Սովորական խայտառակություն

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Հուլիսի 27, 2015
Օտարների համար փող հեշտ է գտնվում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման մեջ մասնագիտացած աշխարհի լավագույն 5 ընկերություններին: Կասկածից վեր է, որ սա կապված է խոստացված աուդիտի հետ: Բայց ՀԾԿՀ-ում խուսափում են այդ բառը գործածել, փոխարենն ասում են. «Քանի որ երկրի նախագահը հունիսի 27-ին Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ պետք է բարձրացվի հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահությունը, և հանձնաժողովի սահմանած սակագնի շուրջ երկմտություն չպետք է առաջանա, մենք հրավիրում ենք խորհրդատվական հեղինակավոր ընկերության, որը պետք է ուսումնասիրի և գնահատի սահմանված սակագնի հիմնավորավածության աստիճանը»:

 

Ստացվում է, որ մարդկանց հոգսը ոչ այնքան սակագնի նվազեցումն է, որքան ապացուցելը, թե իրենք անսխալական են: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀԾԿՀ-ի հայտնաբերած 5 ընկերությունների անուները գաղտնի են պահվում, սակայն պարզվում է, որ նրանք բոլորն էլ ամերիկյան են: Ու երևի հենց դրա համար էլ նրանց աչքին աշխարհի լավագույններն են:


Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ այս ստուգումները որևէ կապ չունեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվող տեխնիկական աուդիտի հետ, քանի որ աուդիտն անցկացվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վերահսկողության ներքո, ապա չենք կարող չհարցնել. իսկ ո՞վ է վճարելու և որտեղի՞ց է վճարելու ծառայությունների դիմաց նախատեսվող գումարը, առավել ևս, որ այն բավականին շոշափելի է լինելու հենց թեկուզ այն պատճառով, որ ընտրությունը կանգ է առել 5 լավագույնների վրա: Մեր իշխանությունները ցանկացած այլ առիթով շեշտում են, որ միջոցների սղություն կա, բայց հենց խոսքը վերաբերում է օտարներին վճարելուն, այդ գումարներն անմիջապես գտնվում են: Հիմա էլ նույն պատկերն է: Գործը ստանձնել է կառավարությունը և վերջինս է վճարելու մատուցված ծառայությունների համար՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից: Իսկ եթե այս ընթացքն ու տրամաբանությունը պահպանվի, ապա վերջում կարող է պարզվել, որ ամեն կարգի խորհրդատուների ու գնահատողների այնքան գումար է տրվել, որով կարելի կլիներ մարել գոյացած պարտքերն ու հարցը համարել փակված:







Դիտումների քանակ 7534


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Դեկտեմբերի 28, 2017


Կառավարության նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տհաճ իրավիճակում է հայտն...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Մարտի 17, 2017


Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական առանձին ուժերի առավել հաճախ խաղարկվող խոստումներից մեկը վերաբերում է էներգակիրների գների նվ...

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Հուլիսի 12, 2016
1

Զուգարանի մասով կդժվարանանք առարկություններ ներկայացնել, քանի որ մարդիկ ինչքան շատ են ուտում, այնքան հաճախ եմ հոգում իրենց բնակ...

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Մայիսի 18, 2016
1

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյա...

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

Ապրիլի 13, 2016


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 5 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝...

Պարտք տուր, որ պարտք տամ

Պարտք տուր, որ պարտք տամ

Ապրիլի 11, 2016


Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կրկին փող է խնդրում: Սա էլ տալիս է: Հայաստանի ֆինանսների նախարարը և Համաշխարհային բան...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Հոկտեմբերի 1, 2015


Այս տեսակետը դեռ կարելի է վիճարկման նյութ դարձնել: Սակայն խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը գերազ...

Արևը խփել է գլխներին

Արևը խփել է գլխներին

Սեպտեմբերի 30, 2015


Երևանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի և բնական պաշարնե...

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Սեպտեմբերի 29, 2015


Քանի պողոտան ձերն է, մենք ձեր խոնարհ ծառան ենք, երբ պողոտան մերն է` դուք մեր տանձին չեք: Հետաքրքիր է` ինչպե՞ս կպատժի նախագահ Սա...

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

Սեպտեմբերի 18, 2015


Այն, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հայտնվել է ծանր դրության մեջ և ստիպված էր մշտապես բարձրացնել սակագները վերջին տ...

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Սեպտեմբերի 17, 2015


Հատկանշական է նաև, որ նախկինում Նազարյանը երբեք չի խոսել այն մասին, թե առաջներում ինչ նվերներ էր ստանում նույն Բիբինից: Կասկածի...

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Սեպտեմբերի 17, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող են վաճառել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության: ՀՀ էներգետիկայի և բնական...

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Սեպտեմբերի 8, 2015


Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այն բանի համար, ո...

Անդրիասը մազոխիստ է

Անդրիասը մազոխիստ է

Հուլիսի 29, 2015


«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը, որ հայտարարել էր, թե հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում Հանրապետության հրապարակում, պա...

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Հուլիսի 24, 2015


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բուռն իրադարձություններից հետո հայերիս համար շատ հետաքրքիր է իմանա...

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Հուլիսի 7, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ավելի վատը չէ, քան Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավո...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Հուլիսի 2, 2015
1

Գեներալ և ազգի հերոս Մանվել Գրիգորյանը, որը համարում է, որ հայ ժողովուրդն իրեն պարտական է, իսկ հայ ժողովուրդն էլ նրա ձեռքը կրակ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը