Ազգային խայտառակություն

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015
Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Մի դաշնակ գրող կա՝ Ալվարդ Պետրոսյան: Մի ժամանակ սա որոշեց, որ գրող լինելն առանձնապես ձեռնտու բան չէ և պատգամավոր դարձավ: Հետո հասկացավ, որ պատգամավոր լինելուց ավելի լավ բան էլ կա, օրինակ, շուկայի տեր լինելը ու դարձավ շուկայատեր: Հիմա արդեն ոչինչ չի անում, դրա համար էլ պարապ ժամերին սրան-նրան զանազան նամակներ է գրում: Ընդ որում, նրա ընտրած հասցեատերերն էլ իր խելքին են: Օրինակ, վերջերս այս Ալվարդ Պետրոսյանը նստեց ու մի երկար նամակ գրեց այն մասին, որ Երվանդունիների դիցարանը վտանգված է ու պետք է անհապաղ այն փրկել: Հասկանալի է, որ խոսքն Արևմտյան Հայաստանի, ներկայիս Թուրքիայի տարածքի մասին է: Գրեց ու նամակն ուղարկեց ՀՀ քաղաքաշինության նախարարություն:


Այստեղ ստացան, կարդացին, լուրջ դեմքով քննարկեցին, և նախարար Նարեկ Սարգսյանը որոշեց շտապ կարգով աշխատանքային խումբ ձևավորել: Բայց ի՞նչն է ամենահետաքրքրականը: Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ահռելի քարաբեկորները բերել Հայաստան, վերականգնել մեր ուժերով և կրկին վերադարձնել: Ու այս բոլորն՝ առանց Թուրքիայի իշխանություններին հարցնելու: Այսինքն, նախարարը վստահ է, որ կբերի, քանի որ չստանալու դեպքում այդ երկիրն արյան ծով կդարձնի:


Հիմա Երվանդունիների դիցարանը վերականգնելու հարցն ընդգրկել են քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ճարտարապետական հանձնաժողովի նիստի օրակարգում, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում: Եթե մինչև հոկտեմբեր թուրքերը խելքը գլուխները չհավաքեն, կորած են:


Իսկ թե ինչով են մտածել Նարեկ Սարգսյանն ու քաղաքաշինության նախարարությունը վերականգնման համար դիցարանը Հայաստան տեղափոխելու որոշումն ընդունելու ժամանակ` դժվար չէ կռահել...







Դիտումների քանակ 14047


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Մայիսի 7, 2015


Ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում է խոպանչի շինարարների ճակատագիրը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ