Ազգային խայտառակություն

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015
Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Ո՜նց է բերում մարդկանց, հատկապես կերած-խմած, հատկապես գիտնական մարդկանց բախտը, էլ չեմ ասում մտքի հսկաների մասին, որոնց շարքին կարելի է դասել ԵՊՀ վայելչատես ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ խոշոր գիտնականին, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամին, պատմական երկու հիմնարար աշխատությունների հեղինակին (նրա թեկնածուական ատենախոսությունը նվիրված էր Հայաստանի XIX դարասկզբի պրոլետարիատին, դոկտորականը՝ Զանգեզուրին և Գարեգին Նժդեհին. ինչպես տեսնում ենք՝ գիտնականի հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է)։ Եվ ահա, պրն Սիմոնյանն օրը ցերեկով առնվազն երկու միլիոն դոլար է գրպանել։ Բայց ինչպե՞ս։ Շատ պարզ։ Մամուլը տեղեկացնում է, որ նա երկու միլիարդ երկու միլիոն դրամով վաճառել է ԵՊՀ «Հյուրերի տունը» Մաշտոցի պողոտայում։ Դա ավելի քան չորս միլիոն դոլար է այսօրվա փոխարժեքով։ Թե որքան են վճարել պրն Սիմոնյանին գործարքի համար՝ չի տեղեկացվում, բայց կարելի է ենթադրել, որ նրա պարգևավճարը պետք է լինի մոտավորապես մեկ-երկու միլիոն դոլարի կարգի։


Բայց ինչո՞ւ է պրն Սիմոնյանը որոշել ազատվել այդ շենքից։ Ըստ նրա՝ դա պետք էր անել այն բանի համար, որ նորմալ տեսքի բերվեն ԵՊՀ մարզական շինությունները, ինչպես նաև համալսարանի ճամբարը Դիլիջանում։


Եվ այսպես, ստացվում է, որ Արամ Սիմոնյանն արդեն կարգին փող է վաստակել անշարժ գույքի վաճառքի միջոցով, բայց էլ ավելին կվաստակի, հենց որ սկսվեն շինարարական աշխատանքները։ Էշին էլ է պարզ, որ ոչ մեկն էլ չի պատրաստվում չորս միլիոն դոլար ծախսել մարզադահլիճները նորոգելու համար, մարդիկ կսահմանափակվեն էժան կոսմետիկայով և սահմանված «օտկատներով»։


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արամ Սիմոնյանի և Ռադիկ Մարտիրոսյանի տիպի հայ խոշոր գիտնականներն անհամեմատ շատ ավելին են վաստակում (տարեկան մի քանի միլիոն դոլար), քան իրենց արևմտյան գործընկերները (էլ չենք խոսում այնպիսի գիտնականների ֆինանսական հաջողությունների մասին, ինչպիսին են մարզպետ Լիսկան և քաղաքապետ Տարոնը)։ Միայն թե, եթե արևմտյան գիտնականները փող ստանում են գիտական ձեռքբերումների համար, ապա նրանց հայ գործընկերները, այդպիսի ձեռքբերումների բացակայության պատճառով, ստիպված են վաստակել կոմերցիայով։ Այնպես որ, գլխավորը փողն է, այլ ոչ թե այն վաստակելու միջոցը, չէ՞ որ աշխարհում ամեն բան, այնուամենայնիվ, արվում է հանուն փողի։


Ուրախանանք Արամ Սիմոնյանի առևտրային հաջողություններով և հուսանք, որ շուտով, սահմանադրական բարեփոխումից հետո, Հայաստանում կսկսեն կարգին փող աշխատել (նաև կոմերցիայում) մյուս՝ իհարկե, ոչ այնքան խոշոր, ինչպես Սիմոնյանն ու Մարտիրոսյանը, գիտնականները ևս։







Դիտումների քանակ 15529


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռեկտորին զոռով են պահում

Ռեկտորին զոռով են պահում

Հունիսի 26, 2018


Մի անհասկանալի բան է կատարվում Երևանի պետական համալսարանում: Արդեն տևական ժամանակ է` այստեղ պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Մայիսի 29, 2018


Այսօր ողջ օրը Երևանի պետական համալսարանում չդադարեց ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ուսանողները պահ...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մայիսի 5, 2018


Երևանի պետական համալսարանը կրկին հայտնվում է հայ հասարակության ուշադրության կիզակետում: Այս անգամ ի հայտ է եկել մեկը, ով իր նկր...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Հունվարի 31, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու խնդիրների կատարման արդյունքներ...

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Հունվարի 23, 2018


Ի՞նչ նպատակների է ծառայեցվում գիտական միտքը Հայաստանում: Շատերն այն համոզմունքն ունեն, որ գիտությունը պիտի խթանի երկրի տնտեսութ...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Նոյեմբերի 22, 2017


Հայաստանի գիտությունը պետք է փրկել. սա է ընդվզող ուսանողների գլխավոր կռվաններից մեկը: Բայց եթե երիտասարդները իբրև խոչընդոտ դիտո...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ