Սովորական խայտառակություն

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015
Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շարժման ողջ գործընթացը: Եվ ահա բանիմաց տիկինը մեծահոգաբար կիսել է իր տպավորությունը: «Այն երևույթը, որ շուրջ տասը օր փակ և պարալիզացված է քաղաքի կարևորագույն փողոցը, լավագույն իլյուստրացիան է, թե որքանով է ժողովրդավար երկիր Հայաստանը»:

 

Նաղդալյան Հերմինեն չի ցանկացել հիշել նրա մասին, որ ի սկզբանե նախաձեռնությունը կոչվում էր «Ոչ թալանին» ու հավանաբար հատկապես այս կետից էր պետք սկսել Հայաստան երկրի գնահատումը: Հետո հավանաբար պետք էր նշել, թե ժողովրդավար երկրում հունիսի 23-ի առավոտյան ինչ դաժան մեթոդներով հաշվեհարդար տեսան ցուցարարների ու լրագրողների հետ, և դրանից հետո միայն հստակեցնել, թե 10 օր փակ մնացած փողոցը որ դրսևորումների արձագանքն են: Իսկ որ ժողովրդավարության դրսևորումներից բաժին հասավ նաև Հանրապետական կուսակցությանը, սրա մասին էլ Նաղդալյան Հերմինեն կարիք ուներ հիշելու: Հարցին՝ եզրակացություն արե՞լ է ՀՀԿ-ն, երբ կենդանի պատի տեսքով նախաձեռնության ժամանակ ՀՀԿ-ականներ կային և որոնց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը ոչ միանշանակ էր, մեծահարուստ տիկինը պատասխանել է. «Քաղաքական գործիչը ժողովրդի կողքին պետք է լինի և հասկանա, թե ինչ են մտածում մասսաները, և պարոն Աշոտյանի քայլը և մյուս մեր գործընկերոջ քայլը դրանով եմ բացատրում և համարում եմ, որ սա մոտեցում էր, որը իրավունք ունի տեղի ունենալ»,-ասել է նա:


Իհարկե, Նաղդալյանը ոչ մի գնով չի համարձակվի կրկնել Աշոտյանի «սխրանքը»: Եվ ոչ այն պատճառով, որ իր կերտած ժողովրդավար Հայաստանում նրան էլ նույն ճանապարհը ցույց կտան, այլ նաև այն բանի համար, որ «Ոչ թալանին» կարգախոսից մի ահռելի բաժին հենց տիկնոջն է վերաբերում:






Դիտումների քանակ 4270


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015


Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկ...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ