Տիեզերական խայտառակություն

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Սեպտեմբերի 19, 2015
Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Ծառուկ Սարգսյան


Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Ջաբի Բայրամովը հանդես է եկել պատմական հայտարարությամբ։ Այս լուրջ պատմաբանի խոսքերով՝ Ադրբեջանի Ազգային խորհրդի 1918թ. մայիսի 29-ին ընդունած որոշումը Երևանը և հարակից հողերը Հայաստանին հանձնելու մասին պետք է չեղյալ հայտարարվի, քանի որ այն ժամանակ խորհրդարանը որոշումն ընդունել էր առանց ժողովրդի համաձայնության, հանրաքվե չէր անցկացվել։ «Ուստի, այդ որոշումն անօրինական է և լեգիտիմություն չունի։ Ադրբեջանի Միլի մեջլիսը պետք է բարձրացնի նաև այն որոշման հետ կապված հարցը, որի համաձայն՝ Զանգեզուրը հանձնվել է հայերին, և այն պետք է չեղյալ հայտարարել, քանի որ դրանք Ադրբեջանի հողերն են, և այդ որոշումն անօրինական է»,- ասում է Բայրամովը։ Նա նշում է, որ «ադրբեջանական այդ հողերը և Գեյջային հարակից բոլոր հողերը հանձնվել են հայերին խորհրդային կառավարության ճնշմամբ», իսկ «ադրբեջանցի ժողովուրդը լիակատար իրավունք ունի անօրինական համարելու մեր ժողովրդի դեմ հանցագործությունները խորհրդային ժամանակներում, հատկապես հողերի հանձնումը»։ Հղում կատարելով միջազգային իրավունքի նորմերին՝ գիտնական Բայրամովն ասում է, որ Բաքուն «դրա լիակատար իրավունքն ունի, Միլի մեջլիսի պատգամավորները պետք է հանդես գան նախաձեռնությամբ, իսկ դրա հետ կապված՝ պետք է ընդունվի ամբողջ ադրբեջանական ժողովրդի դիմումը»։


Գիտնական Բայրամովից առանձնապես չի տարբերվում նաև Իլհամ Ալիևը, որն, ի դեպ, ավելի վաղ Աստանայում, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) V գագաթաժողովում ընդգծել է. «Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը թյուրքական հնագույն երկրամաս է, մեր բնիկ հողը։ ХХ դարասկզբին Զանգեզուրն Ադրբեջանից անջատելով և այն Հայաստանին հանձնելով, ըստ էության, կտրվեց թյուրքական ողջ աշխարհի աշխարհագրական կապը»։


Դե, ի՜նչ ասենք դժբախտաբար՝ մեր հարևաններին։ Համարյա ոչինչ, քանի որ խոսել անմեղսունակների հետ և մեկնաբանել նրանց՝ ըստ էության անհնար է։ Գիտնական Բայրամովը և նախագահ Ալիևը Զանգեզուրի մասին խոսում են որպես բուն ադրբեջանական հող, նույնն ասում են Երևանի մասին։ Ավելին, նրանք ոչ միայն ասում, այլև ապացուցում են այս անհեթեթությունը, ընդ որում՝ պատմագրորեն։ Բայց, փառք Աստծո, Ադրբեջանն աշխարհի ու տիեզերքի կենտրոնը չէ, և աշխարհում առհասարակ կա նաև մի փոքր այլ պատմագրություն, ասենք համաշխարհային, որի համաձայն՝ առաջին թյուրքերն Անդրկովկասում հայտնվել են մոտավորապես VII դարում (համաշխարհային պատմագրությանը նաև հայտնի է, թե ովքեր են ապրել այս հողերում դրանից առաջ և հետո)։ Նրանք ապրել են այն պետությունների իշխանության ներքո, որոնք այդ ժամանակներում տիրել են այդ տարածքներում։ Ադրբեջանցիների վերջին սեփականատերերը, մինչև տարածաշրջան Ռուսաստանի ներխուժումը, եղել են պարսիկները։


Ռուսական կայսրությունում այսօրվա ադրբեջանցիներին անվանում էին կովկասյան թաթարներ։ Եվ միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ի հայտ եկավ «ադրբեջանցի» էթնոնիմը։ Նրանց այդպես քնքշաբար անվանեց Ստալինը՝ բազմաթիվ ժողովուրդների, ներառյալ՝ ադրբեջանցիների, ղազախների (ի դեպ, մինչև 1936թ. ղազախներին անվանում էին ղրղզներ, իսկ ղրղզներին՝ ղարա-ղրղզներ, բայց ծնողի իրավունքով Ստալինը որոշեց փոխել բալիկների անուններն ու նրանց զրկել նմանությունից, և այս տարի նախագահ Նազարբաևը ճոխ նշեց «ղազախական պետության» մի ինչ-որ բազմադարյա հոբելյան, որի էթնոնիմը սաղմնավորվել է համեմատաբար վերջերս, Ստալինի մոտ 1936թ. խոր խնջույքներից մեկի ժամանակ), ուզբեկների, մոլդավների և շատ ուրիշների ճշմարիտ ու իսկական հայրը։ Ցավոք, այս անհերքելի պատմական փաստը համաշխարհային պատմագրությունը լռության է մատնում՝ հայտնի պատճառներով։ Բայց մենք լռելու պատճառ չունենք, պետք է որ չունենա նաև Ռուսաստանը։ Ցավում ենք նաև, որ Ադրբեջանում Ստալինը չի սրբադասվել, նրա անվամբ քաղաքներ, հրապարակներ, պողոտաներ և գյուղեր չեն կոչվել։ Եվ հարևաններին խորհուրդ ենք տալիս զգոնություն ցուցաբերել, քանի որ Նախախնամությունն արդարացի և դաժան ֆենոմեն է, այն կարող է պատժել լկտի երախտամոռության համար, և այդ ժամանակ «բուն ադրբեջանական հողերը» կբաժանվեն նրանց իսկական, բուն տերերի՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև։ Կարծում ենք՝ այդպես էլ կլինի ոչ հեռավոր ապագայում, քանի որ որդիական երախտամոռությունը բարձրագույն ուժերը երկար չեն հանդուրժի...







Դիտումների քանակ 34947


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ