սեփականությունը, որն այսօր ունեմ… Շատ կուզենամ, որ դու էլ 23 տարի աշխատելուց հետո այնքան արդյունք ունենաս, որքան որ ես»:


Աղջիկն, իհարկե, երբեք դա չի ունենա, քանի որ աղջկա ու Նաղդալյանի՝ աշխատանքի մասին պատկերացումները տրամագծորեն տարբեր են: Տրամագծորեն տարբեր են նաև սկզբունքների մասին ընկալումները: Տիկին Հերմինեն եթե նույնիսկ տեղյակ է, թե ինչ բան է սկզբունքը, ապա այդ անհասկանալի բանը նա կառուցում է երեք հիմնական սյուների վրա: Առաջին սյունը պայմանականություն է առ այն, որ երբեք իշխանության որևէ նախաձեռնություն քննարկման ենթակա չէ, քանի որ նա միշտ կողմ է: Երկրորդը վերաբերում է Նաղդալյանի բանավեճի կուլտուրային, ինչի մասին ավելի դիպուկ, քան մի առիթով ասել է Հրանտ Բագրևատյանը, դեռ ոչ ոք չի ձևակերպել: Մի անգամ, բյուջեի քննարկման ժամանակ, Նաղդալյանը Բագրատյանին ասաց. «Երբ Դուք վարչապետ էիք, Դուք էլ էիք այդպես վարվում», ինչին ի պատասխան ՀԱԿ պատգամավորը հակադարձեց «Ի՞նչ կապ ունի այստեղ ժամանակը: Ոնց որ ես Ձեզ ասեմ՝ Ձեր շորը ճղվել է, Դուք ինձ ասեք՝ Ձեր ժամանակ ավելի շատ ճղված շորերով մարդիկ կային»:


Երրորդ սկզբունքը վերաբերում է այն փաստի ապացույցին, որ տիկինը հանուն շահի պատրատ է դիմել ցանկացած քայլի՝ խոշոր մեքենայություններից մինչև մանր ժուլիկությունները: Ի դեպ, այստեղ պակաս դեր չի խաղում նրա անսահման փառասիրությունը՝ բոլոր արատների մայրը: Իբրև ասվածի վկայություն արժե վերհիշել, որ երբ երեք տարի առաջ կայքերից մեկը հարցում էր կազմակերպել՝ պարզելու համար, թե քաղաքացիները կին գործիչներից ում կցանկանային վերստին տեսնել Ազգային ժողովում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ցանցահենությամբ` հակերության միջոցով «միջամտել էր» քվեարկության արդյունքները՝ կեսգիշերից մինչ առավոտ իր օգտին ավելացելով 7000 ձայն, մինչդեռ կայքի այցելուների թիվն այդ ընթացքում չէր ավելացել:


Ահա, թվարկված այս երեք որակների հանրագումարի արդյունքն էլ լույս աշխարհ է բերում ոչ միայն հարստության սիրահար կնոջ անհագուրդ մղումները, այլև իշխանական վերնախավի կազմում նրա տարատեսակ դրսևորումներն ու դրանց հետևանքները:


Իսկ այդ դրվագներն այնքան շատ են՝ ժամանակի ու տարածության տարբեր շերտերում, որ մարդ նույնիսկ չի կողմնորոշվում՝ ո՞ր մեկը հիշես, ո՞ր մեկը շրջանցես: Օրինակ, մի ամբողջ հերոսական վիպասք կարելի է գրել ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանի ազգակործան գործունեության մասին: Յուրաքանչյուր անգամ, երբ նա վերադառնում է Եվրոպաներից, երկիրը լծվում է այդ ուղևորության աղետալի հետևանքները շտկելու գործին: Մի անգամ, երբ համբերությունը հատած ընդդիմադիր գործիչներից մեկը ափերից դուրս եկավ և հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով ԵԽԽՎ զեկույցի պատասխանատուն ու մեղավորը Նաղդալյանն է, քանի որ նրա անհեթեթ ու անքաղաքակիրթ ելույթով անգամ Հայաստանի դաշնակիցներին տրամադրեց մեր դեմ, իսկ Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ տարավ, հուզված տիկինը նրան հակադարձեց այսպիսի սրտակեղեք ճառով. «ԵԽԽՎ-ում իմ ելույթը՝ դա պայքար էր, մարտ էր, ես այն ընդունել եմ, մինչև վերջ պայքարել եմ որպես զինվոր: Թեկուզև վատ ստացվեր, ես մարտիկ եմ, մինչև վերջ պայքարել եմ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:


Ի դեպ, մարտիկ լինելը տիկին Հերմինեի թուլություններից մեկն է: Երբեմն-երբեմն նա իրեն նետում է սահմանային գիծ, որպեսզի այնտեղ լուսանկարվի զինվորական համազգեստով ու պնդում է, թե դա իրեն շատ է սազում: Նրա պաշտոնական կենսագրության մեջ, բացի մասնագիտական նվաճումներից և տնտեսագիտության թեկնածուի աստիճանից, կա նաև Արցախյան պատերազմում մասնակցության մասին հիշատակում: Արդյունքում՝ երկու մարտական պարգևներ՝ շքանշան մարտական գործողություններին մասնակցելու համար և «Մարշալ Բաղրամյան» շքանշան: Թե որ ճակատում է մարտնչել ֆիդայի Հերմոն, քանի գյուղ ու ավան է ազատագրել, որ խրամատներում և ում հետ է քնել պատերազմի դժվարին տարիներին, մութ, շատ մութ պատմություն է: Բայց մի անգամ նրա բախտն իսկապես բերեց: Այն գնդակը, որը նրան շրջանցել էր երևակայական մարտադաշտում, եկավ ու նրան գտավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, խորհրդարանի դահլիճում: Նաղդալյանը վիրավորվեց, նրան հիվանդանոց տեղափոխեցին, և երբ նա այստեղ փոքր-ինչ սթափվեց կատարվածից՝ անմիջապես հասկացավ. պետք է արյան գին պահանջել: Ավելի ուշ նա դեռ երկար պիտի հուզաթաթախ հուշեր պատմեր իր ապրումների մասին, որոնք հնչելու էին մոտավորապես այսպես. «Այն երկար րոպեներին, երբ, վիրավոր, բազկաթոռին հենված, ես օգնություն էի սպասում, կյանքը կինոխրոնիկայի ժապավենի պես անցավ իմ աչքերի առջևով, և ես հասկացա, որ ժամանակի այդ արագացված ռիթմում ես երբեք լոկ հանդիսատես չեմ եղել…», սակայն արտասանված յուրաքանչյուր բառի թիկունքում նստած էր ակնկալիքը:


Իսկ դրանք Հերմինե Նաղդալյանի պարագայում գրեթե միշտ արդարացված են եղել, հատկապես, եթե նրան հաջողվում է հետևել քաղաքական նորաձևությանը և ճիշտ գունափոխանակության ենթարկվել: Օրիակ, ԵՏՄ-ի հարցում: Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի կողմնորոշումը Եվրոպայից կտրուկ կերպով շեղվեց ու կենտրոնացավ Ռուսաստանի վրա, տիկին Հերմինեն դարձավ երդվյալ ռուսամոլ: Այնքան ռուսամոլ, որ երբ Մոսկվայից որևէ հյուր էր ժամանում, անկախ այդ հյուրի «տրամաչափից», նա բոլոր գործերը թողնում ու վազում էր դուրս՝ եկողին աղ ու հացով դիմավորելու համար: Մի անգամ, երբ գործընկերները վրդովվեցին նրա ջրիկ պահվածքից, ինչ-որ մեկը սրամտեց. «Հերմինեն օջախի կնիկ է»:


Բայց ո՞ւր է, թե այդպես լիներ: Հերմինեն ընդամենը հաշվենկատ կնիկ է: Իսկ Ռուսաստանի հանդեպ նրա նվիրվածությանը ոչ սկսում, ոչ էլ ավարտվում է խորհրդարանում ռուսերեն խոսքով՝ խախտելով հայրենի օրենսդրությունը: Ռուսաստանում նա գնահատված է: Վերջերս տիկին Նաղդալյանը մեդալ ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն` ԱԺ փոխնախագահի որդին սովորում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի ակադեմիայում: Չար լեզուներն ասում են նաև, որ նա ԱԺ փոխնախագահ է նշանակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջամտության արդյունքում:


Կասեք՝ սա հավատարմություն է: Չէ, ոչ մի հավատարմություն էլ չկա: Նաղդալյան Հերմինեին այդ բառը ծանոթ չէ: Այսօր նա ձեզ կարող է երդումներ տալ, վաղը ուրանալ: Այսօր կմեծարի, վաղը կհավասարեցնի հողին: Այսօր կհաճոյանա, վաղը կփնովի: Ինչպես իրավիճակը կթելադրի: Բավական է հիշել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքը: Հենց նրա մասին էր, որ Հերմինեն մի օր ասում էր. «Նա շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է, և ինքն իր ճանապարհն ունի ու իր քայլերը: Մենք կտեսնենք այդ քայլերը»: Իսկ շատ չանցած, երբ քայլերը ի հայտ եկան, Նաղդալյանն անմիջապես փոխեց ձայնասկավառակը՝ պտտելով իր նոր երգը. «Ծառուկյանը շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել, եթե կարծում է, որ ժողովուրդը սպասում է իր խոսքին ու քայլերին: Նույնիսկ ոչ դասական իմաստով քաղաքական գործիչը որևէ պարագայում պարտավոր է նախ մտածել պետության, հետո քաղաքականության, հետո սեփական շահի մասին: Գագիկ Ծառուկյանի համար հակառակ սանդղակն է գործում»:


Եթե նույնիսկ Ծառուկյանը սանդղակները շփոթելու զոհը դարձավ, ապա Հերմինե Նաղդալյանը նման սանդղակներ երբեք չի ունեցել: Նույն կետի վրա մեխված բիզնես-լեդին ամեն պարագայում կնախընտրեր ունենալ դժբախտություններից մեկը՝ այն, ինչը բժշկական ախտորոշմամբ անվանում են հիշողության հանկարծակի կորուստ: Միայն այս պարագայում է, որ նա կարող է իրեն լիակատար ազատ ու ապահով զգալ, քանի որ անցյալն ամեն անգամ հայտնվելու է ինչ-որ տեղից ու շառաչուն ապտակ է հասցնելու կնոջը՝ շրջանցելով պարզ ջենտլմենությունը: Իսկ ապտակներն այնքան շատ են ու այնքան ցավոտ: Օրինակ, մի անգամ Հերմինե Նաղդալյանը հարձակվել էր Լևոն Զուրաբյանի վրա: Զանազան մեղադրանքների հետ մեկտեղ նա ասաց. «Ինքն այն քաղաքական ուժն է ներկայացնում, որը բարոյական իրավունք չունի նման բաներ խոսելու, դասեր տալու: Ինքը մտածում ա, որ հայ ժողովուրդը մոռացել է մութ ու ցուրտ տարիները»: Եվ հենց նույն պահին էլ Լևոն Զուրաբյանը հեգնանքով նկատեց. «Որի ժամանակ դուք մեր խմբակցության անդամն էիք»:


Այո, ժամանակները Նաղդալյանի թշնամիներն են: Ինչպես նա կցանկանար, որ ամեն բանից մեկական օրինակ լիներ՝ մի ժամանակ, մի իշխանություն, մի Նաղդալյան: Նույնիսկ ճգնաժամերի հարցում նա միասեր է ու պնդում է. «Հայաստանում կա ընդամենը մեկ ճգնաժամ, այն էլ ընդդիմության ներսում»:


Բայց, ավաղ, դա այդպես չէ: Ճգնաժամերը շատ են, խնդիրները շատ են, վտանգները շատ են: Եվ շատ են նաև Աստծո պատիժները, որ վիճակվել են մեր ժողովրդին: Դրանցից մեկի անունն է Հերմինե Նաղդալյան:






Դիտումների քանակ 24508


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Սեպտեմբերի 15, 2016


«Գրական թերթը» գրողների միության պաշտոնաթերթն է, բայց միաժամանակ (վերջին հնգամյակում) այն գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի, գավ...

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Հուլիսի 27, 2016
1

Իհարկե, դժվար է Հայաստանում հայտնաբերել գեթ մեկ մարդու, ում անծանոթ է այս դղրդուն անունը` Կարապետիչ, նույն ինքը քաղաքագետ և կու...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Հունիսի 11, 2016
1

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Հունիսի 2, 2015
31

Սա երջանիկ կին է: Կյանքում չի ստեղծել որևէ նյութական կամ հոգևոր բարիք, բայց կյանքից ստացել է ամեն ինչ: Կյանքում սա զբաղվել է մի...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Մայիսի 4, 2015
6

Սա նորմալ մարդ չէ: Սրա գլուխը դատարկ է, անգամ կենսաբանական փորձաքննության միջոցով հնարավոր չէ սրա գանգի մեջ գտնել ուղեղ հիշեցնո...

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Ապրիլի 20, 2015
2

Մի անգամ «ArmComedy»-ն լուսանկարների շարք էր հրապարակել, որտեղ մեր երկրի քիչ թե շատ ճանաչված մարդիկ ներկայացված էին իրենց նմանա...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Ապրիլի 3, 2015
1

«Դոդի Գագո» էր նա ասում Ծառուկյանին… Այդ օրը Կարեն Ավագյանը դարձրեց ՀՀ քաղաքական պատմության ամենագարշելի օրը, երբ ողջ քաղաքական...

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Ապրիլի 1, 2015
4

Մեր հանրային դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել վեղարավորները: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյությ...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Մարտի 27, 2015
1

«Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին իրենց փողերը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Ա...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Մարտի 9, 2015
1

Նա ոչինչ չի կարդացել: Նա ոչ մի տեղ չի սովորել: Նա տառաճանաչ չէ: Նրան չեն դաստիարակել։ Համացանցում սակավ է ներկայացված։ Նրա մասի...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Մարտի 5, 2015


Վարդան Օսկանյան… Հմայիչ նախկին երիտասարդ, Ռոբերտ Քոչարյանի աշխատուժ, պատգամավոր, նախկին նախարար և այլն: Իր կյանքում խաբել է երկ...

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Մարտի 1, 2015
6

Օրերս, երբ կառավարությունը որոշում կայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին, որը կկոչվի «Կոռուպցիայի դեմ պայ...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Հոկտեմբերի 23, 2014


Այս հոդվածով մենք նոր շարք ենք սկսում՝ նվիրված մեր երկրի ամենախայտառակ դեմքերին, որոնք հիմնականում Ազգային ժողովում կամ գործադի...

Նույն թեմայով

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015


Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկ...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015


Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շար...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ