Միջազգային խայտառակություն

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015
Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Օսկան Քոչարյան


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը հակազդելու մասին օրինագիծ, տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը ։ Խիստ լիբերալ այս նախաձեռնության հեղինակի կարծիքով՝ ստալինյան ռեժիմի հանցագործությունների ժխտումը կամ ռեաբիլիտացիան ոչ թե պարզապես պատմական փաստերի կեղծարարություն է, այլ ուղղակի և ակնհայտ սպառնալիք պետության և հասարակության կայուն զարգացմանը։


Այսպես, արգելք է մտցվում այն անձանց հիշատակը հավերժացնելու վրա, ովքեր հանցակից են եղել ստալինյան տոտալիտար ռեժիմի հանցագործություններին՝ աշխարհագրական նոր օբյեկտները, տարածքային միավորները, փողոցների, ճաապարհների ցանցը և մետրոպոլիտենի կայարաններն անվանակոչելիս։ Սենատոր Դոբրինինը նաև ուզում է հասնել այն բանին, որ տեղեկատվական նյութերը, որոնք պարունակում են զանգվածային քաղաքական բռնաճնշումների, աքսորի և ճնշման այլ միջոցների արդարացում, սահմանված օրինական կարգով պետք է համարվեն ծայրահեղական նյութեր։ Եվ այս առնչությամբ կուզենայի ասել հետևյալը։


Հավանաբար, պրն Դոբրինինը շատ բան է տեսել կյանքում, գլխով շատ բան է անցել, ինչի հետևանքով զրկվել է բանականության զգալի մասից։ Ինչպե՞ս է նա պատկերացնում իր օրինագծի իրականացումը։ Ստալինի բոլոր արարքներին հանցակից են եղել անձինք, որոնց անգամ գայդար-չուբայսյան դարաշրջանի լիբերալ Ռուսաստանում քիչ էր մնացել սրբադասեին. օրինակ՝ մարշալ Ժուկովը, որն ուրիշ բան չէր անում՝ բացի նրանից, որ հրամանատարական յուրաքանչյուր նոր պաշտոնի անցնելիս գնդակահարում էր հարյուրավոր սպաների (1939թ. Խալխին գոլ գալով՝ Ժուկովն առաջին օրն իսկ գնդակահարեց 150 սպա)։ Հիմա ի՞նչ է առաջարկում սենատորը. լեհերի օրինակով ապամոնտաժե՞լ Ժուկովի բոլոր հուշարձանները Ռուսաստանով մեկ։ Այնուհետև, մի՞թե Ռուսաստանում խորհրդարանական մակարդակով պահպանվել են մարդիկ, որոնք ունակ են ժխտել սեփական գոյությունը։ Չէ՞ որ նրանք, ովքեր եղել են Ստալինի կողքին, զբաղված են եղել ոչ միայն բռնաճնշիչ արդարադատության ոլորտում, այլև արարել են, և այդ արարման պտուղների վրա ցայսօր հենվում է արդի Ռուսաստանը։ Ուրեմն ի՛նչ, օրենքի ուժով վերանվանե՞նք «Միկոյան» գործարանը։ Պատմական բռնաճնշմա՞ն ենթարկենք այսօրվա ռուսաստանյան տնտեսության բոլոր վիթխարի հիմնասյուները՝ նորիլսկյան նիկելից մինչև աշխարհում խոշորագույն ռազմարդյունաբերական համալիրը և աշխարհում խոշորագույն նավթագազային արդյունաբերությունը։


Ստալինի հետ աշխատել են ականավոր շատ մարդիկ։ Էյզենշտեյնը նրա հետ քննարկում էր իր կինոնախագծերը, Կուրչատովը և Ալիխանյանը՝ ատոմային մշակումները, Լունաչարսկին՝ աշխարհում ամենալավ կրթության համակարգը։ Նրանք բոլորն էլ իրենց ժամանակի զավակներն էին, նրանք բոլորն էլ պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում էր ԽՍՀՄ-ում 1922-53թթ.։ Եվ մեծ խայտառակություն են 1921-53թթ. չորս միլիոն անձանց (որոնցից 800 հազարը գնդակահարվեց) դատապարտելու վերաբերյալ քաղաքական շահարկումները, սեփական պատմությունից հրաժարվելն ու այն դատապարտելը։ Թեկուզև այն պատճառով, որ նույն բանը Ռուսաստանից պահանջում է և Արևմուտքը։


Իհարկե, պրն Դոբրինինի նախագիծը դատապարտված է անհաջողության, թեկուզև այն պատճառով, որ դրա իրագործումը գրեթե անհնար է։ Եվ նա ինքն էլ այդ մասին հիանալի գիտե։ Միայն թե մի բան անհասկանալի է. մի՞թե մինչև այսօր Ռուսաստանի խորհրդարանում լավ վարվելաձև են համարում արևմտամետ, լիբերալ և, հետևաբար, հակառուսական (իսկ հակախորհրդայինը հակառուսականն է) դեմարշները։







Դիտումների քանակ 15363


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2016


Վերջերս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկեց հանցավոր համարել Գորբաչովի և Ելցինի գործունեությունը։ Վատ չէր լինի նրանց միացնել...

Եվրապրապորշչիկներ

Եվրապրապորշչիկներ

Նոյեմբերի 27, 2016


Հաճախ խոսքի ազատության մասին տարբեր վեճերում հնչում է հանրահայտ նախադասությունը, որը վերագրվում է Վոլտերին. «Ես համաձայն չեմ ձե...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Մայիսի 29, 2016


Ճապոնիայի ներկայիս կարգավիճակը՝ օկուպացված տարածքի կարգավիճակը, հենց ճապոնացիների ընտրությունն է։ Նրանք նախընտրեցին ամերիկյան օ...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մայիսի 22, 2016


Պրն Ջեմիլևի խոսքն աշխարհում արդեն միանգամայն այլ կշիռ կունենա, նա կդառնա ցանկալի հյուր արևմտյան բոլոր մայրաքաղաքներում, նրան Ար...

Թյուրիմացություն Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահի կողմից

Թյուրիմացություն Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահի կողմից

Ապրիլի 6, 2016
1

Երեկ Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տեղեկատվությամբ մենք գրել էինք այն մասին, որ ոմն Դմիտրի Սավելև, ՊԴ...

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

Ապրիլի 5, 2016


Կառավարող կուսակցությունը՝ պետության ղեկավարի գլխավորությամբ, պայքարում է ԻԼԻՊ-ի, էրդողանյան նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի դեմ, ...

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Մարտի 7, 2016


ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որն այժմ թաքնվում է արտասահմանում և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարա...

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Նոյեմբերի 25, 2015
1

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը խփված ինքնաթիռի համար Թուրքիային պատժելու ինքնատիպ եղանակ է...

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Նոյեմբերի 1, 2015


2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ս...

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Սեպտեմբերի 19, 2015


Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտն...

Նառիշկին. Սխետինան մարոդյոր է, Յացենյուկը՝ բարոյազուրկ

Նառիշկին. Սխետինան մարոդյոր է, Յացենյուկը՝ բարոյազուրկ

Հունվարի 27, 2015


ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինային մեղադրել է «պատմական մարոդյորության», իս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ