Միջազգային խայտառակություն

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015
Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Եվրոպայի խորհուրդը, որն աշխարհին ներկայանում է իբրև եվրոպական ժողովուրդների ընտանիք, այնինչ իրականում վաղուց վերածվել է ամերիկյան վարչակարգի մի մասնաճյուղի, արդեն տևական ժամանակ ընկած է մեր հարևանների հետևից. ամեն կերպ փորձում է նրանց վրա կեղտ բռնել, մեղադրում է գոյություն ունեցող և չունեցող զանցանքների մեջ: Իհարկե, հարևան Ադրբեջանը մեր աչքի լույսը չէ, բայց, ի վերջո, ճշմարտությունն է մեզ համար թանկ: 

 

Ստրասբուրգում այսօր կրկին խոսել են Ադրբեջանի մասին: Մասնավորապես, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել է, թե Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը սարսափելի է, և խոստացել, որ ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կուղարկի Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար։ ԵԽԽՎ ղեկավարը նաև նշել է. «Մենք պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք փոխել վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ»:


Բանն այն է, որ եվրոպական-ադրբեջանական սերը «գնացովի-եկովի» է. սրանք մեկ սիրում են միմյանց, երբ Բաքվում ըստ պատշաճի կատարում են ամերիկյան հրահանգները, մեկ ինչ-որ իրավունքների խախտում են տեսնում Ադրբեջանում, որոնց մասին նախկինում երբեք չէին խոսի: Իսկ սա արդեն սկզբունքային չէ:


Նախագահ Ալիևը օրերս կոշտ հայտարարությամբ հանդես եկավ` եվրոպացիներին ցույց տալով իրենց տեղը: Նույնը նա կանի, հավանաբար, և այս անգամ: Բայց լավ կլինի, եթե ամերիկյան այս մասնաճյուղի հետ այլ կերպ խոսեն: Օրինակ, կարելի է եվրագեղեցկուհի Բրասերին բացատրել, որ, ի տարբերություն ամերիկյան ամենամոտ դաշնակիցների, ինչպիսին են Կատարը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը, Ադրբեջանը մարդու իրավունքների մասով ուղղակի դրախտ է. Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, բացարձակ միապետություն չէ, այնտեղ մարդկանց օրը ցերեկով չեն գլխատում, իսկ ամենակարևորը` Ադրբեջանում միասեռականները քրեորեն չեն հետապնդվում, այնինչ նշված երկրներում դրանց ենթարկում են մահապատժի: Բա գոնե այսքանը բավարար չէ՞, որ չխոսեն մարդու իրավունքների մասին, այն էլ Ադրբեջանում:


Կարծում ենք, Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցների համեմատ, և երկրորդ՝ Ադրբեջանում սրբորեն պաշտպանվում են այնպիսի սրբազան իրավունքներ, ինչպիսին են միասեռականների իրավունքներն ու ազատությունները, ինչի շնորհիվ այդ երկիրը պետք է դառնա ԵԽ և ԵԽԽՎ աչքի լույսը, այլ ոչ թե քննադատության թիրախ, այն էլ` այլ տերության թելադրանքով:

 






Դիտումների քանակ 42359


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ