Սովորական խայտառակություն

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Սեպտեմբերի 21, 2015
Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Օսկան Քոչարյան


Թափթփուկ Վահան Մարտիրոսյանի՝ Բաքու փախչելուց հետո հայ հանրությանը մի հարց է տանջում. ինչպե՞ս նման բանը հնարավոր դարձավ։ Անշուշտ, ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների մեղքը սրանում չկա, քանի որ նրանց գործը չէ պետական սահմանի պահպանությունը, նրանց վարույթում չեն սահմանի ստուգիչ անցակետերը։ Դե, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը, որը պատասխանատու է ձախողման համար, մինչև հիմա ընկալելի որևէ բան չի ասել։


Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն ամենահարգված ուժային կառույցն է Հայաստանում։ Համենայնդեպս, նրա մասին գրեթե չեն խոսում, չեն գրում, այն չի հայտնվում սկանդալների կիզակետում, նրան չեն քննադատում և չեն խայտառակում։ Իհարկե, դրանում կա նաև Գորիկ Հակոբյանի՝ նորահայ բարքերից հեռու պատկառելի խորհրդային սպայի վաստակը, կա նաև ԱԱԾ-ի՝ հատուկ գաղտնի ծառայության սպեցիֆիկայի վաստակը։ Այնուամենայնիվ, ԱԱԾ-ն խայտառակ անփութություն է ցուցաբերել՝ երկրից դուրս թողնելով հետախուզման մեջ գտնվող մարդուն, այն էլ՝ ուղիղ Բաքու։


Անշուշտ, սա վերջին միջադեպը չէ։ Հետագայում նույնպես ավելի աղմկալի սկանդալներ կլինեն, առաջ էլ են եղել։ Եվ եթե ԱԱԾ-ն ինչպես հարկն է ուշադրություն չդարձնի իր պարտականություններին, ապա Հայաստանը կբախվի չնախատեսված երևույթների։


Վերցնենք, օրինակ, պրն Սաքունցին՝ Վանաձորի Հելսինկյան խմբի նախագահին։ Այն, որ այս տղան ցայժմ ազատության մեջ է՝ ուղղակի հետևանքն է այն բանի, որ Հայաստանի ԱԱԾ-ն չի կատարում իր աշխատանքը։ Ռուսաստանյան РИДУС պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Երևանում USAID առաքելության ղեկավարի նամակը Արթուր Սաքունցին՝ թվագրված 2015թ. հուլիսին։ Նամակի տեքստը մեջբերում ենք ամբողջությամբ.


«Հարգելի պրն Սաքունց,
Գրում եմ Ձեզ՝ Երևանում քաղաքացիների ընդվզողական ակտիվության զգալի անկման հետ կապված անհանգստությունս հայտնելու նպատակով։ Չնայած Ձեր հավաստիացումներին, թե հայ հանրությունը պատրաստ է անշեղորեն պաշտպանել իր շահերը, մենք նկատում ենք ոչ միայն բողոքողների թվաքանակի նվազում, այլև կոշտ, անզիջում հռետորաբանությունից անցում երկխոսության կառավարության հետ, ինչպես նաև հրաժարում քաղաքական պահանջներից։ Հավանաբար, Դուք չեք կարողացել համարժեք օգտվել Ձեզ տրամադրված ռեսուրսներից։ Ձեր գործունեության արդյունքները կարելի է գնահատել որպես թույլ, իսկ նախագծի հիմնական նպատակը չի իրականացվել։


Այնուամենայնիվ, մենք անթույլատրելի ենք համարում այժմ դադարեցնել աշխատանքը նախապես նշված որևէ ուղղությամբ, քանի որ դա կարող է հանգեցնել Ադրբեջանում ծրագրված միջոցառումների կոորդինացիայի խախտման։ Դուք պետք է առավելագույն ջանքեր գործադրեք ժողովրդական բողոքի բոլոր ձևերի ակտիվացման համար։ Սույն նախագիծը մեր տարածաշրջանային ռազմավարության անկյունաքարն է առաջիկայում։ Ձեր հետագա գործողությունները կորոշեն ապագայում մեր համագործակցության ձևաչափը։

Հարգանքով՝
Կարեն Հիլիարդ
Հայաստանում USAID առաքելության ղեկավար»։


Այժմ՝ հարցի էության մասին։ Եթե տիկին Հիլիարդի գաղտնի նամակը կարող էր հայտնվել ռուսաստանյան պարբերականի ձեռքում, ապա հարկ է ենթադրել, որ շատ ավելի շուտ այն առհասարակ պետք է որ հայտնվեր ՀՀ ԱԱԾ ձեռքում։ Եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն այդ ծառայությունը կարելի է հանգիստ խղճով կազմալուծել՝ թողնելով միայն սահմանապահ զորքերը և սահմանային անցակետերը։ Բայց եթե նամակի բովանդակությանը ժամանակին ծանոթացել են ազգային անվտանգության համար պատասխանատու անձինք, ապա դա արդեն այլ հարց է։ Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ Հայաստանը վախենում է ամերիկացիներից և ի վիճակի չէ վերացնել նրանց ռեզիդենտուրան։ Այլ մեկնաբանություն լինել չի կարող, քանի որ նամակի ուշադիր ընթերցումը հուշում է, որ հասցեատերն ամենաանմիջական առնչությունն ունի երկրի սահմանադրական կարգի խափանման, զանգվածային անկարգությունների կազմակերպման հետ՝ օտարերկրյա պետության հրահանգով գործող իշխանության տապալման նպատակով։


Իհարկե, մեր գործը չէ՝ պատասխանատվության ենթարկե՞լ արդյոք գրանտակեր Սաքունցին, թե՞ ոչ։ Բայց մենք կարող ենք միայն ենթադրել, որ այդքան գթասիրտ վերաբերմունքը հինգերորդ շարասյան հանդեպ կարող է քանիցս ավելացնել դրա գլխաքանակը։ Քանի որ բոլորն էլ փող են սիրում, իսկ ավելի շատ՝ հեշտ ու մեծ փողեր են սիրում, որոնք վճարում են հիմնականում ամերիկացիները։ Իսկ ո՞վ կուլ չի տա այդ փողերի խայծը՝ համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի համարձակվի քրեական պատասխանատվության ենթարկել նրան, քանի որ նա ծառայում է հենց Միացյալ Նահանգներին ու նրա վսեմ շահերին։


Պրն Հակոբյանն ու նրա գործընկերները մտածելու բան ունեն...







Դիտումների քանակ 43208


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Հոկտեմբերի 10, 2017


Ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների թեման խիստ նուրբ, բազմաշերտ, ավանդույթներով պարուրված և առանձնահատուկ մոտեցումներ պահանջ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Ռիչարդ Միլսը պատժում է, բայց չի պատժում

Ռիչարդ Միլսը պատժում է, բայց չի պատժում

Մայիսի 1, 2017


ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, իր վստահեցումներով, ձեռքի տակ ունի խորհրդարանական ընտրությունների ընթա...

Վահագն Կարապետյան. էությունը՝ վիժվածք, մասնագիտությունը՝ դավաճան

Վահագն Կարապետյան. էությունը՝ վիժվածք, մասնագիտությունը՝ դավաճան

Դեկտեմբերի 21, 2016


Սովորաբար, կեղտը լողում է ջրի երեսին: Այդպես էլ հասարակության մեջ է. աղբը միշտ ամենատեսանելի տեղում է, նրան բացահայտելն անքան է...

Վիժվածքը Շարմազանովին «կոտոշավոր» է հռչակում

Վիժվածքը Շարմազանովին «կոտոշավոր» է հռչակում

Դեկտեմբերի 19, 2016


Շարմազանովը հանցագործ աշխարհում կապեր ունի, նրա հորեղբոր տղան հեղինակություն է: Կարծում ենք, ճիշտ կլինի, եթե Շարմազանովը եղբոր ...

Հայաստանն ավելացնում է կեղտի արտահանումն Ադրբեջան

Հայաստանն ավելացնում է կեղտի արտահանումն Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2016


Հարևան երկրին Րաֆֆի Հովհաննիսյանի զինակցի հանձման կապակցությամբ, որը մի քանի եվրոպական բուհերի (իր իսկ խոսքերով) և Հայաստանի Ամ...

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում սատարում է պետության դեմ ուղղված բոլոր քայլերին

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում սատարում է պետության դեմ ուղղված բոլոր քայլերին

Հոկտեմբերի 20, 2016


Մամուլը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամ...

Իգոր Մուրադյանի համար չափսը նշանակություն ունի

Իգոր Մուրադյանի համար չափսը նշանակություն ունի

Սեպտեմբերի 9, 2016


Չափսը նշանակություն ունի, մանավանդ երբ խոսքն, օրինակ, ռազմական գործիքի մասին է։ Քանզի, բացի զուտ ռազմական կիրառությունից, գործի...

Մեզ էլ են պատժել

Մեզ էլ են պատժել

Սեպտեմբերի 7, 2016


Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ջրերը մի առվով չեն գնում: Երկու գերտերություններին ընդարձակ աշխարհը նեղ է գալիս, և նրանք շարու...

ԱՄՆ դեսպանի փախուստը Հայաստանից

ԱՄՆ դեսպանի փախուստը Հայաստանից

Սեպտեմբերի 3, 2016


Դիվանագետները նույնպես հիվանդանում են: Նույնիսկ ամերիկացի դիվանագետները: Եվ ահա այնպես է պատահել, որ վատառողջ է նաև Հայաստանում...

ԱՄՆ-ն կպաշտպանի «Սասնա ծռերին»

ԱՄՆ-ն կպաշտպանի «Սասնա ծռերին»

Սեպտեմբերի 1, 2016


Ամեն մեկն օրինականության ու արդարության հաստատման իր ճանապարհներն է փնտրում: Եվ երբեմն էլ պատահում է այնպես, որ այդ փնտրտուքի ն...

Ամերիկյան դեսպանը միացավ «Սասնա ծռերին»

Ամերիկյան դեսպանը միացավ «Սասնա ծռերին»

Հուլիսի 30, 2016
28

Առանց չափազանցության կարող ենք արձանագրել, որ ներկա պահին Հայաստանում ամենաանհանգիստ մարդը մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպա...

Ի՞նչ է ուզում Ռիչարդ Միլսը

Ի՞նչ է ուզում Ռիչարդ Միլսը

Հուլիսի 29, 2016


Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի անհանգստությունը մեր երկրում ծավալվող իրադարձությունների նկատմամբ նախանձ է շարժում...

Ամերիկյան դեսպանատունը «наводка» է տալիս ահաբեկիչներին

Ամերիկյան դեսպանատունը «наводка» է տալիս ահաբեկիչներին

Հուլիսի 27, 2016


Խորենացի փողոցում և ՊՊԾ գնդում ծավալվող դրամատիկ իրադարձությունները բավականին ակտիվացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակա...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ