Սովորական խայտառակություն

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015
Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկացած բանի շուրջ, միայն թե ընդգծեն իրենց անհանդուրժողականությունը: Իսկ այդ վեճերն էլ իրենց հերթին բազում զվարճալի շերտեր են բացահայտում:


Օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը նկատեց. «ՀՀԿ-ի մեծամասնությունը կարծես բաժանվել է 2 թևի: Մի մասն ասում է, որ Սերժ Սարգսյանը չի պաշտոնավարելու, մյուս մասն ասում է՝ նա պետք է պաշտոնավարի, հո տանը չի նստելու»: Զուրաբյանին արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ասելով, որ իրենց քաղաքական թիմում կարծիքը միատեսակ է, բայց ներքին ժողովրդավարության առումով կուսակցությունը առաջ է անցել, ներքին այլակարծություն էլ կարող է լինել:


Սահակյանի պատասխանը կարող էր վերջակետ դառնալ բանավեճի համար, եթե այդ պահին անպոչ գդալի պես իրեն մեջտեղ չնետեր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով մտածել էր, թե ինչո՞ւ ձեռքից բաց թողնի նախագահին քծնելու հարմար առիթը: Եվ տիկինը վրա տվեց. «Բարեբախտաբար, մեր կուսակցությունը տարբերվում է ՀԱԿ-ից, որտեղ 5 կուսակցությունով 6 կարծիք եք ունենում ամեն հարցի շուրջ»:


Այն, որ ՀԱԿ-ում տարաձայնությունները չափից ավելին են և վաղուց արդեն տարաձայնություն էլ չեն, այլ խոր հակասություններ, դա բոլորը գիտեն: Սակայն նույն կերպ բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ի թվացյալ միասնականությունը ավելի շատ կարծիք ունենալու հնարավորության իսպառ բացակայություն է, քան կուռ համաձայնություն: Այնպես որ Նաղդալյան Հերմինեն ընդամենը իրենց կեղտոտ սպիտակեղենը ի ցույց դրեց դահլիճին: Այդ պատճառով էլ դահլիճը նրան պատասխանեց վարակիչ ծիծաղով:






Դիտումների քանակ 5083


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015


Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շար...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ