Սովորական խայտառակություն

Երբ անելու ուրիշ բան չկա

Հուլիսի 30, 2015
Երբ անելու ուրիշ բան չկա

Երեկ հայտնի դարձավ, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Հանրապետության հրապարակում նրան մոտեցել էր «Շտապօգնության» ծառայությունը և տրամադրել առաջին բուժօգնությունը, ինչից հետո Սանասարյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել: Այդ ընթացքում նա ասել էր, թե ցավեր ունի ողնաշարի հատվածում և մեղադրել էր ոստիկաններին, որոնք նախորդ օրը նրան ձեռքերից ու ոտքերից բռնած տեղափոխելիս ողնաշարի վրա բաց էին թողել ներքև: Իսկ երեկոյան տեղեկացվեց, որ Դավիթ Սանասարյանը «Էրեբունի» ԲԿ-ում ստացել է առաջին օգնություն և գնացել տուն:

 

Չէինք ցանկանա կասկածել նրա առողջական բողոքների անկեղծությանը, սակայն տպավորություն է ստեղծվում, որ այս պահվածքը դառնում է ավանդույթ: Դրա հիմքը հունիսի 28-ին դրեց «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով սկզբում անջատվեց համաժողովրդական շարժումից, գնաց Ազատության հրապարակ, բայց երբ այնտեղ գիտակցեց իր արարքի ճակատագրական սխալը, նախ լաց եղավ, հետո ասաց, որ իր առողջական վիճակը քիչ առաջ վատացել է: Այն ժամանակ էլ ակտիվիստի համար շտապօգնություն կանչեցին, քանի որ նրա ճնշումն է բարձրացել։ Շուշանյանին առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, ինչից հետո տուն գնաց՝ չկարողանալով շարունակել նստացույցը։


Եթե այս միտումը հետագայում էր շարունակվի, ապա բժիշկները ստիպված կլինեն շուրջօրյա հերթապահություն սահմանել, իսկ հիվանդանոցներում անհրաժեշտ կլինի հատուկ պալատներ առանձնացնել ձախողված ու իրենց հետագա անելիքը չիմացող գործիչների համար:

 







Դիտումների քանակ 2391


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Մայիսի 26, 2018


ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որ սկզբում չէր ուզում, հետո ուզեց պաշտոնյա դառնալ, իր ցանկությունների...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Մարտի 23, 2018


Այսօր կայացավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի երկրորդ հանրահավաքը` ավելի սակավամարդ, քան նախորդն էր: Մինչդեռ նախաձեռնողները ...

Սանասարյանն ինչո՞ւ է Նիկոլին կանչում

Սանասարյանն ինչո՞ւ է Նիկոլին կանչում

Հուլիսի 22, 2016


Այն բանից հետո, երբ ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» ահաբեկիչ խմբի անդամներն իրենց անվստահությունը հայտնեցին պատգամավոր Նիկոլ Փաշ...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Սանասարյանի «ոչ միայն հացիվ»-ը

Սանասարյանի «ոչ միայն հացիվ»-ը

Հուլիսի 10, 2015


Ազատության հրապարակում 3 օր առաջ հացադուլ հայտարարած ժառանգական, «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հ...

Դավիթ Սանասարյանի ոսկե տարբերակը

Դավիթ Սանասարյանի ոսկե տարբերակը

Հուլիսի 8, 2015
1

Ազատության հրապարակում ժառանգական Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել: Պնդում է, որ սա պայքարի արդյունավետ եղանակ է: Թե ինչ...

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Հուլիսի 6, 2015
2

Այսօր, Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ ցուցարարների հետ բերման էր ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ