Միջազգային խայտառակություն

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Սեպտեմբերի 30, 2015
Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Օսկան Քոչարյան


Երկուշաբթի Վլադիմիր Պուտինը Նյու Յորքում հանդիպեց Բարաք Օբամայի հետ։ Բանակցությունները նվիրված էին հիմնականում Սիրիայի իրավիճակին, իսկ այսօր Ռուսաստանի առաջնորդը ստացավ ՌԴ Դաշնության խորհրդի համաձայնությունը՝ օգտագործել զինված ուժերն արտասահմանում, այնպես որ՝ վաղվանից կսկսվեն Բարաք Օբամայի տանջանքները. նրա աչքերի առջև կսկսեն ոչնչացնել ամերիկյան վերջին ահաբեկչական նախագիծն ու նրա սիրեցյալ զավակին՝ «Իսլամական պետությունը»։


Ի՞նչ է «Իսլամական պետությունը», ինչպե՞ս է գոյացել։ Ահաբեկչական այդ բանդան ի հայտ է եկել Սիրիայում, ամերիկացիների ուղղակի աջակցությամբ, այնուհետև, տարբեր աղբյուրներից զենքի տիրապետելով և համալրելով իր շարքերը, ԻՊ-ը սկսեց զավթել տարածքներ և իրեն անվանեց «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն»։ Հետո ներխուժեց Իրաք, որտեղ նրան հարեցին խաղից դուրս մնացած նախկին բաասականները։ ԻՊ-ն արդարացրեց սեփականատերերի հույսերը և անփոխարինելի զենք դարձավ տարածաշրջանում քաոսի հաստատման համար, այսինքն՝ արեց ճիշտ այն, ինչը պահանջվում էր իրենից։ Ավելի քան մեկ տարի առաջ, երբ ԻՊ-ը ընդարձակ տարածքներ զավթեց, Օբաման հասկացավ, որ հարկ է ինչ-որ բան ձեռնարկել՝ համաշխարհային հանրությանը համոզելու, թե, իբր, ամերիկյան վարչակազմը պայքարում է ահաբեկչության դեմ։ Սկսվեցին օդային հարձակումներն Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերի վրա։ Այդ հարձակումների տարբերիչ և զարմանալի առանձնահատկությունը դարձավ այն, որ դրանք օգուտ չբերեցին, ավելին՝ անցած տարվա ընթացքում ԻՊ-ը զգալիորեն ընդլայնեց իր տարածքները։ Ահա այստեղ արդեն մենք ստիպված ենք ընդունել, որ իրականում ամերիկացիները և նրանց դաշնակիցներն առհասարակ նպատակ չեն դրել ոչնչացնել ԻՊ-ը, նրանց նպատակն ընդամենը ԻՊ ոչնչացման ներկայացումը բեմադրելն էր, ինչն էլ նրանց ինչ-որ չափով հաջողվեց, քանզի մարդկության մեծամասնությունը տառապում է բթամտությամբ և ենթակա է արևմտյան զանգվածային լրատվամիջոցների ազդեցությանը։ Բայց մենք հո մարդկության մեծամասնությանը չե՞նք պատկանում, և ամերիկյան ԶԼՄ-ներն ի վիճակի չեն ապուշացնել մեզ, դրա համար էլ մենք կարող ենք գալ սեփական մտահանգումների։


Ահա դրանցից մեկը։ ԻՊ ռմբակոծումների սկզբից իրականացվեցին տասնյակ հազարավոր մարտական թտիչքներ։ Պայմանականորեն վերցնենք 10 հազար թիվը։ 10 հազար թռիչքը նշանակում է առնվազն 100 հազար մարտական լիցք։ Իսկ ի՞նչ է նշանակում օգտագործված 100 հազար մարտական լիցք։ Դա ավերիչ ուժ է, որը բավական է ցանկացած մեծ տերության ամբողջ ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելու համար։ Գցեք 100 հազար մարտական լիցք ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա ողջ աշխարհում և կտեսնեք, թե ինչ կմնա դրանցից։ Բայց ահա այդ նույն 100 հազար մարտական լիցքը ամերիկացիները դաշնակիցների հետ միասին գցեցին ԻՊ դիրքերի վրա, իսկ դրանց արդյունքը դարձան «Իսլամական պետությանը» ենթակա տարածքների ընդլայնումը և դրա ռազմական հզորության ավելացումը։ Մի՞թե ծիծաղելի չէ։


Եվ ահա Ռուսաստանը, հոգնելով ամերիկացիների՝ ողջ մարդկության համար վտանգավոր փորձարկումներից, ինքնուրույն մտավ Սիրիա՝ այնտեղ նետելով ավիացիա, ՀՕՊ միջոցներ, մի խոսքով՝ անհրաժեշտ ամեն բան։ Բարաք Օբաման հայտնվեց ազգային ողբերգության նախաշեմին։ Նա հասկանում է, որ ԻՊ ռազմական ենթակառուցվածքի և տեխնիկայի ոչնչացման համար բավական է ՌԴ ավիացիայի ընդամենը 100 մարտական թռիչք, ինչից հետո ԻՊ ամբողջ ինտերնացիոնալ անձնակազմը կկորչի գրողի ծոցը, իսկ «Իսլամական պետություն» բազմամիլիարդանոց նախագիծը՝ «կառավարելի քաոսի» ամենաարդյունավետ միջոցը, կդառնա տխուր պատմություն։


Հիմա ի՞նչ անի Բարաք Օբաման։ Խանգարել Պուտինին նա ի վիճակի չէ. նախ՝ Պուտինի զորքերը Սիրիայում են գտնվում միջազգային իրավունքի համաձայն, Սիրիայի իշխանությունների խնդրանքով և նրանց համաձայնությամբ։ Երկրորդ՝ նա չի կարող որևէ բան հակադրել ռուսական ավիացիային և ՀՕՊ-ին ոչ ֆիզիկապես (ռազմական տեսակետից), որովհետև ռուսներն արդեն ծածկել են Սիրիայի երկինքը, ոչ էլ քաղաքականապես, որովհետև դա նշանակում է ուղղակի ռազմական կոնֆլիկտ Ռուսաստանի հետ և ահաբեկչության հովանավորում, ինչին Օբաման երբեք չի գնա։ Հիմա նա ստիպված է երկար ժամանակ հանդիսատեսի դերում ներկա լինել այն ներկայացմանը, որտեղ մորթելու են իր երեխաներին, որտեղ այրելու են նրա դոլարները, որտեղ նա տեսնելու է իր տերության նողկալի հզորության տխուր վերջաբանը։


Երկուշաբթի ՄԱԿ-ում Պուտինը և Օբաման ընդհանուր հայտարարի չեկան։ Ամեն մեկը մնաց իր կարծիքին։ Օբաման չկարողացավ Պուտինին համոզել (և չէր էլ փորձում) հեռու մնալ Սիրիայից, իսկ Պուտինը նրան բացահայտ ասաց, որ պատրաստվում է վերացնել «Իսլամական պետությունը»։ Եվ հավանաբար, նախազգուշացրեց, որ վերացնելու է նաև խոչընդոտները, ովքեր էլ որ դրանք ստեղծելու լինեն։


Տա՛ Աստված համբերություն Բարաք Օբամային, որպեսզի ի վիճակի լինի իր ներկայությամբ պատվել «Իսլամական պետության» հոգեհացը։ Իհարկե, նրա համար ծանր կլինի, բայց կյանքն է այդպիսին, այդպիսին է բոլոր ժամանակների նեգրերի ճակատագիրը, պետք է ամո՛ւր մնալ։ Քանզի չի կարող մի ամբողջ մոլորակ իրեն զոհ մատուցել հանուն այն բանի, որ մյուս ժողովուրդների ոսկորների վրա բարգավաճեն անգլոսաքսերը։ Աշխարհն արդեն մտել է այլ դարաշրջան, նախկինը՝ ամերիկացիների և նրա հավատակիցների գլոբալ գերիշխանության դարաշրջանը, մեր աչքերի առջև խայտառակ պատմության սեփականությունն է դառնում։







Դիտումների քանակ 734107


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Բուշի պարը թաղման ժամանակ

Բուշի պարը թաղման ժամանակ

Հուլիսի 13, 2016


«Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան» (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ