Տիեզերական խայտառակություն

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Սեպտեմբերի 20, 2015
Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Ջհանգիր Լֆիկյան


Երբեմն Հայաստանն իր քաղաքացիների համար կարող է վերածվել դժոխքի: Դա լինում է այն ժամանակ, երբ երկրի ղեկավարության մեջ ցանկություն է արթնանում ինչ-որ բան ապացուցել երկրի ներսում կամ դրսում, ինչ-որ մի բանում հավաստիացնել, երաշխիքներ տալ: Օրինակ, Հայաստանի իշխանությունը կարող է մատաղ անել մի 100 հայի, եթե դա պետք լինի, որ մի հզոր երկրի դեսպան լավ բան զեկուցի իր ղեկավարությանը: Երբ Հայաստանի իշխանությունը դիմում է այսպիսի քայլերի, այն կորցնում է մարդկության և մարդկայնության վերջին նշույլը:


Հոկտեմբերի 27-ի բոլոր ողջ մնացած մասնակիցներն այսօր կրում են ցմահ ազատազրկում: Այդ հինգ հոգուց միայն երկուսն են սպանություններ կատարել և փաստորեն կազմակերպել հեղաշրջման փորձը (Հունանյան եղբայրները), մյուս երեքից՝ Աշոտ Կնյազյանն ընդհանրապես չի եղել Ազգային ժողովի շենքում. նա այդ օրը կատարել է վարորդի դեր` չիմանալով Հունանյանների մտադրություններն ամբողջությամբ, Էդուարդ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանյանը հայտնվել են Ազգային ժողովում սպանություններից հետո, ընդ որում՝ հենց ըստ պատգամավորների ցուցմունքների` Գրիգորյանի ներկայությունը պառլամենտի դահլիճում կանխել է հնարավոր շատ սպանություններ, քանզի կրտսեր Հունանյանը Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո դարձել էր անմեղսունակ և ընդունակ էր ամեն ինչի:


Ինչևէ, այսօր հինգն էլ կրում են նույն պատիժը: Ինչո՞ւ: Որովհետև նախագահն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, որը հանձնարարեց իր արդարադատության վունդերկինդ նախարար Դավիթ Հարությունյանին այնպիսի մի քրեական օրենսգիրք գրել, որ հնարավոր լինի բոլորին դատապարտել պատժի առավելագույն չափով: Իսկ Քոչարյանի ինչի՞ն էր պետք դա: Քանի որ դեպքի առաջին օրվանից հասարակության մեջ կարծիք կար, թե կազմակերպիչը հենց Քոչարյանն է, ապա նա, իբր թե ցրելու համար այդ կարծիքը, դիմեց այդ անմարդկային քայլին, որպեսզի ապացուցի, թե` տեսեք, ես դրանց հետ կապ չունեմ, ես դրանց ցմահ նստեցնում եմ: Իհարկե, Քոչարյանի անունը Հոկտեմբերի 27-ի հետ կապողները ցայսօր մնացել են նույն կարծիքին, բայց դե Ռոբերտ Քոչարյանի մտավոր ունակություններն այդքան էին` ավելի խելոք բան նա չմտածեց:


Հունանյանի խմբի ցմահ ազատազրկումը պատուհաս դարձավ Հայաստանի մյուս ցմահ ազատազրկվածների համար: Երկիրը ստորագրել է բազում միջազգային համաձայնագրեր, կոնվենցիաներ, կառավարությունն ընդունել է դրանց համապատասխան որոշումներ, որոնցից մեկն, օրինակ, ասում է, որ պետությունը պարտավոր է ցմահ ազատազրկվածին ազատել 20 տարի պատիժը կրելուց հետո, եթե չի ապացուցում, որ տվյալ դատապարտվածն ազատության մեջ վտանգ կներկայացնի հասարակության համար: Առ այսօր ոչ մի ցմահ ազատազրկված չի ազատվել, բոլորին ասում են (օրինակ, Արսեն Արծրունուն՝ «Դրո»-ի հրամանատարին, որը, փաստորեն, նստած է դաշնակ Հրանտ Մարգարյանի փոխարեն), թե` շառից-փորձանքից հեռու մնացեք, մի բորբոքեք, դիմումներդ հետ վերցրեք: Իսկ թե ինչ են պատասխանելու Հայաստանում եվրոպացիներին, երբ նրանք մի օր հետաքրքրվեն, թե` լավ, էդ ձեր բոլոր ցմահ ազատազրկվածներն այդ աստիճա՞ն են վտանգավոր, որ գոնե մեկ հոգու չեք ազատում` հայտնի չէ: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է միջազգային համաձայնագրեր, իսկ կառավարությունն՝ ընդունել որոշումներ, որոնք պարտադրում են ազատել ցանկացած ազատազրկվածի, անկախ նրա պատժի չափից, եթե նա տառապում է մի շարք հիվանդություններով: Այդ հիվանդությունների ցանկում են` երրորդ ստադիայի քաղցկեղ, սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարախտի ինչ-որ մի աստիճան և այլն: Մեր ցմահ ազատազրկվածների մեծամասնությունը տառապում է այդպիսի հիվանդություններով, բայց դեռ ոչ ոք չի ազատվել, մի քանիսն էլ մահացել են (օրինակ, Մանուկ Սեմերջյանը, որի դիահերձման ժամանակ մասնագետները զարմացել էին, թե ինչպես կարելի էր այսքան երկար ապրել այդ օրգանիզմով): Հարց է առաջանում. ինչո՞ւ ստորագրել եվրոպական փաստաթղթեր, ընդունել կառավարության որոշումներ և չկատարել դրանք: Պատասխանը տրիվիալ է. չեն կատարում, որովհետև շղթայական ռեակցիա կարող է առաջանալ, բոլորն ազատվել կցանկանան, բացի այդ, մոտենում է Հոկտեմբերի 27-ի մասնակիցների ազատազրկման 20 տարին, իսկ դրանց ազատելու կամք ՀՀ իշխանությունն արդեն չունի, քանզի ժողովուրդը կասի, թե` տեսաք ո՞վ էր կանգնած Հոկտեմբերի 27-ի գործի գլխին: Հետևաբար, բոլորը պիտի մեռնեն: Հանուն Հայաստանի Հանրապետության:


Այսօր մեռնելու դռանն է հայտնվել նախկին ազատամարտիկ, հետախույզ Սողոմոն Քոչարյանը, որը շատ բան է արել պատերազմի տարիներին Հայաստանի և Արցախի համար: Նստած է շուրջ 20 տարի` սպանել է մի իրանական ադրբեջանցու, իսկ նախագահ Տեր-Պետրոսյանն էլ հրահանգել է նրան գնդակահարության դատապարտել` Իրանի դեսպանի ժպիտը տեսնելու համար: Ադրբեջանցուն Սողոմոնը սպանել է կենցաղային կռվի ժամանակ, բայց հետո արդեն գործին կցել են է՛լ կողոպուտ, է՛լ առևանգում, է՛լ շատ բաներ` մահապատիժն ըստ արժանվույն հիմնավորելու համար: Ո՛չ «սպարապետ» Վազգենը, ո՛չ որևէ մեկը զինվորական ղեկավարությունից չուզեցավ պաշտպանել Սողոմոնին, որպեսզի նա գոնե արդարացիորեն դատվի: Փոխարենը ցուցաբերվեց անտարբերություն նրա ճակատագրի հանդեպ. բոլորը լռեցին՝ «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով ղեկավարվելով, մանավանդ որ պատերազմն էլ վերջացել էր, էլ Սողոմոնի հետախուզական ունակությունները պետք չէին:


Ինչևէ, այս տարիների ընթացքում Սողոմոնը երկու անգամ փախուստ կատարեց` մեկ անգամ Գորիսից, երկրորդը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, մեկ այլ անարդար դատապարտվածի հետ: Երկու փախուստն էլ անհաջող ավարտվեցին նրա համար: Երկրորդից հետո նա ենթարկվել էր դաժան կտտանքների, հետո ինքնասպանության փորձ էր կատարել` դարձյալ անհաջող: Հետո մահացավ նրա կինը, իսկ տիեզերական ողբերգությունը շարունակվեց դստեր ինքնասպանությամբ, որն ամբողջովին քայքայեց Սողոմոնի առողջությունը: Նա նորից փորձեց հեռանալ կյանքից, և նորից նրան դա չհաջողվեց. Աստված, հավանաբար, որոշեց նրան մատաղ անել ՀՀ իշխանությունների համար:


Այժմ Սողոմոն Քոչարյանը սրտի ծանր իշեմիկ հիվանդությամբ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա հիվանդությունը բավարար հանգամանք է ազատվելու համար, ըստ Հայաստանի կառավարության որոշման: Բայց ոչ, Հայաստանը չի շտապում դա անել: Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, պատասխանելով պարբերականներից մեկ հարցին, թե արդյոք առողջական վիճակը կարգավորելուց հետո հնարավոր է, որ ցմահ դատապարտյալի պատժի կրման տիպը փոխվի, ասել է հետևյալը. «Դեռ որևէ բան նրա պատիժը կրելու մասին չենք որոշել, բուժման ընթացքում կամ բուժումը վերջացնելուց հետո կորոշենք, դեռ որևէ որոշում չկա»:


Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Սա Հայաստանն է, և վե՛րջ:






Դիտումների քանակ 7447


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Սողոմոն Քոչարյանին դժբախտություն ապահովեցին նաև այն աշխարհում

Սողոմոն Քոչարյանին դժբախտություն ապահովեցին նաև այն աշխարհում

Նոյեմբերի 11, 2015
6

Սողոմոն Քոչարյանն իր կյանքի և ճակատագրի տերը չեղավ կենդանության օրոք. նրա փոխարեն որոշեցին, դիվիդենդներ քաղեցին և օրենքի պետութ...

ՀՀ կառավարությունը Գինեսի գրքի ճանապարհին

ՀՀ կառավարությունը Գինեսի գրքի ճանապարհին

Նոյեմբերի 9, 2015


Երեկ անդրադարձանք Սողոմոն Քոչարյանի ողբերգական մահվանը, որն այս երկրից ու կյանքից փրկվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կեն...

Սողոմոնը լուրջ ասելիք ունի Լևոնին ու Ռոբերտին

Սողոմոնը լուրջ ասելիք ունի Լևոնին ու Ռոբերտին

Նոյեմբերի 8, 2015
7

Հիմա մոտենում է Սողոմոնի դահիճների հաշվետվության ժամանակը: Մեր մեջ ասած, այն արդեն սկսվել է: Նախագահ Լևոնն արդեն վաղուց աղբանոց...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Հոկտեմբերի 27, 2015


Հոկտեմբերի 27-ին ամեն ոք իր պարտքն է համարում խոսել անմեղ զոհերի, հանցանքի չբացահայտվելու, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ...

Գալուստը վտանգավոր է դառնում

Գալուստը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 27, 2015


Փաստորեն, Սահակյանն առանց հասկանալու կամ միտումնավոր դեմ է դուրս գալիս Սերժ Սարգսյանին: Նա ասում է, թե` չեմ հավատում քեզ ու քո ...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

SOS. «Մտավորականներն» ուզում են փրկել Վանոյին

SOS. «Մտավորականներն» ուզում են փրկել Վանոյին

Սեպտեմբերի 28, 2015
1

Իրավական տեսակետից Գուլանյանի ասածն աբսուրդ է: Հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել ցանկացած անձի, եթե նա դատապարտված...

Տեր-Պետրոսյանի զոհը դիմում է Հռոմի պապին

Տեր-Պետրոսյանի զոհը դիմում է Հռոմի պապին

Սեպտեմբերի 28, 2015


Մի՞թե այդքան դաժանը Հայաստանի իշխանությունն իր քաղաքացիների հանդեպ, և ո՞րն է պատճառն այդ դաժանության: Մի՞թե մարդկության որևէ նշ...

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Մայիսի 9, 2015
2

Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովրդի տարած ամենամեծ հաղթանակի օրը (այդպիսին մենք համարում ենք Մեծ հայրենականում մեր տարած հաղթանակը...

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Փետրվարի 22, 2015


Ազգովի խայտառակվեց գլխավոր դատախազը. սկզբում ասաց, թե Պերմյակովին մեզ տալը քննարկման ենթակա չէ, այնուհետև տղամարդու խոսք տվեց, ...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը

Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը

Դեկտեմբերի 6, 2014
3

Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել (https://www.facebook.com/profile.php?id=100006304759179): Խոսքն այն Էդուարդ Գրիգորյ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ